
Աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր/Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
Կրթություն
բարձրագույն, դոկտորանտուրա, ասպիրանտուրա, Մոսկվայի Լ. Լոմոնոսովի անվան պետական և Երևանի պետական համալսարանների աշխարհագրական ֆակուլտետներ
Գիտական աստիճան
Դոկտորական ՝ <<Լեռնային ռելիեֆի ժամանակակից դինամիկայի գնահատման և կանխատեսման քարտեզագրական հիմնավորումները >> ատենախոսությունը պաշտպանվել է ԵՊՀ գործող ԲՈՀ-ի 005 մասնագիտական խորհրդի 2005 թ.-ի հոկտեմբերի 14-ի նիստում ԻԴ. 00 19 <<Ֆիզիկական աշխարհագրություն , կենսաաշխարհագրություն, հողերի աշխարհագրություն և լանշաֆտների երկրաքիմիա>> մասնագիտությամբ:
Թեկնածուական ՝ << Սևանի ավազանի ռելիեֆի դինամիկայի քարտեզագրման մեթոդները>> ատենախոսությունը պաշտպանվել է Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետում գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի 1974թ.-ի հունիսի 5-ի նիստում 00.03. <<Քարտեզագրություն>> մասնագիտության գծով:
Աշխատանքային փորձ
2013թ.-ից առ այսօր ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի Աշխարհագրություն և ԱԴՄ ամբիոնի պրոֆեսոր
2008-2013թթ. ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի վարիչ
2002-2003թթ.- Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի դոցենտ
1982-2002թթ.-ը ՀՊՄՀ Պատմության և աշխարհագրության ֆակուլտետի ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի դոցենտ
1979-1982թթ. ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի (ԵԳԻ ) աշխարհագրության բաժնի ավագ գիտաշխատող
1971-1979թթ. ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի (ԵԳԻ ) աշխարհագրության բաժնի կրտսեր գիտաշխատող
1968-1971թթ. ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի (ԵԳԻ ) ասպիրանտ
1967-1968թթ. ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի (ԵԳԻ ) ինժեներ-քարտեզագիր
1966-1967թթ. ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի (ԵԳԻ ) լաբորանտ
Կարդացվող դասընթացներ
Բակաավրիատ՝
Տեղագրություն
Քարտեզագրություն
ՀՀ ֆիզիկական աշխարհագրություն
Մագիստրատուրա՝
Բնաաշխարհագրական հիմնական տեսություններ
Մասնագիտական քարտեզագրություն
Լեռնային տարածքների տնտեսական օգտագործման ռիսկերի գնահատման հիմնախնդիրներ
Գիտական հետաքրքրությունների շրջանակը Բնական հետազոտությունների և քարտեզագրական մեթոդների կիրառմամբ լեռնային տարածքների դինամիկայի քարտեզագրման, լեռնային գեոհամակարգերի տնտեսական օգտագործման ռիսկերի գնահատման և կառավարման հիմնախնդիրները
Վերապատրաստումներ
2016թ. ՀՊՄՀ-ում կազմակերպված <<Տեղեկատվական տեխնոլոգիաներ>> և << Ինտերակտիվ հմտություններ >> դասընթացներին
2016թ.-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացվող << Աղետների ռիսկերի նվազեցման գործողությունների կայունության ապահովման >> ծրագրի շրջանակներում վերապատրաստման դասընթացներին
Անդամակցություն՝
ՀՊՄՀ գիտական խորհրդի անդամ
ԵՊՀ –ում գործող գիտական ասիճաններ շնորհող 005 մասնագիտական խորհրդի անդամ
<< Գեոդեզիա և քարտեզագրություն >> կենտրոն ՊՈԱԿ-ի արտադրական խորհրդի անդամ
Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի խորհրդի անդամ
Հրապարակումներ
1. Գ. Կարապետյան, Ա. Կարապետյան, Կոնստրուկտիվ աշխարհագրության պրագմատիկ նշանակությունը բնական ռեսուրսները ընդունելի ռիսկերով օգտագործման գործընթացում /ՀՀ տարածքի օրինակով/, Աշխարհագրության և երկրաբանության արդի հիմնախնդիրները, միջազգային գիտաժողովի նյութեր, Երևան, 2018 թ. էջ 105-109
2. Գ. Կարապետյան, Ա. Կարապետյան, 20-րդ դարի 20-ական թվականներից հետո ՀՀ-ում իրականացված երկրագրական հիմնական հետազոտությունները և քարտեզագրական աշխատանքները ՀՀ և մերջավոր արտասահմանյան երկրների տնտեսության զարգացման և տեղաբաշխման ժամանակակից հիմնախնդիրները, Գիտական հոդվածների ժողովածու, Երևան 2017 թ. էջ 30-36
3. Գ. Կարապետյան, Ա. Կարապետյան, Կոնստրուկտիվ աշխարհագրության հետազոտությունների մեթոդաբանությունը, կիրառական ոլորտները, պրագմատիկ նշանակությունը, մենագրություն, Լուսաբաց Հրատ., Երևան 2017 թ. 222 էջ
4. Գ. Կարապետյան, Ա. Կարապետյան, ՀՀ տարածքը որպես բնակության էքստրեմալ միջավայր և բնակչության անվտանգության ապահովման արդի հիմնախնդիրները, ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա Ճգնաժամային կառավարում և տեխնոլոգիաներ գիտական և գիտամեթոդական հոդվածների ժողովածու, 2017թ. էջ 75-80
5. Գ. Կարապետյան, Ա. Կարապետյան, Քարտեզագիտության և քարտեզագրության զարգացման ընթացքը ՀՀ և դրանց ժամանակակից հիմնախնդիրները. ՀՊՄՀ Գիտական տեղեկագիր, Հ.1 /30/, Երևան, 2016թ. էջ 94-99
6. Գ. Կարապետյան, Ա. Կարապետյան, Աշխարհագրական օբյեկտների և երևույթների բացասումների ձևերն ու մոդելավորման ընթացքը դրանց համալիրային քարտեզների կազմման ժամանակ, Հայկական լեռնաշխարհ, Հանրապետական Գիաժողովի նյութեր, Երևան, 2015 թ. էջ 30-36
7. Գ. Կարապետյան, Դ. Կարապետյան, Քարտեզագրության դերը սովորողների գեղագիտական դաստիարակության գործընթացում, Հայկական Լեռնաշխարհ /Հանրապետական գիտաժողովի նյութեր/ Երևան, 2015 թ. Էջ 470-478
8. Գ. Կարապետյան, Ա. Կարապետյան, Բնական ռեսուրսների համալիրային /սինթետիկ/ քարտեզագրումը որպես Կոնստրուկտիվ աշխարհագրության պրագմատիկ բաղադրիչ /ՀՀ տարածքի օրինակով/ , Հայկական Լեռնաշխարհ /Հանրապետական գիտաժողովի նյութեր/ Երևան, 2015 թ. Էջ 37-46
Լեզուներ՝ ռուսերեն, վրացերեն՝ ազատ, անգլերեն՝ բառարանով