ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կրթության իրականացման ձևեր

Բակալավրիատ

 

 

 

 

Մագիստրատուրա

1982 թվականից ՀԽՍՀ-ի լուսավորության նախարարության հատուկ դպրոցների և մանկատների բաժնի ղեկավար Արսեն Մինասյանի ջանքերով, Մանկավարժության և տարրական ուսուցման մեթոդիկաների ֆակուլտետում հիմնադրվեց Դեֆեկտոլոգիայի ամբիոնը:

Հատուկ մանկավարժության և հոգեբանության, լոգոպեդիայի հիմնախնդիրների, առարկայական դասընթացների կազմման և դասավանդման հարցերով սկսեցին զբաղվել Հովհաննես Աղավելյանը, Նարինե Լութոնյանը, Կիմիկ Սարուխանյանը, Վաչագան Խալաթյանը, Սպարտակ Փալիկյանը՝ պահպանելով ռուսական հատուկ մանկավարժության ոլորտում մասնագիտական ավանդույթները։

1993-2000թթ. Մանկավարժության և տարրական ուսուցման մեթոդիկաների ֆակուլտետի Դեֆեկտոլոգիայի ամբիոնը ղեկավարեց կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սպարտակ Փալիկյանը, ով հետագա տասը տարիներին ղեկավարեց նաև Նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետը և մեծ ներդրում ունեցավ ՀՀ-ում՝ Հատուկ կրթության զարգացման հարցում:

30 տարուց ավել՝ 1992 թվականից մինչ օրս, Մանկավարժության և տարրական ուսուցման մեթոդիկաների ֆակուլտետի Դեֆեկտոլոգիայի ամբիոնի, այնուհետև՝ Նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի Հատուկ մանկավարժության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը զբաղվեց հատուկ հոգեբանության, լոգոպեդիայի, էրգոթերապիայի, հատուկ մանկավարժության (օլիգոֆրենոմանկավարժություն, սուրդոմանկավարժություն, տիֆլոմանկավարժություն) հիմնախնդիրների զարգացման, իրականացման և առարկայական դասընթացների դասավանդման հարցերով։ Այսօր ֆակուլտետի դեկանը Գոհար Հովյանն է, ով 1994 թվականին դարձավ առաջին մասնագետը, ում շնորհվեց մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Հատուկ մանկավարժություն» մասնագիտությամբ։

Տարբեր տարիներին ֆակուլտետի, հատուկ կրթության ոլորտում մեծ ավանդ և ներդրում ունեցած անհատների գործունեությունը ներկայացված է ստորև։

Շարունակելով հավատարիմ մնալ Արսեն Մինասյանի կողմից հիմնադրված գիտական դպրոցի ավանդույթներին` ներկայումս Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն իր աշխատանքային և գիտական գործունեությունն է ծավալում միջազգային և տարածաշրջանային վերապատրաստումների, գիտական աշխատությունների, առաջավոր փորձի լուսաբանման ճանապարհով՝ նպաստելով հատուկ մանկավարժության և հոգեբանության, լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի, էրգոթերապիայի զարգացման հիմնարար խնդիրների լուսաբանմանն ու գիտական ուղղվածության մեթոդների և միջոցների պահպանմանը:

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետը հիմնադրվել է 2011 թվականին համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի նախաձեռնությամբ: Հայաստանի Հանրապետության բուհական համակարգում այն հատուկ մանկավարժներ, լոգոպեդներ, արտթերապևտներ, էրգոթերապիստներ, հատուկ հոգեբաններ պատրաստող միակ կրթօջախն է:

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի առաքելությունն է.

  • կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հետ աշխատող որակյալ կադրերի պատրաստումը,
  • հաշմանդամություն ունեցող ուսանողների ու աշխատակիցների համար մատչելի միջավայրի ապահովումը և նրանց աջակցության ցուցաբերումը:

Ժամանակակից հատուկ մանկավարժության և հոգեբանության բնագավառում, այդ թվում նաև լոգոպեդիայում, էրգոթերապիայում շեշտադրվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց սոցիալական վարքի ներքին կարգավորման մեխանիզմների ձևավորման և զարգացման հարցերը: Այդ իսկ պատճառով ժամանակակից հետազոտություններն առավել ուղղված են գործունեության դրդապատճառների, արժեքային համակարգի, ինքնագիտակցության և միջանձնային փոխհարաբերությունների ընկալման մեխանիզմների հետազոտությանը:

