ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Անանիա Անանիայի Բերբերյան
18.02.2016

Պրոֆեսորի պ/կ

berberyananania33@aspu.am
Պրոֆեսորի պ/կ/Երաժշտության մանկավարժության ամբիոն
Կրթություն
1942 -1947էէ. Երևանի Չայկովսկու անվան երաժշտական տասնամյակ` դաշնամուրի բաժին
1947 – 1953 - Գրիբոյեդովի անվան հանրակրթական դպրոց
1953 -1958 - Երևանի անասնաբուծական - անասնաբուժական ինստիտուտ, ստացել գիտական անասնաբուծի որակավորում:
1960 – 1965 - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
 
 
Աշխատանքային փորձ
1966թ. - Երևանի Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց, որպես դաշնամուրի դասատու, միաժամանակ աշխատանքի է անցել Խ. Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի դաշնամուրային ամբիոնում
1972թ-ից զբաղեցրել է ավագ դասախոսի պաշտոնը Խ. Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի դաշնամուրային ամբիոնում
1973-1987- Խ. Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի գործիքային ամբիոնի վարիչի տեղակալ, ֆակուլտետի խորհրդի անդամ:
1973-79թթ. - ուսումնական հաստատությունների հանրապետական մեթոդ կաբինետում որպես կոնսուլտանտ: Այդ տարիներին հանդես է եկել Երևանի, Էջմիածնի, Աբովյանի, Եղեգնաձորի երաժշտական դպրոցներում դասախոսություններով, մեթոդական և գործնական օգնություն ցույց տալով դաշնամուրային բաժինների դասատուներին: Անց է կացրել բաց դասեր:
Համալսարանում աշխատելու տարիներին մասնակցել է ամբիոնի կողմից կազմակերպված կատարողական աշխատանքներին, համերգներին:
2001թ. հոկտեմբերի 25-ին և 2013թ. մայսին հանդես է եկել հեղինակային համերգով:
Համալսարանի, ֆակուլտետի, ամբիոնի կողմից պարբերաբար կազմակերպվող համերգներին, փառատոններին իրենց ակտիվ մասնակցությամբ բազմիցս աչքի են ընկել նրա ուսանողները լավագույն կատարումներով:
Անց է կացրել 80-ից ավել դասարանային համերգներ, մենահամերգներ:
1979թ. նրա ուսանող` Արարատ Մինասյանը մասնակցել է հանրապետական ՙՈւսանողական գարուն՚ փառատոնին և արժանացել փառատոնի դափնեկրի կոչման և պարգևատրվել է I-ին կարգի դիպլոմով:
2003թ. Ռոբերտ Անդրեասյանի անվան երիտասարդ դաշնակահարների առաջին ազգային մրցույթին մասնակցել է նրա ուսանողուհի` Ելենա Հակոբյանը և արժանացել պատվոգրի:
1970-87թթ. ամբիոնում անց էին կացվում մրցանակաբաշխություններ տարբեր կոմպոզիտորների ստեղծագործությունների լավագույն կատարմամբ: Նրա ուսանողները մշտապես մասնակցել են այդ մրցանակաբաշխություններին` բազմիցս շահելով I, II, III և խրախուսական մրցանակներ: Ուսանողները մասնակցել են նաև ՈւԳԸ ուսանողական համաինստիտուտային կոնֆերանսներին:
1984թ. Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալա քաղաքում անց կացված միջազգային ՙԲարեկամության շաբաթ՚ փառատոնին մասնակցեցին մեր ֆակուլտետի ուսանողուհիիներ` Ավետիկյան Անահիտը (զեկուցում) , Բարխուդարյան Զառան (երգ), Գաբրիելյան Անահիտը (դաշնամուր) և երեքն էլ պարգևատրվեցին դիպլոմներով և հուշանվերներով, իսկ նրան` որպես խմբի ղեկավար փառատոնին արդյունավետ մասնակցության համար, ռեկտորատի և արհմիության կողմից հղվեց գրավոր շնորհակալագիր:
Մի շարք հոդվածներով հանդես է եկել ՙՄանկավարժ՚ և ՙԱվանգարդ՚ թերթերում:
1985թ-ից սկսել է զբաղվել ստեղծագործական գործունեությամբ:
1985թ. կատարել է մշակումներ և փոխադրումներ ակորդեոն նվագարանի համար (որը այդ տարիների ուսումնական ծրագրի մեջ մտցված էր որպես երկրորդ գործիք):
1988թ. երբ երկրորդ գործիք առարկան փոխարինվեց շվի նվագարանով` կատարել է մշակումներ շվի նվագարանի համար:
1990թ. կատարել է հայրենասիրական երգերի մշակումներ:
1991թ. կատարել է մշակումներ երգչախմբերի համար:
1992թ. կատարել է հայկական ժողովրդական, հայրենասիրական, հոգևոր, գուսանական երգերի մշակումներ դաշնամուրի համար: Այն տպագրվել է ՙՀայ երգանի՚ մշակումներ դաշնամուրի համար անվամբ, ՙԲարձրագույն դպրոց՚ հրատարակչության կողմից 1993թ-ին:
1996թ.՝ Հայաստան՚ հրատարակչության կողմից տպագրվել է Հայ երգանի՚ ժողովածուի երկրորդ տարբերակը:
2001թ.՝ Մանկավարժ՚ հրատարակչությունը տպագրել է մշակումներ շվի նվագարանի համար ժողովածուն:
2001թ. տպագրել է նույն հրատարակչության կողմից ՙՀայրենասիրական և քնարական՚ երգերի մշակումներ:
2002թ. տպագրվել է ՙԴաշնամուրային պիեսներ՚ ժողովածուն:
2005թ.՝ ՙՀատնտիր՚ մշակումներ ջութակահարների նվագախմբերի համար առաջին ժողովածուն ուսումնամեթոդական ձեռնարկ:
2005թ. ՙՎոկալ և գործիքային ստեղծագործությունների՚ մշակումներ ուսումնամեթոդական ձեռնարկ:
2008թ. մշակումներ ջութակահարների նվագախմբերի համար երկրորդ ժողովածուն ուսումնամեթոդական ձեռնարկ:
2009թ. փոխադրումներ ՙՇվի և ֆլեյտա՚ նվագարանների համար:
2010թ. ՙ13 սոնատիններ՚ մշակումներ և փոխադրումներ շվի նվագարանի համար:
2011թ. ՙ12 սոնատիններ՚ շվի նվագարանի համար:
Բացի այդ կատարել է մշակումներ ժողովրդական գործիքների պետական նվագախմբի, ինչպես նաև ՙՏկզար՚ հայական փողային նվագարանների համար: Կատարել է մշակուներ նաև ջութակի, թավջութակի և քանոնի համար:
ՙՀայ երգանի՚ մշակուներ դաշնամուրի համար ժողովածուն կատարվել և դրվատանքի է արժանացել Հայաստանի կոմպոզիտորների միության, հանրապետական մեթոդ կաբինետի ՙՍայաթ-Նովա՚ անվան երաժշտական դպրոցի մեթոդ խորհրդի, ինչպես նաև մի շարք անվանի կոմպոզիտորների կողմից:
Սկսած 1993թ-ից ժողովածուն երաժշտական հանրությանը ծանոթացնելու նպատակով, համերգներով հանդես է եկել Երևանի բոլոր 21 երաժշտական և արվեստի դպրոցներում, նաև հանրապետության մի շարք շրջաններում` Աբովյան, Արմավիր, Աշտարակ, Էջմիածին, Հրազդան, Չարենցավան, Բյուրեղավան, Սիսիան և այլն, ամենուր արժանանալով ջերմ ընդունելության: Կատարված մշակուները տեղ են գտել և ընդգրկվել երաժշտական հաստատությունների կատարողական ծրագրերում: Կատարված մշակումները և փոխադրումները տեղ են գտել նաև ֆակուլտետի ամբիոնների ծրագրերում, ինչպես նաև կատարվում են արտասահմանում: 
 
Հրապարկումներ
 
Մի շարք հոդվածներով հանդես է եկել «Մանկավարժ» և «Ավանգարդ»թերթերում:
2009թ. փոխադրումներ «Շվի և ֆլեյտա» նվագարանների համար:
2010թ.«ՙ13 սոնատիններ» մշակումներ և փոխադրումներ շվի նվագարանի համար:
2011թ.«12 սոնատիններ» շվի նվագարանի համար:
Բացի այդ կատարել է մշակումներ ժողովրդական գործիքների պետական նվագախմբի, ինչպես նաև ՙՏկզար՚ հայական փողային նվագարանների համար: Կատարել է մշակուներ նաև ջութակի, թավջութակի և քանոնի համար:
«Հայ երգանի» մշակուներ դաշնամուրի համար ժողովածուն կատարվել և դրվատանքի է արժանացել Հայաստանի կոմպոզիտորների միության, հանրապետական մեթոդ կաբինետի «Սայաթ-Նովա» անվան երաժշտական դպրոցի մեթոդ խորհրդի, ինչպես նաև մի շարք անվանի կոմպոզիտորների կողմից: