ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Անուշ Կարապետի Եղիազարյան
28.09.2022

Մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

yeghiazaryananush52@aspu.am

Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր/Կերպարվեստի ամբիոն 

Կրթություն
1991-1994թթ.՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտուրայի բաժին
1984-1990թթ.՝ Երևանի գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժին
1980-1984թթ.՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարան

Գիտական աստիճան
1994թ.՝ թեկնածուական թեզ, մանկավարժական գիտությունների թեկնածու՝ ԺԳ.00.02 «Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա» /կերպարվեստ/ մասնագիտությամբ
2003թ.՝ դոցենտի կոչում
2008թ.՝ դոկտորական ատենախոսություն Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, մանկավարժական գիտությունների դոկտորի գիտական աստիճան ԺԳ.00.02 «Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա» /կերպարվեստ/ մասնագիտությամբ
2011թ.՝ պրոֆեսորի կոչում

Աշխատանքային փորձ
1991-2009թթ. դասավանդում է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում
2009թ.-ից Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնի վարիչ

Կարդացվող դասախոսություններ
Բակալավրիատ՝ Կերպարվեստի և դեկորատիվ-կիրառական արվեստի դասավանդման մեթոդիկա

Մագիստրատուրա՝ Կիրառական արվեստի պատմություն, Կիրառական արվեստի դասավանդման մեթոդիկան միջին և բարձրագույն մասնագիտական հաստատություններում, Հորինվածքի կառուցվածքային առանձնահատկությունները ԴԿԱ-ում, Տարբեր դեկորատիվ ոճերի և դպրոցների առանձնահատկությունները, Դասավանդման մեթոդիկան ՄՄՀ-ում:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Արվեստ, գիտություն

Անդամակցություն
1996թ.-ից՝ ՀՀ Նկարիչների միության անդամ
2009թ.-ից՝ ՀՀ Նկարիչների միության դեկորատիվ-կիրառական արվեստի մասնաճյուղի բյուրոյի անդամ
2010թ.-ից՝ Կերպարվեստի համահայկական ընկերակցության անդամ
2013թ.-ից՝ ՀՀ Նկարիչների միության վարչության անդամ:

Հրապարակումներ
Գիտահետազոտական աշխատանքը որպես ապագա գեղարվեստական կերպարվեստի ուսուցիչների պատրաստման միջոց, «Գեղարվեստական միտք» հավելված «Մանկավարժական միտք» հանդեսի, Երևան, 2011թ.
Tapestry in Armenia /Գոբելենի արվեստը Հայաստանում/, Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ, Միջբուհական կոնսորցիումի գիտական հանդես /2/, Երևան, 2011թ.
Անիի արհեստագործական ժառանգությունը, Հայագիտական հանդես, N 2-3, (16-17), Երևան, 2011թ.
Կարապետ Եղիազարյանը և հայկական գոբելենը XX դարի երկրորդ կեսին, Հայոց գորգագործական մշակույթը Հանրապետական առաջին գիտաժողով, Նյութերի ժողովածու, 18-19 նոյեմբերի, Երևան, 2011թ.
Անիի ոստայնային մշակույթը, «Քրիստոնյա Հայաստան» Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրոնական, մշակութային, լրատվական երկշաբաթաթերթ,2011, դեկտեմբեր Ա, թիվ 23/355/
«Ռոկոկո» ոճը գեղարվեստական գործվածքների արվեստում, Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ, Միջբուհական կոնսորցիումի գիտական հանդես N1,Երևան, 2012թ.
Հայոց ոստայնագործական մշակույթի առանձնահատուկ տեսակի /գոբելեն/ ծագումնաբանությունից, Հայագիտական հանդես, N 1-2 /18-19/, <<Մանկավարժ>> հրատ., Երևան, 2012թ.
Նորաձև հագուստի բրենդի կայացման նախադրյալները, Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հիմնադրման 90-ամյակին նվիրված պրոֆեսորադասախոսական կազմի, երիտասարդ գիտաշխատողների, հայցորդների, ասպիրանտների, մագիստրոսների գիտական կոնֆերանս, Երևան, 2012թ.
Արդյունաբերական դիզայնը գեղարվեստական նախագծման մեջ, Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ, Միջբուհական կոնսորցիումի գիտական հանդես N1,Երևան, 2013թ.
Դեկորատիվ-կիրառական արվեստի դերը ազգային ավանդույթների ձևագոյացման ընթացքում, Հայագիտական հանդես, N 1 /25/, <<Մանկավարժ>> հրատ., Երևան, 2014թ.:

Պարգևներ
2001թ. «Հայաստանում քրիստոնեության հռչակման 1700-ամյակին» նվիրված հանրապետական ցուցահանդես` «Ձոն Աբովյանին», «Ձոն Շիրազին» դիպտիխ-գոբելենները/մրցանակակիր:
2004թ.ՀՊՄՀ-ի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ պատվոգիր2011թ. հունիսի 6-17ք. Թեհրան, միջազգային ձեռարվեստի ցուցահանդես/դիպլոմ լավագույնս ներկայանալու համար
2013թ. Համաշխարհային հայկական կոնgրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ Սփյուռքի նախարարության և Հայաստանի Նկարիչների միության կողմից հայտարարված կերպարվեստի լավագույն ստեղծագործությունների համահայկական մրցանակաբախշության դափնեկիր - դիպլոմ:

Լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն