ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2019-2020 ուսումնական տարվա հայցորդական (հետբուհական) կրթության ընդունելություն
03.06.2019

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը հայտարարում է 2019-2020 ուսումնական տարվա հայցորդական (հետբուհական) կրթության ընդունելություն (վճարովի հիմունքներով)

Հայցորդական (հետբուհական) կրթության ընդունելության մրցույթին կարող են մասնակցել պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտներ, ովքեր ունեն մագիստրոսի կամ բարձրագույն կրթությամբ մասնագետի դիպլոմ:

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

1. Դիմում համալսարանի ռեկտորին` նշելով ընտրած մասնագիտությունը:
2. Մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի և դրա հավելվածի պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին).
3. Անձնագրի պատճենը
4. 2 տպագրված հոդված
5. 4 լուսանկար (3x4 չափի)
6. Ինքնակենսագրություն (CV)
7. Աշխատանքային գրքույկի պատճեն (եթե առկա է)
8. Քաղվածք աշխատանքային գրքույկից (եթե դիմորդն աշխատում է)

Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրից մինչև հոկտեմբերի 1-ը (ներառյալ):
Տեղեկությունների համար դիմել հետևյալ հասցեով` Երևան, Տիգրան Մեծի 17, 3-րդ հարկ, Գիտահետազոտական կենտրոն՝ 318 սենյակ, հեռ. 59-70-29:

Նորություններ