ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Էդիտա Կարենի Գյոնջյան
19.02.2016

Դասախոս

edmkrtchyan@yahoo.com

Դասախոս/Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոն

Կրթություն
1999-2005թթ.` Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, Հոգեբանություն մասնագիտությամբ /գերազանց առաջադիմությամբ/:

Գիտական աստիճան
2009-2014թթ.`ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի սոցիալական հոգեբանության ամբիոնի հայցորդ, որտեղ մասնագիտանում է կլինիկական հոգեբանության ոլորտում:

Աշխատանքային փորձ
2010թ-ից առ այսօր հանդիսանում է ՀՊՄՀ հատուկ կրթության ֆակուլտետի Հատուկ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս:

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ

Հատուկ հոգեբանության հիմունքներ;
Հոգեկան զարգացման տարբեր խանգարումներ ունեցող անձանց հոգեբանություն;
Հոգեբանամանկավարժական գնահատում;
Խաղային թերապիայի հիմունքներ;
Առաջնային հոգեբանական օգնությունը արտակարգ և ճգնաժամային իրավիճակներում:
Մագիստրատուրա
Խոսքի խանգարումներ ունեցող անձանց հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հոգեբանություն, կլինիկական և հատուկ հոգեբանություն, խորքային հոգեվերլուծություն:

Վերապատրաստումներ
2015թ. Զայրույթի կառավարման դասընթաց, վարող` NAMA-ի լիցենզավորված ինստրուկտոր Անիտա Ավեդյան, ԱԸԼԹ, Երևան

2015թ. Գեշտալտ-սեմինար` «Տրավման և սթրեսը գեշտալտ-թերապիայում», «Մարդու ներաշխարհը. երազներ, մետաֆորաներ, ֆանտազիաներ», սեմինարի վարող` Ելենա Պետրովա, Երևան

2015թ. Սեմինար` «Ավազային թերապիան յունգիան մոտեցման մեջ», «Մետաֆորիկ (ասոցիատիվ) քարտերը որպես պրակտիկ հոգեբանի գործիք», սեմինարի վարող` Զուլֆիա Խոդիրևա, Երևան

2015թ. Վարպետաց դաս` «Ասպերգերի համախտանիշ. միջանձնային խանգարումներ, հոգեախտաբանական ներգործություն ու խնամքի ձևերը»: Վարող` Իզաբել Թեյն-Մորի, Երևան

2012թ. Պատկերների փոխանակմամբ հաղորդակցման համակարգի (PECS) ուսուցման խորացված դասընթաց, դասընթացի ղեկավար PEC կլինիկական տնօրեն Ս.Բայորատ, Երևան

2012թ. Սեմինար/թրեյնինգ` «Էրիքսոնյան հիպնոզ և հոգեթերապիա», վարող`Բեթթի Էլիս Էրիքսոն, MS, LPC, Երևան

2004-2005թթ. «Կլինիկական հոգեվերլուծություն» խորացված դասընթաց (280 ժամ). Երևան

2004-2005թթ. «Հոգեբանական խորհրդատվության հմտությունների զարգացում» դասընթաց. Երևան

2004թ. Կոգնիտիվ հոգեթերապիայի դասախոսական շարք. Երևան

Հրապարակումներ
«Նևրոտիկ խանգարումների կոնցեպտուալ ձևակերպում» /Արդի հոգեբանության տեսական և կիրառական հիմնախնդիրներ: Գիտական հոդվածների ժողովածու: 2/ԵՊՀ – Երևան.: Լիմուշ, 2012- 310 էջ:

«Մահվան անհատական պատկերի ձևավորումը տրանսպերսոնալ հարացույցի ներքո» / Արդի հոգեբանության տեսական և կիրառական հիմնախնդիրներ: Գիտական հոդվածների ժողովածու: 2/ԵՊՀ – Երևան.: Լիմուշ, 2012թ.էջ 29-40:

«Մահվան հանդեպ վերաբերմունքի պատմական նախադրյալները»/ Արդի հոգեբանության տեսական և կիրառական հիմնախնդիրներ: Գիտական հոդվածների ժողովածու: 2/ԵՊՀ – Երևան.: Լիմուշ, 2012թ., էջ 21-29:

«Մահվան անձնային գիտակցման հիմնահարցի շուրջ»/ “Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները”. Միջազգային գիտաժողովի նյութեր: Երևան, Հայաստան, 2011թ., էջ 102-104:

Լեզուներ` ռուսերեն, անգլերեն