ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնը համակարգում և իրականացնում է համալսարանի միջազգային համագործակցությունը ՀՊՄՀ-ի միջազգայնացման ռազմավարությանը համապատասխան:

Կենտրոնը համակարգում է Համալսարանի ռազմավարական խնդիրների իրագործումը, նախաձեռնում համագործակցություններ օտարերկրյա բուհերի հետ, մշակում համագործակցային ծրագրեր համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների հետ և հետևում դրանց իրականացմանը:

Կենտրոնն ապահովում է ՀՊՄՀ-ի անդամակցությունն ու համագործակցությունը բազմաթիվ ցանցերի եւ կազմակերպությունների, ինչպես նաև աշխարհի մի շարք բուհերի եւ գիտահետազոտական ​​կենտրոնների  հետ:

Կենտրոնը խթանում է համագործակցությունը տարբեր ուղղություններով՝ Էրազմուս+ KA1 և KA2, «Ամառային դպրոց» միջազգային ծրագիր, ՍՓՅՈՒՌՔ-ի և օտարերկրյա ուսանողների ընդունելություն, դասախոսություններ արտասահմանյան դասախոսների կողմից, վերապատրաստումներ, սեմինարներ, աշխատաժողովներ և կոնֆերանսներ, միջազգայնացված ակադեմիական ծրագրեր և այլն։

Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի գործունեությանը կարող եք ծանոթանալ նաև հետևելով հղմանը՝  www.interdep.aspu.am

Կանոնադրություն

Նորություններ