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը զբաղված է մասնագիտական կրթության որակի ապահովման, ինստիտուցիոնալ ինքնագնահատման, բարձրագույն մասնագիտական կրթության պետական չափորոշիչների մշակման աշխատանքներով, մասնագիտական վերապատրաստումների, գիտաժողովների կազմակերպմամբ և իրականացմամբ, ժամանակակից հետազոտությունների վրա հիմնված գիտելիքների կիրառման և դասավանդման մեթոդների կատարելագործման գիտահետազոտական աշխատանքներով:

ՀՀ-ում «Էրգոթերապիա» մասնագիտության, ՀՊՄՀ-ում գիտության և միջազգային համագործակցության զարգացման գործում մեծ է ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ Մարիաննա Հարությունյանի դերը։

Ֆակուլտետի դասախոսների մեծ մասը ծավալում է նաև պրակտիկ գործունեություն հանրապետության կրթական և բժշկական հաստատություններում, ակտիվորեն մասնակցում է միջազգային գիտաժողովների, աշխատաժողովների, դասընթացների, տպագրում են հոդվածներ միջազգային ցիտվող պարբերականներում և հայաստանյան գիտամեթոդական ժողովածուներում: Այստեղ պարբերաբար անցկացվում են աշխատաժողովներ, վեբինարներ, սեմինարներ, բաց դասեր, վարպետության դասեր, on-line դասախոսություններ և այլ միջոցառումներ:

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի տեսլականն է՝ ուսանողների գործնական աշխատանքի հմտությունների, հետազոտություններ կատարելու ունակության զարգացումը, տեղական և միջազգային կազմակերպությունների հետ կապի ընդլայնումը:

Մեր շրջանավարտներն աշխատում են ներառական ու հատուկ դպրոցներում, մանկապարտեզներում, պոլիկլինիկաներում, հիվանդանոցների նյարդաբանական բաժանմունքներում, հասարակական կազմակերպություններում, հոգեբանական ծառայություններ մատուցող կենտրոններում, հանրապետկան և տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոններում:

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետում ուսանողական առօրյան ակտիվ, աշխույժ և ուրախ է. ինտելեկտուալ, մարզական ու ժամանցային միջոցառումներ, ֆլեշ մոբեր, կամավորական աշխատանք համապատասխան հաստատություններում, ամառային դպրոցներ, ուսանողների փոխանակման միջազգային ծրագրեր, մասնակցություն ուսանողական միջազգային օլիմպիադաների:

Այսպիսով, Հատուկ մանկավարժությունն իր բոլոր բնագավառներով բազմակողմանիորեն հետազոտում է հասարակության գիտակցության, զարգացման խանգարումներ ունեցող անձանց միջանձնային և սոցիալական հարաբերությունների կարգավորման հիմնահարցերը: Դրանով իսկ, այս գիտությունն անխուսափելիորեն առնչվում է հասարակագիտական գիտությունների հետ և այսօր առաջատար դեր է ստանձել մանկավարժական մյուս գիտությունների շարքում: Դա պայմանավորված է նաև զարգացման խանգարումներ ունեցող անձանց հոգեբանության և հատուկ մանկավարժության մեջ ծառացած մի շարք ժամանակակից հիմնահարցերով:

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետում կրթությունն իրականացվում է եվրոպական չափանիշներին համապատասխան ուսումնական պլաններով ու ծրագրերով, նորագույն մեթոդների ու տեխնոլոգիաների կիրառմամբ:

Ֆակուլտետում գործում է ուսուցման եռաստիճան համակարգ` բակալավր, մագիստրատուրա, ասպիրանտուրա: Իրականացվում է ինչպես առկա, այնպես էլ հեռակա կրթություն:
Ֆակուլտետի ընդունելության քննությունները երկուսն են` հայոց լեզու և գրականություն, կենսաբանություն:

Ֆակուլտետն իրականացնում է ուսումնական, գիտամեթոդական և հետազոտական աշխատանքներ: Տպագրում է «Հատուկ կրթության հայկական ամսագիր» գիտական ժողովածուն/ https://specedjournal.aspu.am/index.php/se/, որը եզակի է Հատուկ կրթության ոլորտում և ընդգրկվել է EriHplus միջազգային գիտաչափական շտեմարանում:

