ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2021-2022 ուսումնական տարվա հայցորդական (հետբուհական) կրթության ընդունելություն
13.05.2021

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը հայտարարում է 2021/2022 ուսումնական տարվա հայցորդական (հետբուհական) կրթության ընդունելություն (վճարովի հիմունքներով)

Հայցորդական (հետբուհական) կրթության ընդունելության մրցույթին կարող են մասնակցել պետական և հավատարմագրված ոչ պետական բուհերի շրջանավարտներ, ովքեր ունեն մագիստրոսի կամ բարձրագույն կրթությամբ մասնագետի դիպլոմ:

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

1․ Դիմում համալսարանի ռեկտորին` նշելով ընտրած մասնագիտությունը:
2․ Մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի և դրա հավելվածի պատճենները /օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին/:
3․ Անձնագրի պատճեն:
4․ 2 տպագրված հոդված:
5․ 4 լուսանկար (3x4 չափի):
6․ Ինքնակենսագրություն (CV):

Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրից մինչև հոկտեմբերի 01-ը /ներառյալ/:

Տեղեկությունների համար դիմել հետևյալ հասցեով` Երևան, Տիգրան Մեծի 17, 3-րդ  հարկ, Գիտահետազոտական կենտրոն՝ 318 սենյակ, հեռ. 59-70-29:

Նորություններ