ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2017-2018 ուս. տարվա ասպիրանտուրայի ընդունելություն (հեռակա ուսուցում)
12.10.2017

Խ.ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

2017-2018 ուս. տարվա ասպիրանտուրայի ընդունելություն (հեռակա ուսուցում)

Հայոց պատմություն- Է.00.01 (1 տեղ)
Համաշխարհային պատմություն, միջազգային հարաբերություններ- Է.00.02 (1 տեղ)
Հայ դասական գրականություն-Ժ.01.01 (1 տեղ)
Մանկավարժության տեսություն և պատմություն- ԺԳ.00.01 (1 տեղ)
Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա /ռուսաց լեզու, օտար լեզու/- ԺԳ.00.02 (2 տեղ)
Սոցիալական հոգեբանություն (միջանձնային հարաբերություններ, ընտանեկան, տարիքային, մանկավարժական, խմբային գործունեություն)- ԺԹ.00.03 (1 տեղ)
Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

դիմում համալսարանի ռեկտորի անունով (նշել ընտրած մասնագիտությունը),
բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդի­նատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություն­ներում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
օտար լեզու և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայական կամ դրա վերաբերյալ տեղեկանք (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխա­տանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 x 4 չափսի),
աշխատանքային գրքույկի քաղվածք (առկայության դեպքում):
Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրից մինչեւ հոկտեմբերի 31-ը (ներառյալ)՝ ժամը 16.30-ը:

Ընդունելության մասնագիտական քննությունները կազմակերպվում են 2017թ. նոյեմբերի 2- 8-ը (ներառյալ):

Տեղեկությունների համար դիմել հետեւյալ հասցեով` Երեւան, Տիգրան Մեծի 17, 3-րդ հարկ, Գիտահետազոտական կենտրոն /318 սենյակ/, հեռ. 59-70-29

Նորություններ