ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2019/2020 ուսումնական տարվա հայցորդական (հետբուհական) կրթության ընդունելությունը շարունակվում է
01.10.2019

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը հայտարարում է 2019/2020 ուսումնական տարվա հայցորդական (հետբուհական) կրթության ընդունելություն (վճարովի հիմունքներով)

Հայցորդական (հետբուհական) կրթության ընդունելության մրցույթին կարող են մասնակցել պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտներ, ովքեր ունեն մագիստրոսի կամ բարձրագույն կրթությամբ մասնագետի դիպլոմ:

 Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

  1. Դիմում համալսարանի ռեկտորին` նշելով ընտրած մասնագիտությունը:
  2. Մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի և դրա հավելվածի պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին).
  3. Անձնագրի պատճեն:
  4. 2 տպագրված հոդված:
  5. 4 լուսանկար (3x4 չափի):
  6. Ինքնակենսագրություն (CV):
  7. Աշխատանքային գրքույկի պատճեն (եթե առկա է):
  8. Քաղվածք աշխատանքային գրքույկից (եթե դիմորդն աշխատում է):

 Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրից մինչև սույն թվականի դեկտեմբերի 13-ը (ներառյալ):

Տեղեկությունների համար դիմել հետևյալ հասցեով` Երևան, Տիգրան Մեծի 17, 3-րդ  հարկ, Գիտահետազոտական կենտրոն՝ 318 սենյակ, հեռ. 59-70-29:

Նորություններ