Ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր
Ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր/ Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
Կրթություն
2002թ.` Սպորտի կառավարման դասընթաց, միջազգային ծրագրերի կառավարում։
1998թ.`Միջազգային ծրագրերի կազմում և կառավարում, երկամսյա միջազգային դասընթաց։
1988թ.`Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտ, քառամսյա վերապատրաստման դասընթաց։
1984թ.`1985 - Մոսկվայի Մ.Թորեզի անվան օտար լեզուների ինստիտուտ, ֆրանսերենի տասնամսյա դասընթաց։
1982թ.`Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտ, քառամսյա վերապատրաստման դասընթաց
1973թ.`1976 – Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան Մոսկվայի պետական համալսարանի դիֆերենցիալ երկրաչափության ամբիոն, ասպիրանտ
1967-1972թթ.՝ Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետ, ուսանող (1971- 1972 նախադիպլոմային պրակտիկա և դիպլոմային աշխատանք Մոսկվայի պետական համալսարանի դիֆերենցիալ երկրաչափության ամբիոնում)։
Աշխատանքային փորձ
2016թ.-Մաթեմատիկայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
2008-2016թթ. Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) բարձրագույն հանրահաշվի և երկրաչափության (ԲՀԵ) ամբիոնի վարիչ
2003-2008թթ.՝ ՀՊՄՀ ԲՀԵ ամբիոնի պրոֆեսոր
1998–2003թթ.՝ ՀՊՄՀ միջազգային կապերի և օտարերկրյա ուսանողների բաժնի վարիչ (համատեղություն)
1985-1998թթ.՝ ՀՊՄՀ ԲՀԵ ամբիոնի դոցենտ
1979–1985թթ.՝ ՀՊՄՀ ԲՀԵ ամբիոնի ավագ դասախոս
1976–1979թթ.՝ ՀՊՄՀ ԲՀԵ ամբիոնի ասիստենտ
1972–1973թթ.՝ՀՊՄՀ ԲՀԵ ամբիոնի ավագ դասախոս
Դասավանդման փորձ՝ Երկրաչափություն (ընդհանուր դասընթաց), տոպոլոգիա և դիֆերենցիալ երկրաչափություն, գծային հանրահաշիվ և վերլուծական երկրաչափություն, Ռիմանյան երկրաչափություն, Բարձրագույն հանրահաշիվ, Մաթեմատիկական տրամաբանություն, Բարձրագույն մաթեմատիկա, Ժամանակակից դիֆերենցիալ երկրաչափության խնդիրները, Ժամանակակից դիֆերենցիալ երկրաչափության մեթոդները, Մորսի տեսություն, Գրաֆների տեսությունը և դրա կիրառությունները, Մաթեմատիկական տնտեսագիտություն, Արտաքին ձևերի մեթոդը և դրա կիրառությունը դիֆերենցիալ երկրաչափության մեջ, Երկրաչափության դպրոցական դասընթացը և ուսուցման ժամանակակից մանկավարժական տեխնոլոգիաները (մագիստրատուրա), տարրական երկրաչափությունը բարձրագույնի տեսանկյունից (մագիստրատուրա), երկրաչափության դպրոցական դասընթացի բովանդակային վերլուծություն (մագիստրատուրա), Դիֆերենցիալ երկրաչափության տարրերը երկրաչափության դպրոցական դասընթացում (մագիստրատուրա)։
Գիտական աստիճան
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, մասնագիտությունը Ա 01.04 ՙԵրկրաչափություն և տոպոլոգիաՙ, ատենախոսություն ՙՊարամետրերից կախյալ պատիկ ինտեգրալների դիֆերենցիալ երկրաչափություն
Գիտական հետաքրքրությունների շրջանակ
Բազմաձևությունների դիֆերենցիալ երկրաչափություն, պարամետրերից կախյալ պատիկ ինտեգրալների դիֆերենցիալ երկրաչափությունը և դրանց կիրառությունը ինտեգրալ ձևափոխությունների տեսության մեջ, դասական ինտեգրալ ձևափոխությունների ընդհանրացում, մաթեմատիկական տնտեսագիտություն, մաթեմատիկական կենսաբանություն, խաղերի տեսություն, գրաֆների տեսություն, Մարկովյան շղթաներ, մաթեմատիկայի ուսուցում, երկրաչափության դպրոցական և բուհական դասընթացների ծրագրեր, մաթեմատիկայի դասագրքեր, մեթոդական ուղեցույցներ աշխատանքային տետրեր կրտսեր դպրոցի համար, երկրաչափության դասագրքեր հանրակրթական դպրոցների և համալսարանների համար, թարգմանություններ, խմբագրում, միջազգային նախագծեր, դրանց կազմում և կառավարում, սպորտ, ֆիլատելիա և այլն։
