ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հակոբ Մանուկի Գրիգորյան
24.02.2016

Մանկ. գիտ. թեկնածու, պրոֆեսորի պ/կ

grigoryanhakob51@aspu.am

Մանկ.գիտ.թեկնածու,պրոֆեսորի պ/կ/Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի աշխատակազմ

Մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (2005թ.), Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության ակադեմիայի ակադեմիկոս (2004թ.), դոցենտ (2002թ.)

Կրթություն

1968-1974թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան

Գիտական աստիճան

Մանկավարժական գիտությունների թեկնածու (1996թ.): Թեմա`«Սեռական դաստիարակության հիմնահարցը արևմտահայ դպրոցի և մանկավարժական մտքի պատմության մեջ» 020 մասնագիտական խորհուրդ:

Աշխատանքային փորձ

2001-2016թթ., ՀՊՄՀ Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ,

1990-1993թթ-ին՝ Խարբերդի մանկատան բժիշկ-մանկավարժ, գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի անդամ-գիտական քարտուղար,

1987-1993թթ-ին` ՀՍՍՀ ագրոարդի աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի հավատարմատար բժիշկ,

1981-2001 թթ-ին՝ Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ մանկավարժության և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի ավագ դասախոս,

1979-1986թթ-ին՝բժշկագիտության և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի ավագ դասախոս,

1977-1979 թթ-ին՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմական և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասախոս,

1974-1977թթ-ին՝ ԽՍՀՄ թունաբանության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի հայկական մասնաճյուղի գիտաշխատող,

1965-1966 թթ.-ին` ԽՍՀՄ բժշկական գիտությունների ակադեիմայի ռադիոկենսաբանու¬թյան բաժանմունքի լաբորանտ:

Կարդացվող դասընթացներ

Բակալավրիատ`«Վաղ և նախադպրոցական տարիքի երեխաների մանկաբուժության հիմունքներ և հիգիենա»,«Առաջին բուժօգնություն և երեխաների առողջության պահպանում» և «Արտակարգ իրավիճակներ և քաղպաշտպանության հիմնահարցեր»

Մագիստրատուրա`«Նախադպրոցականի հիգիենայի ժամանակակից հիմունքներ»

Գիտական հետաքրքրությունների շրջանակ

բժշկագիտություն, հատուկ մանկավարժության բժշկական ուղղվածություն

Վերապատրաստումներ`

ՀՊՄՀ-ում «Դպրոցական հոգեբանական ծառայության հիմնախնդիրները» թեմայով (2014թ.),

Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ակադեմիա (2010թ.),

Հայաստանի բժիշկ-ուսանողների գիտական ասոցիացիայի և ՁԻԱՀ-ի hայկական ազգային հիմնադրամի կողմից կազմակերպված սեմինարին (2005թ.):

Անդամակցություն

Հոգեբանական գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ (2015թ.),

ՀՀ մանկավարժա-հոգեբանական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (2005թ.),

ՀՊՄՀ գիտական խորհրդի անդամ (2001թ.):


Ուսումնական ձեռնարկներ
«Վաղ և նախադպրոցական տարիքի երեխաների հիգիենա և մանկաբուժության հիմունքներ» (2015թ.),«Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցեր» (2014թ.),«Առաջին բուժօգնություն» (2013թ.)
Հոդվածներ`
«Проблема охраны профессионального здоровья педагогов высшей школы» ԵՊԲՀ հրատարակչություն, /համահեղինակ Ա.Մարգարյան/ Երևան, (2015թ.), «Սեռատարիքային անցումային փուլերի առանձնահատկությունների ուսումնասիրումը հոգեբանական ծառայության կազմակերպման գործում» դպրոցական հոգեբանական ծառայության հիմնախնդիրները գիտաժողովի ծրագրում Երևան, (2014թ.), «Ավագ նախադպրոցականի անձի զարգացման մանկավարժա-բժշկագիտական առնձնահատկությունները սեռադերային կողմնորոշման գործընթացում» Խ.Աբովյանի ծննդյան 200-ամյակին նվիրված ժողովածու, Երևան, (2010թ.)
Պարգևներ`«Մանկավարժական համալսարան 90 ամյակ» մեդալ (2012թ.)
«Խաչատուր Աբովյան» մեդալ (2002թ.)

Լեզուներ` ռուսերեն, ֆրանսերեն /բավ./