ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2019-2020 ուստարվա բակալավրիատի կրթական ծրագրով ընդունելություն
06.05.2019

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը հայտարարում է առկա ուսուցման 2019-2020 ուստարվա ընդունելություն: Դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ մայիսի 6-ից հունիսի 1-ը՝ ժամը 09:00 -18:00-ը, շաբաթվա բոլոր օրերին:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ 2019-2020 ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՏԵՂԵՐԻ ԵՎ ՎԱՐՁԱՉԱՓԵՐԻ ՑԱՆԿ

Դիմորդը դիմում-հայտի հետ միասին ներկայացնում է.

1) լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին` հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ).
2) 6 լուսանկար (3 x 4 սմ չափսի).
3) ( ենթակետն ուժ ը կորցրել է 21. 05. 15 N 538-Ն)
4) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական): Անձնագրի կամ ծննդյան վկայականի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող՝ անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ.
5) զինապարտի կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ, ինչպես նաև զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի և ծառայողական բնութագրի մասին: Սույն ենթակետում նշված փաստաթղթերը չներկայացնելը չի կարող հիմք ծառայել դիմորդի ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը չընդունելու համար.
6) սույն կարգի 105-րդ և 106-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են տվյալ արտոնություններից օգտվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր.
7) միջազգային և հանրապետական մրցույթների դիպլոմները.
8) ներբուհական յուրաքանչյուր քննությանը մասնակցելու, ինչպես նաև փաստաթղթերն ընդունելու և ձևակերպելու համար 1500-ական դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը.
9) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի անդամ լինելու դեպքում դիմորդը դիմում-հայտում կատարում է համապատասխան նշում: ( 36-րդ կետը լրաց. 29. 05. 14 N 564-Ն, փոփ. 21. 05. 15 N 538-Ն, խմբ. , փոփ. , լրաց. 19. 05. 16 N 510-Ն)

Մանրամասների համար կարող եք զանգահարել 010 59 70 69 հեռախոսահամարով՝ Ընդունող հանձնաժողով:

Նորություններ