ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2019-2020 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելություն (հեռակա ուսուցում)
02.12.2019

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը հայտարարում է 2019-2020 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելություն (հեռակա ուսուցում)

1. Հայոց պատմություն - Է.00.01 (1 տեղ)
2. Փիլիսոփայություն - Թ.00.01 (1 տեղ)
3. Մանկավարժության տեսություն և պատմություն - ԺԳ.00.01 (1 տեղ)
4. Դասավանդման և դաստիարակության մեթոդիկա (ռուսաց լեզու, մաթեմատիկա) - ԺԳ.00.02 (1 տեղ)
5. Ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության տեսություն և պատմություն, անձի հոգեբանություն - ԺԹ.00.01 (1 տեղ)
6. Սոցիալական հոգեբանություն (միջանձնային հարաբերություններ, ընտանեկան, տարիքային, մանկավարժական, խմբային գործունեություն) - ԺԹ.00.03 (1 տեղ)
7. Սոցիալական հետազոտությունների մեթոդաբանություն, տեսություններ,սոցիալական տեխնոլոգիաներ և գործընթացներ - ԻԲ.00.01 (1 տեղ)

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
1. Ասպիրանտուրա ընդունվելու համար տրվում է դիմում հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
1) բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին).
2) օտար լեզու և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ).
3) ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում.
4) ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 x 4 չափսի).
5) քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):
2. Ստորև նշված օտար լեզուներից որևէ մեկից ստացած անհրաժեշտ նվազագույն միավոր է համարվում՝
1) անգլերենից՝ «TOEFL» (iBT) (այԲիԹի)՝ 46 և «IELTS» (ԱՅԼԹՍ)՝ 5.5 միավորը.
2) ֆրանսերենից՝ «TCF» (ԹիՍիէՖ)՝ 200 միավորը.
3) գերմաներենից՝ «on DaF» (օն ԴաՖ)՝ 60 միավորը:
3. Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներից ստացած անհրա¬-ժեշտ նվազա¬գույն միավոր է համարվում 25 միավորը:
4. Մասնագիտական քննության հարցաշարը, որն ընդգրկում է նախորդ աստի¬ճանների ծրագրային նյութը, կազմվում է հաստատության մասնագիտական ամբիոնների (դեպարտամենտների), գիտական ստորաբաժանման կամ հանձնաժողովի կողմից և հաստատվում է հաստատության ղեկավարի կողմից:

Փաստաթղթերն ընդունվում են դեկտեմբերի 18-ը /ներառյալ/: Ասպիրանտուրայի ընդունելության մասնագիտական քննությունները կազմակերպվում են ս/թ դեկտեմբերի 20-ից 23-ը /ներառյալ/: Տեղեկությունների համար դիմել հետևյալ հասցեով` Երևան, Տիգրան Մեծի 17, 3-րդ հարկ, Գիտահետազոտական կենտրոն, հեռ. 59-70-29:

Նորություններ