ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2021-2022 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելություն
08.06.2021
2021-2022 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելություն

Մագիստրատուրայի սիրելի դիմորդ, մեկնարկում է 2021-2022 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելությունը: Եւս մեկ անգամ ծանոթացեք մագիստրատուրայի մասնագիտություններին` ստորև (առկա ուսուցում):

Մագիստրատուրայի ընդունելությունը իրականացվում է երեք փուլով:

1-ին փուլ.
ա) առկա ուսուցման համակարգում մագիստրատուրայի ընդունելությունն ըստ մասնագիտությունների իրականացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի,
բ) ընդունելությանը կարող են մասնակցել ՀՊՄՀ բակալավրի կրթական աստիճան ունեցող տվյալ տարվա շրջանավարտները, ովքեր ավարտական աշխատանքի պաշտպանությունից և ամփոփիչ ատեստավորման քննությունից ստացել են բարձր միավորներ,
գ) մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերն ընդունվելու են առցանց՝ www.dimord.aspu.am կայքի միջոցով, 2021թ. հունիսի 8-25-ը, մրցույթի արդյունքները կամփոփվեն հունիսի 30-ին,
դ) ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով՝ մանդատային հանձնաժողովի երաշխավորության հիման վրա: Մրցույթն անցկացվում է հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.

  • նախորդ ուսումնառության ծրագրում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով (ՄՈԳ),
  • մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
  • տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությունը,
  • ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով:

2-րդ փուլ.
ա) առկա ուսուցման համակարգում մագիստրատուրայի ընդունելությունն իրականացվում է ըստ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման (վճարովի) տեղերի,
բ) ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման (վճարովի) տեղերի մրցույթին կարող են մասնակցել ՀՊՄՀ նախորդ տարիների, ինչպես նաև ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող դիմորդները,
գ) փաստաթղթերի ընդունելությունն իրականացվելու է առցանց՝ www.dimord.aspu.am կայքի միջոցով, 2021թ. հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 20-ը, հարցազրույցները անցկացվելու են օգոստոսի 23-28-ը, իսկ մրցույթի արդյունքները կամփոփվեն օգոստոսի 31-ին:

3-րդ փուլ.
ա) հեռակա ուսուցման համակարգում ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման (վճարովի) տեղերի մագիստրատուրայի մրցույթին կարող են մասնակցել ՀՊՄՀ նախորդ տարիների, ինչպես նաև ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող դիմորդները,
բ) հեռակա ուսուցման համակարգում մագիստրատուրայի փաստաթղթերի ընդունելությունն իրականացվելու է առցանց՝ www.dimord.aspu.am կայքի միջոցով, 2021թ. հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 20-ը, հարցազրույցները անցկացվելու են օգոստոսի 23-28-ը, իսկ մրցույթի արդյունքները կամփոփվեն օգոստոսի 31-ին:

Մասնագիտության փոփոխման պարագայում, ՀՊՄՀ կամ այլ ՄՈՒՀ-երի շրջանավարտների ընդունելությունը իրականացվում է միայն վճարովի համակարգում:

 Այն դիմորդները, որոնք չունեն մանկավարժի որակավորում, բացի մասնագիտական հարցազրույցից, պետք է հանձնեն նաև մեկ միացյալ հարցազրույց մանկավարժություն (ոչ մասնագիտական) և հոգեբանություն (ոչ մասնագիտական) առարկաներից:

  Օտարերկրյա քաղաքացիները և ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա՝ լրացուցիչ տեղերի հաշվին, ինչպես նաև վճարովի հիմունքներով՝ սեփական նախաձեռնությամբ:

 Մագիստրատուրայի վճարովի համակարգ ընդունված դիմորդների հրամանագրումը կատարվում է մինչև սեպտեմբերի 10-ը` ուսման վարձի առնվազն ամսական չափաբաժինը վճարելուց հետո: