ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2019-2020 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելություն
13.06.2019

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը հայտարարում է 2019-2020 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելություն


Դիմումներն ընդունվում են՝

Առկա՝ անվճար հիմունքներով
1-ին փուլ՝ հունիս 1-ից հունիսի 10-ը

Առկա՝ վճարովի հիմունքներով (առանց տարկետման իրավունքի)

2-րդ փուլ՝ հունիսի 10-ից օգոստոսի 25-ը 

2019-2020 ուստարվա առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով անվճար և վճարովի ընդունելության տեղեր և վարձաչափեր

Հեռակա ուսուցում՝ հունիսի 10-ից սեպտեմբերի 10-ը

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը

1. Դիմում-հայտ /գրվում է տեղում/
2. Դիպլոմի և դիպլոմի հավելվածի /միջուկի/ բնօրինակը և պատճենը
3. Անձնագրի պատճենը
4. Ինքնակենսագրություն
5. 4 լուսանկար /3*4 չափսի/
6. Տպագրված կամ տպամգրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների ցուցակը /դրանց առկայության դեպքում/:

Հասցեն՝ ք. Երևան, Խանջյան 5, 110 սենյակ, հեռախոս՝ 59 70 69, ընդունող հանձնաժողով:

Նորություններ