Անդամակցություն
Սիցիլիայի Գիտությունների Ակադեմիայի արտասահմանյան անդամ, Երկրաչափների միջազգային <<Տենզոր>> միություն, միջազգային <<Սվեյթլինգ>> ակումբ, Հայկական մաթեմատիկական միություն (խորհրդի անդամ), Հայաստանի ներկայացուցիչ մաթեմատիկայի ուսուցման միջազգային խորհրդում, 053 մասնագիտացված գիտական խորհուրդ (գիտությունների թեկնածուների և դոկտորների գիտական աստիճանների շնորհում), Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիա (գլխավոր քարտուղար), Հայկական ուսանողական մարզական ֆեդերացիա (խորհրդի անդամ), Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտե (անդամ), Հայաստանի ֆիլատելիստների միություն։
Պարգևներ
Երկրաչափության Րենատո Կալապսոյի անվան միջազգային մրցանակ (2008թ., Իտալիա)
Լեզուներ՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, ռուսերեն
Դրամաշնորհներ
2002-2007թթ.՝ Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարություն,
1996-2007թթ.՝ Հայաստանի Հանրապետության Կրթության և Գիտության նախարարություն։
Մասնակցություն միջազգային գիտաժողովների՝
19-28 օգոստոսի 2009թ. – Մոսկվա Տվեր, ՙԼապտևյան ընթերցումներՙ միջազգային կոնֆերանս
22-29 հոկտեմբերի 2003թ. – Մեսինայի համալսարան (Իտալիա), ՙԴիֆերենցիալ երկրաչափություն և մաթեմատիկական տնտեսագիտությունՙ առաջին միջազգային կոնֆերանս
17-27 օգոստոսի 1998թ. – Բեռլին (Գերմանիա), Մաթեմատիկոսների միջազգային կոնգրես
25 մայիսի–2 հունիսի 1996թ. – Սալոնիկի համալսարան (Հունաստան), Երկրաչափության IV միջազգային կոնգրես
4-11 հուլիսի 1992թ. – Փարիզ VI համալսարան (Ֆրանսիա), Մաթեմատիկոսների Առաջին Եվրոպական կոնգրես
23-31 մայիսի 1991թ. – Սալոնիկի համալսարան (Հունաստան), Երկրաչափության III միջազգային կոնգրես և այլն (ավելի քան 30 գիտաժողով)։
2013 – 2015թ.թ. ընտրովի տպագրումներ (առանց դասագրքերի)՝
1. Ալգորիթմները երկրաչափության դասընթացում, Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի
90-ամյակին նվիրված գիտաժողովի նյութեր, 12-15 դեկտեմբերի 2013թ., էջ 74-78
2. E պսևդոէվկլիդեսյան տարածության մի դասի ենթաբազմաձևությունների երկրաչափության մասին (ֆրանսերեն), ՙՏենզորՙ,
նոր սերիա, 2013թ., հատոր 74, հ.1, էջ 160 – 170
3. Մաթեմատիկայի դպրոցական դասընթացի կատարելագործման հիմնական ուղղությունները XXI դարում (ռուսերեն), միջազգային
գիտաժողովի նյութեր, 24 – 29 մարտի 2014թ., հատոր 2, էջ 65 - 68
4. Երկրորդ կարգի կորերի կիզակետերի պրոյեկտիվ որոշման մասին (ռուսերեն), Հայկական մաթեմատիկական միության տարեկան
գիտաժողով, նվիրված պրոֆեսոր Հայկ Բադալյանի ծննդյան 100¬ամյակին, զեկուցումների թեզիսներ, ԵՊՀ, 2015թ.
5. Մաթեմատիկական կրթության ձևավորումը հասարակության հետընթացի պայմաններում (ռուսերեն), ՙԿրթությունը գիտությունը և
էկոնոմիկան բուհերում և դպրոցներում։ Ինտեգրում միջազգային կրթական տարաության մեջ ՙ միջազգային գիտաժողովի նյութեր, Գորիս, 28 սեպտեմբերի – 03 հոկտեմբերի 2015թ.
Հրապարակումներ
2012-2016 թ.թ. ընտրովի տպագրումներ (առանց դասագրքերի)
1. Differential geometry of multiple integrals depending on parameters. Part II, Structure theorems, TENSOR, New Series, 2016.
2. О 13-м международном конкурсе по математическому образованию. Труды 4-ой международной конференции “Математическое образование” 14-15 октября, 2016г Ереван. 2016. стр. 5-8.