ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2019-2020 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելություն (առկա ուսուցում)
13.05.2019

Խ.Ա Աբովյանի անվան ՀՊՄՀ-ն հայտարարում է 2019-2020 ուս. տարվա ասպիրանտուրայի ընդունելություն (առկա ուսուցում)

1. Մանկավարժության տեսություն և պատմություն - ԺԳ.00.01, 1 տեղ
2. Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (օտար լեզու) - ԺԳ.00.02, 1 տեղ

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
1. Ասպիրանտուրա ընդունվելու համար տրվում է դիմում հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
1) բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին).
2) օտար լեզու և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ).
3) ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխա-տանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում.
4) ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 x 4 չափսի).
5) քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):
2. Ստորև նշված օտար լեզուներից որևէ մեկից ստացած անհրաժեշտ նվազագույն միավոր է համարվում՝
1) անգլերենից՝ «TOEFL» (iBT) (այԲիԹի)՝ 46 և «IELTS» (ԱՅԼԹՍ)՝ 5.5 միավորը.
2) ֆրանսերենից՝ «TCF» (ԹիՍիէՖ)՝ 200 միավորը.
3) գերմաներենից՝ «on DaF» (օն ԴաՖ)՝ 60 միավորը:
3. Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներից ստացած անհրաժեշտ նվազագույն միավոր է համարվում 25 միավորը:
4. Մասնագիտական քննության հարցաշարը, որն ընդգրկում է նախորդ աստիճանների ծրագրային նյութը, կազմվում է հաստատության մասնագիտական ամբիոնների (դեպարտամենտների), գիտական ստորաբաժանման կամ հանձնաժողովի կողմից և հաստատվում է հաստատության ղեկավարի կողմից:

Փաստաթղթերն ընդունվում են մինչև հունիսի 7-ը /ներառյալ/:
Ընդունելության մասնագիտական քննությունները կազմակերպվում են 2019թ. հունիսի 10-ից 14-ը /ներառյալ/:
Տեղեկությունների համար դիմել հետևյալ հասցեով` Երևան, Տիգրան Մեծի 17, 3-րդ հարկ,Գիտահետազոտական կենտրոն, հեռ. 59-70-29:

Նորություններ