ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2021-2022 ուսումնական տարվա ասպիրանտուրայի հեռակա ընդունելություն
12.07.2021

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը հայտարարում Է 2021-2022 ուսումնական տարվա ասպիրանտուրայի հեռակա ընդունելություն 

       1․ Դասավանդման և ուսուցման մեթոդիկա - ԺԳ.00.02 /1 տեղ/

Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.

       1․ Ասպիրանտուրա ընդունվելու համար տրվում է դիմում հաստատության ղեկավարի անունով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝

1) բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդի­նատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություն­ներում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
2) օտար լեզու և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
3) ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխա­տանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում,
4) անձնագրի պատճեն,
5) ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3x4 չափսի),
6) քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

2․ Ստորև նշված օտար լեզուներից որևէ մեկից ստացած անհրաժեշտ նվազա­գույն միավոր է համարվում՝

1) անգլերենից՝ «TOEFL» (iBT) (այԲիԹի)՝ 46 և «IELTS» (ԱՅԼԹՍ)՝ 5.5 միավորը.
2) ֆրանսերենից՝ «TCF» (ԹիՍիէՖ)՝ 200 միավորը.
3) գերմաներենից՝ «on DaF» (օն ԴաՖ)՝ 60 միավորը:

3․ Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներից ստացած անհրա­­ժեշտ նվազա­գույն միավոր է համարվում 25 միավորը:

Փաստաթղթերն ընդունվում են ս.թ. օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 08-ը /ներառյալ/:
Ընդունելության մասնագիտական քննությունները կազմակերպվում են ս.թ. սեպտեմբերի 10-ից 15-ը /ներառյալ/:
Տեղեկությունների համար դիմել հետևյալ հասցեով` Երևան, Տիգրան Մեծի 17, 3-րդ հարկ, Գիտահետազոտական կենտրոն, հեռ՝. 59-70-29:

Նորություններ