ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2021-2022 թթ. ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ
06.04.2021

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2021-2022 թթ. նոր ուսումանական տարվա համար: Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով` խրախուսելու եւ աջակցելու բարձր առաջադիմությամբ եւ միեւնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով՝ https://aef.am/university/։

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2021 թ.-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող (դիմելու պահին դեռեւս դպրոցում սովորող) եւ բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում՝ եւ՛ մագիստրանտներ, եւ՛ ասպիրանտներ:

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ եւ լիբանանահայ ուսանողներին, ինչպես նաեւ Արցախում եւ Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 15, 3.2 կամ 75 միավոր է։

Առցանց հայտադիմումը հասանելի կլինի 2021 թ.-ի ապրիլի 6-ից մինչեւ մայիսի 16-ը։

Հայտադիմումի լինքը՝ ստորեւ. https://apply.aef.am//

Մանրամասների եւ հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել մեր էլ. հասցեին՝ aef@aef.am, կամ զանգել (+374)11 53 14 85 հեռախոսահամարով։

Նորություններ