Ֆիզ. մաթ. գիտ. թեկ., դոցենտ
Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ/Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
Կրթություն
1982-1985թթ.` Մոսկվայի պողպատի և համաձուլվածքների ինստիտուտ, ասպիրանտ:
1975-1980թթ.` Երևանի պետական համալսարանի մեխմաթ ֆակուլտետ, ուսանող:
1977-1979թթ.` Երևանի պետական համալսարանի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ, թարգմանչական բաժնի ուսանող (անգլերեն լեզու):
1978-1980թթ.` Երևանի պետական համալսարանի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ, հոգեբանության բաժնի ուսանող:
Գիտական աստիճան
Ֆիզիկամաթեմատիկական գիտ. թեկնածու, մասնագիտությունը` Ա. 01.04 - «Երկրաչափություն և տոպոլոգիա», ատենախոսության թեման` «Կորագիծ (n+1)–հյուսվածքներ n չափանի բազմաձևությունների վրա»:
Գիտական կոչումներ Մաթեմատիկայի դոցենտ
Աշխատանքային փորձ
1993-ից առ այսօր` ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտ, մանկավարժական կադրերի վերապատրաստման և ատեստավորման բաժնի վարիչ:
1999-2001թթ.` Խ. Աբովյանի անվ. ՀՊՄՀ, հանրահաշվի և երկրաչափության ամբիոն, դոցենտի պաշտոնակատար /համատեղության կարգով/:
1999-2001թթ.` Երևանի «Իմաստասեր» վարժարան, մաթեմատիկայի ուսուցիչ /համատեղության կարգով/:
1994-1998թթ.` Երևանի «Վարդանանց ասպետների» անվան թիվ 1 վարժարան, մաթեմատիկայի ուսուցիչ /համատեղության կարգով/:
1986-1993թթ.` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, մաթեմատիկայի ամբիոնի ասիստենտ:
1982-1985թթ.` Մոսկվայի պողպատի և համաձուլվածքների ինստիտուտ, ասպիրանտ:
1980-1982թթ.` «Էրեբունի» կոնստրուկտորատեխնոլոգիական բյուրո, կառավարման ավտոմատ համակարգերի բաժին, ծրագրավորող:
Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ` «Երկրաչափություն», «Հանրահաշիվ և երկրաչափություն», «Վերլուծական երկրաչափություն», «Դիֆերենցիալ երկրաչափություն և տոպոլոգիա», «Ընթացիկ գնահատումները մաթեմատիկայի դպրոցական դասընթացում»
Մագիստրատուրա` «Հյուսվածքները և դրանց մոդելները երկրաչափության դպրոցական դասընթացում», «Ոչ էվկլիդեսյան երկրաչափություն», «Տարրական երկրաչափությունը բարձրագույնի տեսանկյունից», «Երկրաչափության ուսուցման առանձնահատկությունները հանրակրթական դպրոցում»:
Վերապատրաստումներ
2006թ. - ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, «Ոսուցիչների մասնագիտական կատարելագործում» ծրագրի շրջանակներում նոր կրթակարգի, առարկայական չափորոշչի, ծրագրի և ուսուցման նոր մեթոդների ուղղությամբ մաթեմատիկայի ուսուցիչներ վերապատրաստողների դասընթաց:
2008թ. - «Համայնքային կապեր. Ներառական կրթություն» ծրագիր, «Ներառական կրթության ստրատեգիաների մշակման գործընթացում կարողությունների զարգացում» թեմայով վերապատրաստում (ԱՄՆ, Չիկագո, 24.03-14.04):
2008թ.-“Mission East” կազմակերպության «Ներառական կրթություն» ծրագրով վերապատրաստողների վերապատրաստման դասընթացներ:
2010-2011թթ. - ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Հանրակրթական դպրոցի տնօրենների կառավարման և ղեկավարման դասընթաց:
Անդամակցություն
Հայկական մաթեմատիկական միություն:
Գիտական հետաքրրությունների շրջանակը
Դիֆերենցիալ երկրաչափություն, երկրաչափական կառուցվածքներ բազմաձևությունների վրա, հյուսվածքների տեսություն, կորագիծ հյուսվածքներով մակածված քվազիխմբեր և լուպաներ, հյուսվածքներ տեղափոխական և զուգորդական հանրահաշիվների վրա, ուսուցման տեսություններ, հանրակրթություն, հոգեբանություն, մանկավարժություն, լեզվաբանություն, երաժշտություն, սպորտ:
2011-2016 թ.թ. ընտրովի տպագրումներ
1.«Предметно-практическая деятельность как основа формирования теоретического мышления при преподавании геометрии». Тезисы докладов междунар. конф. “Геометрия в Одессе – 2011“. Одесса, 2011.
2. «Правильное восприятие цели оценивания в общеобразовательной школе как предпосылка, стимулирующая обучение учащихся»., Международная научная конференция “Образование, наука и экономика в вузах. Интеграция в международное образовательное пространство”. Ереван, 2011.
3. 2013թ. պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան, «Հաշ Ընդ Հաշ Փրինթ», Երևան, 2012թ., մաս 1-3:
4. Հերթական ատեստավորման ենթակա մաթեմատիկայի ուսուցիչների մասնագիտական զարգացման, վերապատրաստման դասընթացների ուղեցույց, «Տիգրան մեծ» հրատ., Երևան 2013:
5. Գիտելիքների մատուցման հայտնագործողական եղանակը, որպես հետազոտական կարողությունների ձևավորման և զարգացման կարևոր գործոն», ՀՊՄՀ հիմնադրման 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութեր: Երևան, 2014թ.:
6. 2015թ. պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան, «Րաբունի», Երևան, 2014թ., մաս 1-3:
7. 2016թ. պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան, «Րաբունի», Երևան, 2015թ., մաս 1-2:
8. 2017թ. պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարան, «Րաբունի», Երևան, 2016թ., մաս 1-2:
9. Տարրական երկրաչափական կառուցումները որպես աշակերտների հետազոտական կարողությունների և տեսական մտածողության զարգացման միջոց: «Մաթեմատիկական կրթություն» 4-րդ գիտաժողովի նյութեր, Երևան 2016:
Լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն