ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լևոն Ղազարի Շիրինյան
13.09.2021

Քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Հասարակագիտության ամբիոնի վարիչ,  քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր/Հասարակագիտության ամբիոն

Կրթություն
1971 սեպտեմբեր-1976 հունիս, ԵՊՀ փիլիսոփայության բաժին
1985 սեպտեմբեր-1986 սեպտեմբեր. ՀԽՍՀ գիտությունների ակադեմիա, փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ, (թեկնածուականի) մինչավարտական ուսումնասիրություններ:
1987թ. մարտ. Փիփսոփայական գիտությունների թեկնածու` շնորհված «էքստրապոլյացիայի մեթոդր և նրա դերը սոցիալական կանխատեսման մեջ» թեզին:
2007թ. փետրվար. Քաղաքական գիտությունների դոկտոր` շնորհված «ժամանակակից երկրաքաղաքական (գեոպոլիտիկական) տեսությունները և արդի Հայաստանի երկրառազմավարության (գեոստրատեգիայի) գերակայությունները» թեզին:

Գիտական աստիճան
Քաղաքական գիտությունների դոկտոր (ատենախոսության թեման՝ «Երկրաքաղաքական (գեոպոլիտիկական) տեսությունները և արդի Հայաստանի երկրառազմավարության (գեոստրատեգիայի) գերակայությունները»), փիլիսոփայական գիտությունների թեկնածու

Աշխատանքային փորձ
1976-1990թթ.Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ` ասիստենտ, դոցենտի պաշ- տոնակատար, դոցենտ:
1990- 1993թթ. Երևանի ճարտարապետա-շինարարական ինստիտուտ` դոցենտ:
1996թ. ՀՀ ԳԱԱ Փիլիսոեփայության և իրավունքի ինստիտուտ. «Երկրաքաղաքական և քաղաքակրթական ուսումնասիրություններ» գ/հ խմբի ղեկավար:
1999-2000թթ. ՀՀ նախագահ իաշխատակազմ` արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր մասնագետ:
2004-2007թթ. Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի հոգևոր ճեմարանի փիլիսոփայության պատմության, սոցիոլոգիայի և հոգեբանության ուսուցիչ:
2007 թ. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ Իրավունքի պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս:

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ՝ Քաղաքագիտության արդի հիմնախնդիրներ, Աշխարհաքաղաքականության հիմունքներ, Կոնֆլիկտաբանություն, Էթնոկոնֆլիկտաբանություն, «Եվրոպական համանվագը» և հայկական հարցի էվոլյուցիան. իրավաքաղաքական տեսանկյուն:

Գիտական հետաքրքրությունների շրջանակ
Երկրաքաղաքականության հիմնախնդիրներ, տարածաշրջանային անվտանգության և երկրառազմավարության հարցեր, կոնֆլիկտների տեսություն և էթնոկոնֆլիկտներ, քաղաքակրթության և արդիականացման (մոդեռնիզացիա) տեսության ու պրակտիկայի հիմնահարցեր:

