ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2020-2021 ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելություն
06.07.2020

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը հայտարարում է 2020-2021 ուսումնական տարվա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելություն (տեղեր, վարձաչափեր)

Հարգելի դիմորդ, մագիստրատուրայի առցանց դիմում-հայտը լրացնելու ուղեցույցին ծանոթացեք այստեղ։

Մագիստրատուրայի ընդունելությունը իրականացվում է երեք փուլով:

  1. Առաջին փուլով.

ա) մագիստրատուրայի ընդունելությունն ըստ մասնագիտությունների իրականացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի,

բ) ընդունելությանը կարող են մասնակցել ՀՊՄՀ բակալավրի կրթական աստիճան ունեցող տվյալ տարվա շրջանավարտները, ովքեր ավարտական աշխատանքի պաշտպանությունից և ամփոփիչ ատեստավորման քննությունից ստացել են բարձր միավորներ,

գ) մագիստրատուրայի ընդունելության փաստաթղթերն ընդունվելու են առցանց՝ www.dimord.aspu.am կայքի միջոցով, 2020թ. հունիսի 15-ից մինչև հուլիսի 3-ը, մրցույթի արդյունքները կամփոփվեն հուլիսի 6-ին,

դ) մագիստրատուրայի անվճար (պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված (ԲԶ) դիմորդների համար նախատեսված տեղերի շրջանակներում) համակարգի մրցույթին կարող են մասնակցել ՀՊՄՀ տվյալ մասնագիտությամբ բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող, ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված (վերջին երեք տարվա ընթացքում) դիմորդները,

ե) մագիստրատուրայի անվճար (պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված (ԲԶ) դիմորդների համար նախատեսված տեղերի շրջանակներում) համակարգի ընդունելությունը կատարվում է առանց քննության, մրցութային կարգով՝ նախորդ ուսումնառության դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների ՄՈԳ-ի հիման վրա,

զ) մագիստրատուրայի անվճար (պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված (ԲԶ) դիմորդների մագիստրատուրայի փաստաթղթերի ընդունելությունն իրականացվելու է առցանց՝ www.dimord.aspu.am կայքի միջոցով, 2020թ. հուլիսի 6-ից մինչև օգոստոսի 26-ը, մրցույթի արդյունքները կամփոփվեն օգոստոսի 27-ին,

է) անվճար համակարգի մրցույթից դուրս մնացած պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված դիմորդները վճարովի համակարգ են ընդունվում առանց ընդունելության քննության:

ը) ընդունելությունը կատարվում է մրցութային կարգով՝ մանդատային հանձնաժողովի երաշխավորության հիման վրա: Մրցույթն անցկացվում է հետևյալ չափանիշների առաջնահերթությամբ.

  • նախորդ ուսումնառության ծրագրում ցուցաբերած ընդհանուր առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որկակական գնահատականով (ՄՈԳ),
  • մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով,
  • տպագրված կամ տպագրման ընդունված գիտական աշխատությունների, թեզիսների և զեկուցումների առկայությունը,
  • ոչ մասնագիտական առարկաներից ցուցաբերած առաջադիմության գումարային միջին գնահատականով կամ միջին որակական գնահատականով:

 

  1. Երկրորդ փուլով.

ա) մագիստրատուրայի ընդունելությունն իրականացվում է ըստ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման (վճարովի) տեղերի,

բ) ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման (վճարովի) տեղերի մրցույթին կարող են մասնակցել ՀՊՄՀ նախորդ տարիների, ինչպես նաև ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող դիմորդները,

գ) փաստաթղթերի ընդունելությունն իրականացվելու է առցանց՝ www.dimord.aspu.am կայքի միջոցով, 2020թ. հուլիսի 6-ից մինչև օգոստոսի 24-ը, հարցազրույցը անցկացվելու է ս/թ. օգոստոսի 26-28-ը,

  1. Երրորդ փուլով.

ա) հեռակա ուսուցման համակարգում ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման (վճարովի) տեղերի մագիստրատուրայի մրցույթին կարող են մասնակցել ՀՊՄՀ նախորդ տարիների, ինչպես նաև ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան ունեցող դիմորդները,

բ) հեռակա ուսուցման համակարգում մագիստրատուրայի փաստաթղթերի ընդունելությունն իրականացվելու է առցանց՝ www.dimord.aspu.am կայքի միջոցով, 2020թ. հուլիսի 6-ից մինչև օգոստոսի 25‑ը, հարցազրույցը կանցկացվի 2020թ. օգոստոսի 27-31-ը:

  1. Մասնագիտության փոփոխման պարագայում, ՀՊՄՀ կամ այլ ՄՈՒՀ-երի շրջանավարտների ընդունելությունը իրականացվում է միայն վճարովի համակարգում:
  2. Օտարերկրյա քաղաքացիները և ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք մագիստրատուրա կարող են ընդունվել միջպետական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա, լրացուցիչ տեղերի հաշվին, ինչպես նաև վճարովի հիմունքներով սեփական նախաձեռնությամբ:
  3. Մագիստրատուրայի վճարովի համակարգ ընդունված դիմորդների հրամանագրումը կատարվում է մինչև ս/թ. սեպտեմբերի 10-ը ուսման վարձի առնվազն ամսական չափաբաժինը վճարելուց հետո:

Նորություններ