ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Արկադի Արամի Շեկունց
02.03.2016

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, խորհրդատու

shekunc.arkadi@aspu.am

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, խորհրդատու/Երաժշտության մանկավարժության ամբիոն

Կրթություն

1958 թ.`ավարտել է Պոլտավայի երաժշտական ուսումնարանը (Ուկրաինա)
1959-64թթ.` սովորել և ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան

Աշխատանքային փորձ

1959թ.՝ N 35 դպրոց երաժշտության ուսուցիչ
1961թ.՝N 58 դպրոցի երգչախմբի ղեկավար
1963թ.՝ N 10 դպրոցի երգչախմբի ղեկավար

1963-1992թթ.՝ համատեղությամբ աշխատել է Հայաստանի Ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում: Երաժշտական հաղորդումների խմբագիր, ավագ խմբագիր, այնուհետև գլխավոր խմբագիր: Գրել և երաժշտական ձևավորում է կատարել շուրջ 100 թատերական ներկայացումների համար: Բազմաթիվ սցենարների և վավերագրական ֆիլմերի հեղինակ: Պարգևատրվել է բազմաթիվ պատվոգրերով և մեդալներով, այդ թվում նաև Խ. Աբովյան մեդալով:
1967թ.՝ մանկավարժական համալսարանի երաժշտության ամբիոնի Խմբավարություն առարկայի դասախոս
1969թ.՝ ավագ դասախոս
1977թ.՝ դոցենտ
1989թ.՝ գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի դեկանի տեղակալ
1991թ.՝ պրոֆեսոր Խմբավարության և ձայնադրման ամբիոնում
1994 թ.՝ Խմբավարության ամբիոնի վարիչ
2000 թ.՝ Գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի դեկան
2008-2016թթ. ՀՊՄՀ-ի  Մշակույթի կենտրոնի տնօրեն

Կարդացվող դասընթացներ՝ խմբավարություն, խմբավարական առարկաներ

Անդամակցություն` ՀՀ երաժշտական ընկերություն

Հրապարակումներ
1. Երգչախմբային արվեստ, «Սովետական արվեստ» հրատարակչություն 1982թ․
2. Գրիգոր Սյունի, «Սովետական գրող» հրատարակչություն 1985թ․
3. «Հայ խմբավար կոմպոզիտորներ» բարձր միջնակարգ մասն․ կրթութ․ մինիստրություն 1986թ․
4. Խմբերգային դասարան ուսումնական ձեռնարկ «Լույս» հրատարակչություն 1999թ․
5. Մանկական երգչախմբում աշխատելու մեթոդները «Մանկավարժ» հրատարակչություն 1999թ․
6. Քրիստոմատիա «Հայ կոմպոզիտորների ակապելա խմբերգեր» ՀՍՍՀ բարդ և միջին մաս․ կրթութ․ մինիստրություն 1988թ․
7. Հայ երիտասարդության «Հայաստան» հրատարակչություն 1972թ․
8. Երգեր դպրոցականների համար «Մանկավարժ» հրատարակչություն 2002թ․
9. Բարեկամության բարդիներ «Սովետական գրող» հրատարակչություն 1989թ․
10. Սկսնակ խմբավարը, «Լույս» հրատարակչություն 1972թ

Պարգևներ
Ազգային Ժողովի պատվոգիր 2015թ․
Մշակույթի նախարարի Ոսկե մեդալ
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

Լեզուներ՝ ռուսերեն