ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գայանե Լիպարիտի Եղիազարյան
18.02.2016

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

yeghiazaryangayane52@aspu.am

Դոցենտ/Կերպարվեստի ամբիոն

Կրթություն - 1996-2001 Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայցորդ:
1987-1992 Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետ:

Գիտական աստիճան - մանկավարժական գիտությունների թեկնածու: Ատենախոսության թեմա՝ Ուսանողների ստեղծագործական երևակայության զարգացումը հագուստի դիզայնի դասընթացում: Մասնագիտական խորհուրդ` Մանկավարժության–020, մասնագիտությունը` ԺԳ -00.02 «Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա:

Աշխատանքային փորձ` 1994-2000թթ.- ՀՀ թեթև արդյունաբերության նախարարության Կարի և տրիկոտաժի նորաձևությունների տուն՝ նկարիչ-մոդելավորող:
1992-2015թթ.-Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոն՝ ասիստենտ:
2015թ.-ից առ այսօր- Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոն՝ դոցենտ:

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ՝ Հագուստի մոդելավորման կոմպոզիցիա, Տարազի պատմություն:
Մագիստրատուրա՝ ԴԿԱ-ի նմուշների նախագծման հիմունքներ:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը` քանդակագործություն, բատիկ արվեստ, դիզայն, արվեստի պատմություն, մանկավարժություն:

Անդամակցություն
1996թ. դարձել է Հայաստանի դիզայներների միության վարչության անդամ, իսկ 1997թ.՝ Դիզայներների միջազգային ասոցիացիայի անդամ:
2001թ-ից “Ակունք” էթնոսոցիոլոգիական ուսումնասիրությունների կենտրոնի անդամ է և “Կամուրջ” կանանց ազգաբանական միություն հասարակական կազմակերպության վարչության հիմնադիր անդամ:
2013թ. դարձել է Հայաստանի նկարիչների միության անդամ:
2014թ.-ից Հայաստանի դիզայներների միության հագուստի դիզայնի սեկցիայի նախագահն է:

Հրապարակումներ` 31 հոդված:
2010- 2014 թ.թ. տպագրումներ
1. «Հագուստի հորինվածքի հիմունքներ» առարկայի դասավանդման մեթոդական մի քանի խնդիրներ «Մխիթար Գոշ» գիտամեթոդական հանդես, Վանաձոր, 2005, թիվ 4
2. Հագուստի հորինվածքի դասաժամերին ուսանողների ստեղծագործական երևակայության ձևավորման մեթոդական ասպեկտները «Մխիթար Գոշ» գիտամեթոդական հանդես, Վանաձոր, 2006, թիվ 3
3. Հագուստի դիզայնի դասաժամերին ուսանողների ստեղծագործական երևակայության ձևավորման մանկավարժական մեթոդներն ու սկզբունքները «Մխիթար Գոշ» գիտամեթոդական հանդես, Վանաձոր, 2008, թիվ 1
4. Հագուստի դիզայնի դասավանդման մեթոդական համակարգի կատարելագործումը «Մխիթար Գոշ» գիտամեթոդական հանդես, Վանաձոր, 2009, թիվ 2
5. Երևակայության զարգացման հոգեբանական հիմքերը ստեղծագործական գործունեության ընթացքում (հագուստի դիզայնի օրինակով) «Հոգեբանությունը և կյանքը» հանդես, Երևան, 2011, թիվ 1-2
6. Հագուստի դիզայնի ուսուցման գործընթացների համակարգչայնացումը որպես ուսանողների ստեղծագործական երևակայության զարգացման միջոց «Մանկավարժական միտք» հանդես, Երևան, 2011, թիվ 3-4
7. Ժամանակակից հագուստի և ազգային տարազի փոխադարձ կապը Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական կայուն զարգացման հիմնախնդիրները: Գիտական հոդվածների ժողովածու – 2(14) – Երևան, «Անանիա Շիրակացի» համալս. հրատ., 2012
8. Դիզայներական գործունեության գիտամասնագիտական և գեղարվեստական միջոցները «Կրթությունը և գիտությունը Արցախում» գիտամեթոդական և գիտահանրամատչելի պարբերական, Երևան, 2013, թիվ 1-2
9. Կերպարային մտածողության զարգացման տեսամեթոդական խնդիրները հագուստի դիզայնի ուսուցման գործընթացում Հ. Թումանյանի ծննդյան 145-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովի նյութեր, Վանաձոր, ՍԻՄ տպագրատուն, 2014

Ցուցահանդեսներ
1. 2008 թ. - ժամանակակից արվեստի հանրապետական ցուցահանդես. «Վերածնունդ», բատիկ.
2. 2010 թ. - Կինոյի, թատրոնի և հեռուստատեսության նկարիչների հանրապետական ցուցահանդես. «Դիմակահանդես», բատիկ.
3. 2012 թ. - Դեկորատիվ-կիրառական արվեստի հանրապետական ցուցահանդես. Շառլ Պերոյի «Կոշկավոր կատուն» ներկայացման թատերական հագուստների էսքիզների գեղարվեստական ձևավորում. Բեմադրությունը ներկայացվել է Արտաշատի պատական դրամատիկական թատրոնում.
4. 2013 թ. - Դեկորատիվ-կիրառական արվեստի հանրապետական ցուցահանդես. Սուրեն Մուրադյանի «Սիրավեճ ապահարզանից առաջ» ներկայացման զգեստների էսքիզների գեղարվեստական ձևավորում։ Բեմադրությունը ներկայացվել է Արտաշատի պատական դրամատիկական թատրոնում.
5. 2013 թ. - Կինոյի, թատրոնի և հեռուստատեսության նկարիչների հանրապետական ցուցահանդես.«Հայուհի», 2 նմուշ, մաքրամե.
6. 2013 թ.- «Պատրանք» բեմական հագուստ (7 նմուշ) Մրցույթ-ցուցահանդես «Դիզայն-2013», Սանկտ– Պետերբուրգ
7. 2014 թ. - «Նկարչուհիները կանանց տոնին» հանրապետական ցուցահանդես. «Հեքիաթ», բատիկ։
8. 2015թ.- «Սիլուետ» հավաքածու (6 նմուշ) Մոդելավորողների X փառատոն «Թավշյա սեզոնները Սոչիում», Սոչի

Լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն