ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Արմեն Լիպարիտի Թամազյան
16.10.2015

Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր

Հեռ.՝ 59 70 02
tamazyanarmen@aspu.am

Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր

Կրթություն

1982 – 1985 թթ.՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի «Արդյունաբերության կազմակերպում և պլանավորում» ամբիոնի ասպիրանտ

1976 – 1980 թթ.՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանա-տնտեսագիտական ֆակուլտետի ուսանող, տնտեսագետի որակավորում

Աշխատանքային փորձ

2011թ. մարտից առ այսօր՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր        

2001թ. հուլիս - 2011թ. մարտ՝  ՀՀ ՊԵՆ (ՀՀ ԿԱ ՊԵԿ), վարչության պետի տեղակալ

1998թ. հունիս – 2001 թ. հուլիս՝ ՀՀ ՊԵՆ հարկային և մաքսային մեխանիզմների կատարելագործման վարչության պետ   

1998թ. փետրվար-հունիս՝ ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության բանկային մեթոդոլոգիայի մշակման բաժնի պետ       

1996թ. հուլիս - 1997թ. հուլիս՝ «Հայ ծխախոտ» ԲԲԸ  գործադիր տնօրենի տեղակալ

1992թ. մայիս – 1996 թ. հուլիս՝ ՀՀ Հարկային պետական տեսչության մեթոդաբանության վարչության անուղղակի հարկերի բաժնի պետի տեղակալ, այնուհետև` բաժնի պետ 

1991թ. հոկտեմբեր - 1992թ. մայիս՝ ՀՀ հարկային պետական տեսչության մեթոդաբանության բաժնի գլխավոր մասնագետ        

1991թ. հունվար-հոկտեմբեր՝ Սննդի արդյունաբերության նախարարության արտաքին տնտեսական կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ - գլխավոր մասնագետ

1985 թ. նոյեմբեր – 1991 թ. հունվար՝ «Արդյունաբերության կազմակերպում և պլանավորում» ամբիոնի լաբորանտ, այնուհետև` ասիստենտ

Կարդացվող դասընթացներ

Բակալավրիատ՝ Հարկային քաղաքականություն, Հարկային վարչարարություն, Հարկեր և հարկում
Մագիստրատուրա՝ Հարկային հաշվառում և հարկային պլանավորում

Գիտական հետաքրքրությունների շրջանակ

Հարկային քաղաքականություն, հարկային վարչարարության հիմնահարցեր, անուղղակի հարկերի մեթոդաբանություն:

Վերապատրաստումներ

Լիոնի առևտրաարդյունաբերական պալատի ուսումնական կենտրոն, Վիեննայի Միավորված Ինստիտուտ, Շվեդիայի անշարժ գույքի գնահատման ծառայություն (Sweedsurvey) և այլն:

Մանկավարժական  գործունեությունը

1985 թվականից  առ այսօր դասախոսություններ` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի Ֆրանսիական համալսարան, Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարան, Ֆինանսա-բանկային քոլեջ և այլն:

Հրապարակումներ

«Հարկային օրենսդրության հիմունքներ»: Ուսումնական ձեռնարկ: «Ֆինանսա-բանկային քոլեջ» հիմնադրամ: «Տիգրան Մեծ» հրատարակչություն, 2003թ.

Մեկ տասնյակի չափ հոդվածներ, գիտաժողովների զեկույցների թեզիսներ հարկային քաղաքականության և հարկային վարչարարության տարբեր հիմնահարցերի շուրջ:

Պարգևներ

ՀՀ պետական եկամուտների նախարարության շնորհակալագիր

Հայոց Փիլիսոփայության ակադեմիայի ‹‹ Դավիթ Անհաղթ›› մեդալ

Լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն