ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մեկնարկել են ՀՀ ուսանողական մարզական 26-րդ խաղերը․ ընդհանուր առմամբ, երկու փուլով 11 մարզաձևից 14 առաջնություն է անցկացվում:
ՀՀ ուսանողական մարզական խաղերի գարնանային փուլի շրջանակում արդեն իսկ անցկացվել են շախմատի, բազկամարտի և հրաձգության առաջնությունները։
Հրաձգության առանջնությանը մասնակցել է 10 բուհի շուրջ 80 ուսանող, այդ թվում՝ Մանկավարժական համալսարանի աղջիկների թիմը՝ մարզիչներ Իվան Կարապետյանի և Վահագն Խառատյանի գլխավորությամբ:
ՀՊՄՀ-ի աղջիկների թիմը` Սկզբնական կրթության, Կուլտուրայի, Գեղարվեստական կրթության ֆակուլտետների ուսանողներ Ալվարդ Գրիգորյանը, Տաթևիկ Հախվերդյանն ու Բելլա Մադունցը, խոցելով 119 միավոր թիմային հաշվարկում, զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։
Աբովյանականներն արժանացան մեդալների, պատվոգրերի, գավաթի և խորհրդանշական պարգևների: