
Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր/Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ,
Կրթություն
1973-1976թթ.՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ռուս գրականության ամբիոն, ասպիրանտ,
1968-1973թթ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժին, ուսանող,
1958-1968թթ.՝ Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոց:
Գիտական աստիճան
1991 թ. բանասիրական գիտությունների դոկտոր, ատենախոսություն` «Լ.Տոլստոյը և հայ դասական գրականությունը»։ 1977 թ., բանասիրական գիտությունների թեկնածու, ատենախոսություն`,,Լերմոնտովը և հայ դասական պոեզիան”:
Աշխատանքային փորձ
2013թ. առ այսօր - Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ,
2007- 2013թթ.՝Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ,
1992 թ-ից՝ ՀՊՄՀ ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի պրոֆեսոր,
1985թ.- գիտական գործուղում Հունգարիայի հանրապետություն`Բուդապեշտի Լ.Էտվեշի անվան և Սեգեդի համալսարաններ (ռուս բանասիրության և համեմատական գրականագիտության ամբիոններ),
1981 – 1992թթ.՝ ՀՊՄՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ,
1977-1981թթ.՝ ՀՊՄՀ ռուս գրականության ամբիոնի ավագ դասախոս,
1976-1977թթ.՝ ՀՊՄՀ ռուս գրականության ամբիոնի դասախոս,
Կարդացվող դաընթացներ
Բակալավրիատ՝ 19-րդ դարի (1800-1830-ական թթ.) ռուս գրականություն, 19-րդ դարի (1840-1860-ական թթ.) ռուս գրականություն, 19-րդ դարի (1870-1890-ական թթ.) ռուս գրականություն, Ռուս-հայկական գրական կապեր:
Մագիստրատուրա՝ Ռուսական ռոմանտիզմ, Ֆ.Դոստոեվսկու վեպերի տիպաբանություն, Ռուսական սիմվոլիզմ, Մ.Լերմոնտովը և հայ դասական քնարերգություն,
Ա.Պ.Չեխովի ստեղծագործության հիմնահարցեր:
Գիտական հետաքրքրությունների շրջանակ
19-րդ և 20-րդ դարի ռուս գրականության պատմություն, համեմատական գրականագիտություն, թարգմանության տեսություն և պատմություն։
Հրապարակումներ
6 ԳՐՔԵՐԻ և ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿ Է՝
• «Կենդանի բառերի ներդաշնակություն...» (ռուսական պոեզիայի հայերեն թարգմանությունների մասին), Երևան, Եվրոպրինտ, 2019, 172 էջ
• Լերմոնտովը և հայ դասական պոեզիան. /մենագրություն/. «Սովետական գրող», Երևան, 1981.
• Լ.Տոլստոյը և հայ դասական գրականությունը. «Հայաստան», Երևան, 1991.
• «Եվ խորհել, և խոսել, և գրել…». Հոդվածների ժողովածու, «Նաիրի», Երևան, 2010.
• «Երաժշտությունը պետք է քո մեջ ապրի…». Հոդվածների ժողովածու, §Նաիրի¦, Երևան, 2011.
• «Լ.Ն. Տոլստոյը հայերեն լեզվով», Եվրոպրինտ, Երևան, 2015.
ORCID ID https://orcid.org/0000-0002-8607-0506
Լեզուներ՝ անգլերեն, ռուսերեն