2016-2018 թվականներին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Միննեսոտայի համալսարանի միջև համագործակցության արդյունքում ստեղծվեցին թվով 3 վեբինարներ։ Դրանց արդյունքում արդյունքում լույս է տեսել հայալեզու դասագիրք: Ի դեպ, համագործակցությունն իրականացվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի բարձր հովանու ներքո:

Դրանք պարունակում են հարուստ նյութեր հայ իրականության մեջ ներառական կրթության գործնական հիմնախնդիրների վերաբերյալ: Վեբինարները կարևոր նշանակություն ունեն դպրոցում դասավանդող մանկավարժների, ինչպես նաև ապագա ուսուցիչների համար. այն հասանելի է հարթակում և նպատակ ունի աջակցել յուրաքանչյուրին:

Վեբինարները հասանելի են անգլերեն լեզվով, իսկ հայերեն տեքստը հասանելի է վազող տողերով: Հայերեն տեքստի համար անհրաժեշտ է մուտք գործել “Setting” բաժինը (սահիկի աջ կողմի երկորդ կոճակը), սեղմել “Subtitles” բաժինը և ընտրել հայերեն լեզուն: 

Ցանկացած բնագավառի կայացման համար գիտական հիմքերի ձևավորումն անհրաժեշտություն է, սակայն, ինչպես գիտության ցանկացած ոլորտ, այնպես էլ հատուկ մանկավարժությունը՝ որպես հատուկ կրթության կառավարման հիմնական շարժիչ ուժ, ուրույն ճանապարհ է անցել՝ հասել մեր օրեր և հիմք դրել այնպիսի մի գիտական կրթօջախի ձևավորման, ինչպիսին է Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետը…

Կանոնադրություն

Աշխատակազմ

Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոն

1983թ. Տարրական կրթության և դասավանդման մեթոդիկայի ֆակուլտետում ստեղծվեց արատաբանության ամբիոնը: Ամբիոնի վարիչն էր մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արսեն Մինասյանը: Տարբեր տարիներին ամբիոնը ղեկավարել են մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտներ Հովհաննես Աղավելյանը, Զաբելլա Զոհրաբյանը, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սպարտակ Փալիկյանը:

2011թ. Հատուկ կրթության ֆակուլտետի կազմում հիմնադրվեց հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնը՝ ամբիոնի վարիչ նշանակվեց մանկավարժական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Ռոբերտ Ազարյանը: 2018թ մարտից ամբիոնի վարիչ նշանակվեց մակավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Թերեզա Յուրիի Ազատյանը:

Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնը պատրաստում է սուրդոմանկավարժներ, տիֆլոմանկավարժներ, օլիգոֆրենոմանկավարժներ, հատուկ հոգեբաններ և հատուկ մանկավարժներ: Ամբիոնում աշխատում են հանրապետության առաջատար մասնագետներ` գիտությունների երկու դոկտոր, պրոֆեսորներ, մանկավարժական և հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտներ:

Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոսներից շատերը աշխատում են մասնագիտացված մանկատներում, զարգացման կենտրոններում, կրթական ու բժշկական հաստատություններում

Ամբիոնում մշակվում և գործնականում ներդրվում են հատուկ ծրագրեր, դասախոսների կողմից տպագրվում են գրքեր, մենագրություններ, ուսումնական և մեթոդական ձեռնարկներ որոնք ուղղված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթությանը, դաստիարակությանը, ինքնուրույն կյանքին նախապատրաստելուն և հասարակական կյանքի մեջ ներառվելուն: Ամբիոնի դասախոսները ունեն հրատարակված գիտական աշխատանքներ ցիտվող միջազգային պարբերականներում:

Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմը մշտապես մասնակցում է որակավորման բարձրացման դասընթացների, միջազգային գիտաժողովների՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում, վերապատրաստման և որակավորման բարձրացման դասընթացներ են անցկացնում մասնագետների և ուսուցիչների համար: Մասնագետների մեծամասնությունը պարբերաբար մասնակցում է Erasmus + դասախոսների փոխանակման ծրագրերին (Էստոնիա, Չեխիա, Ֆինլանդիա, Իտալիա):

Էլ.փոստ` [email protected]

Հեռ.՝ 59 70 61

Թերեզա Յուրիի Ազատյան

Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Ռոբերտ Նիկոլայի Ազարյան

Մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Անահիտ Վահանի Մանուկյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Հասմիկ Ռազմիկի Մկրտչյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Վերա Սամվելի Մարուքյան

Մանկ. գիտ. թեկ. դոցենտ

Զաբելլա Հարությունի Զոհրաբյան

Մանկ. գիտ.թեկ., դոցենտ

Մարինե Կառլենի Մարության

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

 

