2022-2023 ուստարվա հեռակա ուսուցման ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթեր
06.09.2022
- Ավարտական փաստաթուղթ (ատեստատ կամ դիպլոմ` միջուկի հետ),
- 4 լուսանկար (3×4 սմ չափսի),
- Անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական):
- Զինվորական գրքույկ՝ առկայության դեպքում (բնօրինակը և պատճենը, բնօրինակը վերադարձվում է՝ համապատասխանության ստուգումից հետո) կամ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունը անցնելու մասին:
- 2022թ. հեռակա ընդունելության կարգի կանոնների 41–43-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության 40 կամ ֆունկցիոնալության ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները)), առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքներ): Միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները (առկայության դեպքում):
- Տեղեկանք՝ տվյալ տարվա ներբուհական ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ (առկայության դեպքում):
- «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր (միասնական քննության դրական գնահատականը պահպանելու դեպքում):
- Առկա ուսուցման համակարգում սովորող անձինք հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը: Սահմանված կարգով պետության կողմից նպաստի ձևով ուսման վարձավճարի փոխհատուցում ստանալու համար (առկայության դեպքում) ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանք, ՀՀ կառավարության՝ 2014թ. դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվելու մասին տեղեկանք, մարտական գործողություններին մասնակցությունը հավաստող տեղեկանք, եթե զինվորական գրքույկում համապատասխան նշում առկա չէ:
Վճարելու վերաբերյալ անդորրագիր
- Դիմորդը դիմում-հայտ լրացնելուց հետո ԳԹԿ-ին է փոխանցում յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ-ի համապատասխան հաշվեհամարին փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը /Երկու քննության համար վճարվում է 3000 դրամ՝ անպայման դիմորդի անունով/։