ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գոհար Քրիստաֆորի Մուշեղյան
15.02.2016

Կենս. գիտ. թեկ., դոցենտ 

musheghyangohar12@aspu.am

Կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ/Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոն

Կրթություն

1982-1987թթ. Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ, կենսաբանաքիմիական ֆակուլտետ, կենսաբանություն, քիմիա լրացուցիչ մասնագիտությամբ

Գիտական աստիճան

2000թ, Կենսաբանական գիտությունների թեկնածու
Թեկնածուական և դոկորական ատենախոսությունների պաշտպանություն (թեմա մասնագիտական խորհուրդ) -1999թ. §Գլխուղեղի նորադրեներգիկ համակարգի ազդեցությունը ուղեղիկի կենտրոնական կորիզների ֆոնային իմպուլսային ակտիվության վրա¦, Գ.00.09; §Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա¦ մասնագիտությամբ:

Աշխատանքային փորձ

Ընդհանուր աշխատանքային փորձը՝ 26տ., որից 15տ. մանկավարժական գործունեությունը:

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ` Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա, Տարիքային անատոմիա, ֆիզիոլոգիա և դպրոցական հիգիենա; Նեյրոֆիզիոլոգիայի և ԲՆԳ-ի հիմունքներ, Երեխաների առողջության պահպանման հիմունքներ:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը

Անդաստակային համակարգի և ուղեղիկի միջև առկա կապերի նեյրոնային մեխանիզմների ուսումնասիում: Ցավի բջջային մեխանիզմները:

Վերապատրաստումներ
2005-2008թ, ուսանել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի, Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական կենտրոնի դոկտորանտուրայի տեսական դասընթացները Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա (Գ.00.09) մասնագիտությամբ (առկա ուսուցում) և հանձնել կրեդիտներ նեյրոգիտություն, ներվային բջջի ֆիզիոլոգիա և կենսաֆիզիկա, ռադիոկենսաբանություն առարկաներից, մասնակցել եմ միջազգային սեմինարների և գիտաժողովների:
Եվրոպական հանձնաժողովի Մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից իրականացվող §Աղետների ռիսկերի նվազեցման գործողությունների կայունության ապահովման¦ ծրագրի շրջանակներում իրականացվող §ԱՌՆ-ն մանկավարժական ուսումնական պլանում ամրապնդելու¦ վերապատրաստմանը մասնակցություն:

Անդամակցություն

Ֆիզիոլոգիական ընկերության անդամ:

Հրապարակումներ

9, որոնցից 8-ը՝ հոդվածներ, 1-ը՝ թեզիս, որից ամենակարևորներն են՝
1. Արաջյան Մ.Մ., Սարգսյան Ռ.Շ., Մուշեղյան Գ.Ք., Սերոտոնիներգիկ համակարգի դերը ձայնային սթրեսի ձևավորման գործընթացում: Միջազգային միջառարկայական կոնֆերանս: §Նեյրոգիտության դերը բժշկության և հոգեբանության մեջ: 2011թ., էջ.54(Ռուս. )
2. Մուշեղյան Գ.Ք., Արաջյան Գ.Մ., Վարդանյան Վ. Թ., Նիկողոսյան Ա.Խ., Օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակի վրա ձայնային սթրեսի ազդեցության համեմատական գնահատումը թորած և մագնիսացված ջրեր խմելուց հետո: Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի գիտական տեղեկագիր, 2012, N1(16) էջ. 17-24.
3. Մուշեղյան Գ.Ք., Հայրապետյան Ս.Ն., Հեքիմյան Ա., Դեղոյան Ա.Ս., Հյուսվածքների հիդրացիան, որպես օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի գնահատման յուրահատուկ և գերզգայուն ցուցիչ: §Ժամանակաից վերականգնողական բժշկության տեսակետները¦: Հեղ. Բ. Հարությունյան §ԲՄԲ ՊՐԻՆՏ¦, Երևան, 2011, էջ.16-20: (Անգլ.)
4. Ավետիսյան Լ.Գ., Դանիելյան Ի.Ա., Արաջյան Գ.Մ., Մուշեղյան Գ.Ք. և ուրիշ.: Սպիտակ մկների մոտ մաշկի քաղցկեղի վաղ ժամկետներում հեռահար գնահատման հնարավորությունը: II միջազգային գիտական նստաշրջան: §Ժամանակակից հասարակությունը, խնդիրները, գաղափարները, նորարարությունները¦: Ստավրապոլ, 2013թ: (Ռուս.)
5. Ավետիսյան Լ.Գ., Ջաղինյան Ա.Վ., Արաջյան Գ.Մ., Մուշեղյան Գ.Ք. և ուրիշ.: Ուսանողների ֆիզիոլոգիական վիճակի փոփոխության գնահատումը ձայնի և ֆիզիկակական ծանրաբեռնվածության արդյունքում: II միջազգային գիտական նստաշրջան «Ժամանակակից հասարակությունը, խնդիրները, գաղափարները, նորարարությունները», Ստավրապոլ, 2013թ: (Ռուս.)

ORCID ID https://orcid.org/0000-0001-9545-9057 

Լեզուներ` հայերեն, ռուսերեն և որոշ չափով անգլերեն