Արաքսիա Հովհաննեսի Սվաջյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Լիլիթ Հայկարամի Սարատիկյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Սուսաննա Վալերիի Մուրադյան

Գիտ․ և միջ․ համագործ․ հարցերով դեկանի տեղակալ, մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Կիմ Ավետիքի Սարուխանյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Անահիտ Վլադիմիրի Դաշյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Ալինա Տիգրանի Մանուկյան

Հոգ․գիտ․ թեկ․, դոցենտ 

Սոնա Ռաֆիկի Դավթյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Սիփան Արամայիսի Ասատրյան

Դասախոս

Լուսինե Արտաշեսի Բաբայան

Մանկ․ գիտ․ թեկ․, դասախոս

Հասմիկ Սերգեյի Սարգսյան

Մանկ.գիտ.թեկն., ասիստենտ

Լիլիթ Գուրգենի Կարապետյան

Հոգ.գիտ.թեկ., ասիստենտ

Ավագյան Ալլա Վանուշի

Մասնագետ

Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոն

Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնը հիմնադրվել է 2011թվականին:

Այն պատրաստում է լոգոպեդներ, էրգոթերապիստներ և արտթերապիստներ. նշված մասնագիտություններն ունեն լայն պահանջարկ ինչպես հանրապետությունում, այնպես էլ արտերկրում:

Ամբիոնը համալրված է գիտական աստիճան ունեցող դասախոսներով, ովքեր ծավալում են նաև ակտիվ գործնական աշխատանք:

Ուսումնական գործընթացի որակի բարձրացման նպատակով ամբիոնի դասախոսները պարբերաբար մասնակցում են մասնագիտական վերապատրաստումների, միջազգային գիտաժողովների, իրականացնում են փորձի փոխանակման տարբեր ծրագրեր:

Դասավանդումը ընթանում է ժամանակակից տեխնոլոգիաների լայն կիրառմամբ և ուսանողակենտրոն մոտեցմամբ: Ուսումնական գործունեությունը ժամանակին համահունչ դարձնելու նպատակով ամբիոնում պարբերաբար նորացվում են ուսումնական պլանները և ծրագրերը, որոշ առարկաների դասավանդման համար արտասահմանից հրավիրվում են տվյալ բնագավառի լավագույն մասնագետները:

Ուսումնառության տարիները հագեցած են պրակտիկաներով, որոնց ընթացքում ուսանողները հնարավորություն են ստանում ձեռք բերած տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Ամբիոնը պարբերաբար կազմակերպում է գիտահանրամատչելի միջոցառումներ, որոնք օգնում են ուսանողներին կայանալու որպես մասնագետ:

Լոգոպեդները, էրգոթերապիստները, արտթերապիստներն աշխատում են ուսումնական և բժշկական հաստատություններում (մանկապարտեզներ, դպրոցներ, պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ, վերականգնողական կենտրոններ, զարգացման կենտրոններ և այլն):

Էլ.փոստ` [email protected]

Հեռ.՝ 59 70 43

Ստեփան Վաղինակի Գրիգորյան

Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչ, բժշկ.գիտ.դոկտոր, պրոֆեսոր

Գոհար Ռոբերտի Հովյան

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան,  մանկ. գիտ. թեկ., պրոֆեսոր

 

Սիրանուշ Գևորգի Կարապետյան

Մանկ. գիտ. թեկ., պրոֆեսոր

Մարիաննա Ռուբենի Հարությունյան

Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ժաննա Հարությունի Պայլոզյան

Մանկ. գիտ. դոկտոր., դոցենտ

Սպարտակ Փալիկի Փալիկյան

Կենս. գիտ. թեկ., դոցենտ, պրոֆեսորի պ/կ

Աստղիկ Գավրուշի Գրիգորյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Արմինե Արմենի Կիրակոսյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

 

Էմիլյա Ռադիկի Թադևոսյան

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

Զարուհի Վարդանի Հարությունյան

Դասախոս

Մերի Հրաչի Շաբոյան

Մանկ. գիտ. թեկ., դասախոս

Նելլի Վանիկի Հունանյան

Դասախոս

Լիլիթ Հարությունի Ադլոյան

Դասախոս

Գեղեցիկ Ֆրոնտիկի Գրիգորյան

Դասախոս

Տաթևիկ Աշոտի Ղազարյան

Դասախոս

Նորություններ