ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2018-2019 ուսումնական տարվա ընդունելություն՝ միջին մասնագիտական հաստատությունների բարձր առաջադիմությամբ շրջանավարտների համար
23.05.2018

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐՁՐ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԱԾ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ 2018-2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Մինչև 2014 թվականը ՄՄՈՒՀ ընդունված հավակնորդները կարող են ուսումը շարունակել երկրորդ կուրսում առկա և հեռակա ուսուցմամբ, իսկ հետագա ժամանակաշրջանում ընդունված հավակնորդների դեպքում՝ միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում:

Հավակնորդը կամ ՄՄՈՒՀ-ը փաստաթղթերը ներկայացնում է ՀՊՄՀ մինչև 2018 թ. օգոստոսի 30-ը։

Ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության Նախարարության կողմից հաստատված ընդունելության կարգինր հատկացված տեղերի շրջանակներում:

Առաջնահերթությունն ըստ հաջորդականության տրվում է այն հավակնորդներին, ովքեր ունեն՝
1) գերազանցության ավարտական փաստաթուղթ (գերազանցության դիպլոմ).
2) ավարտական փաստաթղթի (դիպլոմի) ներդիրում առավել բարձր միավորների հանրագումար.
3) պետական ամփոփիչ ստուգման արդյունքում առավել բարձր միավորներ:

Փաստաթղթերի փաթեթը ներառում է՝
1) դիմում` ուղղված ռեկտորին.
2) ավարտական փաստաթղթի` դիպլոմի և դրա ներդիրի պատճենը.
3) չորս լուսանկար (3x4 չափսի) .
4) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր կամ նույնականացման քարտ կամ ծննդյան վկայական մինչև 16 տարեկան հավակնորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական).
5) զինվորական գրքույկ կամ կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիքի հավակնորդից փաստաթուղթն ընդունվում է, եթե առկա է տարկետման իրավունք տվող, կամ չզորակոչվելու պատճառ հանդիսացող նշումը, իսկ առողջության պատճառով տարկետում ստացած անձանցից՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումը).
6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտոնությունից օգտվելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը (դրանց առկայության դեպքում):

Փաստաթղթերը ներկայացնել ՀՊՄՀ-ի ընդունող հանձնաժողով մինչև 2018 թ. օգոստոսի 30-ը, հասցե՝ ք. Երևան, Խանջյան 5, բարձրահարկ մասնաշենքի 1-ին հարկ, 106 սենյակ, հեռախոս՝ 59-70-74, 59-70-69, կայք` www.aspu.am

Նորություններ