Հրապարակումներ
•Ռուբեն. Հայաստանի վերակերտումի ռազմավարությունը (երկրաքաղաքական վերլուծություն), Եր.2004,188էջ:
•Նոր աշխարհակարգը և Հայաստանը (երկրաքաղաքական-քաղաքակրթական ակնարկ), Եր. 2006, 208էջ:
• Հայ զինական ուժը առաջին աշխարհամարտի վերջնափուլում, Եր.2010, 72էջ:
• Արևմուտքի անկումը. Վուդրո Վիլսոնը և արդարացի աշխարհակարգի հաստատման ամերիկյան փորձի ձախողումը, Եր.2009:
• Թուրքական էթնոֆոբիան և Հայոց ցեղասպանությունը, Եր.2011, 40էջ:
Արմենոցիդ. ծագումը, էվոլյուցիան, հանգուցալուծումը /երկրաքաղաքակրթական տեսանկյուն/, Եր.2008:
• Խարխափումի տարիներ (1908-1915), Եր.2008:
Համարկում` տարանջատումով (Այսրկովկասի համալիր անվտանգության տեսանկյունը), Եր.2010:
• Հայաստանի քաղաքակրթական ինքնությունը Հանթինգթոնի հիպոթեզի ոսպնյակում:
• ՎուդրոԹ.Վիլսոնը, ՍեմյուելՊ. Հանթինգթոնը և Հայաստանը փոխակերպվող աշխարհակարգում (երկրաքաղաքակրթական մոտեցում).Եր. 2012, 79էջ:
• Հայոց հարցի Բալկանյան շրջադարձը, Եր. 2015, 12էջ:
• Հայոց ցեղասպանության երկրաքաղաքական համատեքստը և հայկական հարցի էվոլյուցիան, Եր. 2016
• Artticles in international magazines and reports in international conferences
1990 թվականին Դաշնակցության 1ՕՕ-ամյակին նվիրված համահայկական մրցույթում շահելեմ Գլխավոր մրցանակը (ք. Գլենդեյլ, ԱՍՆ)`«ՄիքայելՎարդանյան, ուրվագիծ գիտական ստեղծագործության» ուսումնասիրության համար:
• Մասնակցել եմ միջազային գիաատեսական կոնֆերանսների` Թեհրանում (1998թ.), Երևանում (1999թ.), Դոնի-Ռոստովում (2009թ.ապրիլ): Աշխատանքներս գրախոսվել են, տե՛ս
Թուրքիայում (տե՛սYasinAslan.A turning Point in the History of Armenia. Ankara 1996թ. 19,22-23,47),
• Ռուսաստանում (տե՛ս Армения: проблемы независимого развития. Под общей редакцией Е.М.Кожокина («Росийский институт стратегических исследований» М.1998, стр.( 331, 343, 579).
• Իրանում (տե՛ս Аму-Дарья. Исторический журнал по изучению Центральной Азии. Тегеран 1999, №1, стр.118).

ORCID ID  https://orcid.org/0000-0001-6507-6952

Հոդվածներ տեղական եվ արտասահմանյան ամսագրերում
Ավելի քան 50 գիտական հոդվածների հեղինակ:

Ներդրումներ
2008թ. «Քաղաքագիտություն» առարկայի ծրագրի մշակում:
2009թ. «Իրավագիտություն» առարկայի ծրագրի խմբագրում:
2008թ. «Քաղաքական ուսմունքների պատմություն» առարկայի ծրագրի խմբագրում:
2008թ.«Հայաստանի պետության և իրավունքի պատմություն» առարկայի ծրագրի խմբագրում:
2011թ. «Քաղաքագիտության արդի հիմնախնդիրներ» առարկայի ծրագրիմ շակում:
2014թ. «Աշխարհաքաղաքականության հիմունքներ» առարկայի ծրագրի մշակում:
2014թ. «Կոնֆլիկտաբանություն» առարկայի ծրագրի մշակում:
2014թ. «Էթնոկոնֆլիկտաբանություն» առարկայի ծրագրի մշակում:
2014թ. «Եվրոպական համանվագը» և հայկական հարցի էվոլյուցիան» առարկայի ծրագրի մշակում:
Lratvakan.am ռադիոյում (FM106.5) հեղինակել եմ Cui Prodest (Ում է ձեռնտու) հաղորդումը, որտեղ քաղաքագիտական տեսանկյունից քննարկում և վերլուծում եմ ՀՀ-ում և Աշխարհում տեղի տարբեր իրադարձություններ:

Վերապատրաստումներ
Հրապարակումները հիմնականում վերաբերում են քաղաքական վիճահարույց թեմաներին, ՀՀ երկրաոազմավարությանը (գեոստրատեգիա) և տարածաշրջանի անվտանգության հիմնախնդիրներին, Արդիականացման տեսությանն ու ՀՀ քաղաքական համակարգի կատարելագործմանը, Հայաստանի քաղաքակրթական իրքնությանը:

Լեզուներ`ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ), գերմաներեն (լավ)