ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2020-2021 ուստարվա ընդունելություն՝ 41 մասնագիտություններով
08.05.2020
2020-2021 ուստարվա ընդունելություն՝ 41 մասնագիտություններով

2020-2021 ուսումնական տարվա ընդունելության մեկնարկին մնացել են հաշված օրեր։ Սիրելի դիմորդ, բաց մի թող բոլոր ժամանակներում ամենակարևոր մասնագիտություններից մեկի՝ մանկավարժի կոչումն ունենալու հնարավորությունը:

Հայկական պետական մանկավարժական համալսարանն այս տարի ընդունելություն է իրականացնում 41 մասնագիտություններով. այն իրական բանալի է սերունդ կրթելու գլխավոր գործին հաղորդակից դառնալու համար: Մանկավարժական համալսարանում կրթությունը որակյալ է, իսկ ուսման վարձերը՝ մատչելի։

Ի՞նչ քննություն է անհրաժեշտ հանձնել և որքա՞ն է ուսման տարեկան վարձը Ձեր ընտրած մասնագիտության համար՝ ծանոթացեք այս և հաջորդ նյութերում։

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ

Մեր երկրի բուհական համակարգում միայն Մանկավարժական համալսարանն է կրթում լոգոպեդներ, հատուկ մանկավարժներ՝ սուրդոմանկավարժներ, տիֆլոմանկավարժներ, օլիգոֆրենոմանկավարժներ։

Այս բոլոր մասնագիտությունների ընդունելության համար անհրաժեշտ է հանձնել Հայոց լեզու և գրականություն (գրավոր) միասնական քննություն, իսկ Կենսաբանությունը՝ մեկ աստղանիշով (*):

Սա նշանակում է, որ տվյալ մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննության հավասար միավորների դեպքում առավելությունը կտրվի աստղանիշով (*) մեկ առարկայի դեպքում ավարտական փաստաթղթում առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին, իսկ աստղանիշով (*) մեկից ավելի առարկաների դեպքում՝ այդ առարկաների գնահատականների առավել բարձր միջին թվաբանական միավոր ունեցող դիմորդներին։

Սուրդոմանկավարժություն, տիֆլոմանկավարժություն, Օլիգոֆրենոմանկավարժություն բաժիններում տարեկան ուսման վարձը 350 000 դրամ է, իսկ Լոգոպեդիա բաժնում՝ 460 000 դրամ։ Մասնագիտությունը մեծ պահանջարկ ունի աշխատաշուկայում, իսկ միջազգային տարբեր ծրագրերը համալսարանին հնարավորություն են տալիս վերապատրաստման դասընթացների ուղարկել ուսանողներին ուսումնառության տարիներին՝ անվճար, բուհի միջոցներով:

ՀՊՄՀ-ի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի առաքելությունն է պատրաստել առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց հետ աշխատող որակյալ կադրեր, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող ուսանողների ու աշխատակիցների համար ապահովել մատչելի միջավայր և նրանց ցուցաբերել մասնագիտական աջակցություն։

Սկզբնական կրթության ֆակուլտետ

Ֆակուլտետում ընդունելությունն իրականացվում է Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա, Տարրական մանկավարժություն և մեթոդիկա մասնագիտություններով։ Երկու մասնագիտությունների ընդունելության համար անհրաժեշտ է հանձնել Հայոց լեզու և գրականություն (գրավոր) միասնական քննություն, իսկ Մաթեմատիկան կամ Օտար լեզուն՝ մեկ աստղանիշով (*)

Սա նշանակում է, որ տվյալ մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննության հավասար միավորների դեպքում առավելությունը կտրվի աստղանիշով (*) մեկ առարկայի դեպքում ավարտական փաստաթղթում առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին, իսկ աստղանիշով (*) մեկից ավելի առարկաների դեպքում՝ այդ առարկաների գնահատականների առավել բարձր միջին թվաբանական միավոր ունեցող դիմորդներին։

Նախադպրոցական մանկավարժություն և մեթոդիկա բաժնի համար ուսման տարեկան վարձը 480 000 դրամ է, իսկ Տարրական մանկավարժություն և մեթոդիկա մասնագիտության համար՝ 580 000 դրամ։

Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ

Այս ֆակուլտետն ընդունելությունն իրականացնում է 4 մասնագիտությունների գծով՝ Հոգեբանություն, Սոցիալական աշխատանք, Սոցիալական մանկավարժություն և Սոցիոլոգիա։

Հոգեբանություն բաժնի համար դիմորդները պետք է հանձնեն Հայոց լեզու և գրականություն (գրավոր) միասնական քննություն, իսկ Կենսաբանությունը՝ մեկ աստղանիշով (*)։ Ուսման տարեկան վարձը 480 000 դրամ է։

Սոցիալական աշխատանք մասնագիտության համար պետք է հանձնել Հայոց լեզու և գրականություն (գրավոր) միասնական քննություն, իսկ Օտար լեզուն կամ Կենսաբանությունը՝ մեկ աստղանիշով (*)։ Ուսման տարեկան վարձը 410 000 դրամ է։

Սոցիալական մանկավարժություն և Սոցիոլոգիա բաժինների համար դիմորդները պետք է հանձնեն Հայոց լեզու և գրականություն (գրավոր) միասնական քննություն, իսկ Օտար լեզուն կամ Մաթեմատիկան՝ մեկ աստղանիշով (*)։ Երկու մասնագիտությունների դեպքում էլ ուսման տարեկան վարձը 410 000 դրամ է։

Մեկ աստղանիշով (*)

Սա նշանակում է, որ տվյալ մասնագիտության համար պահանջվող ընդունելության մրցութային քննության հավասար միավորների դեպքում առավելությունը կտրվի աստղանիշով (*) մեկ առարկայի դեպքում ավարտական փաստաթղթում առավել բարձր գնահատական ունեցող դիմորդներին, իսկ աստղանիշով (*) մեկից ավելի առարկաների դեպքում՝ այդ առարկաների գնահատականների առավել բարձր միջին թվաբանական միավոր ունեցող դիմորդներին։

Ֆակուլտետում հաջողությամբ զուգակցվում են իրականացվող գիտահետազոտական, կրթական և նորարարական մանկավարժական գործընթացները։ Ընդլայնվել է միջազգային համագործակցության շրջանակը ֆակուլտետի կազմում ընդգրկված ամբիոնների գիտահետազոտական ուղղություններին համապատասխան: Ֆակուլտետում հետևողական աշխատանքներ են իրականացվում բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների մոտ գիտահետազոտական գործունեության նկատմամբ հետաքրքրության մակարդակի, այդ գործունեության որակի բարձրացման, գիտական ընկերության աշխատանքների աշխուժացման ուղղությամբ:

Սիրելի դիմորդ, առաջիկա նյութերում կանդրադառնանք Մանկավարժական համալսարանի մյուս մասնագիտություններին: Մինչ այդ, ծանոթացեք 2020-2021ուսումնական տարվա առկա բակալավրիատի մասնագիտությունների ցանկին և վարձաչափերին։

Փաստաթղթերի ընդունելությունը կմեկնարկի մայիսի 25-ին։

Ընդունելության վերաբերյալ մանրամասների համար կարող եք զանգահարել 010 59 70 69 հեռախոսահամարով։