Պատմ. գիտ. թեկ., դոցենտ
Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ/Հայոց պատմության ամբիոն
Կրթություն
1980-1985թթ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմա-աշխարհագրական ֆակուլտետի պատմություն և իրավունք բաժնի ուսանող: ԲՈՒՀ-ն ավարտելիս ստացել է պատմության, իրավունքի և հասարակագիտության ուսուցչի որակավորում:
1979-1980թթ. Երևանի թիվ 1 տեխնիկական ուսումնարանի ուսանող:
Գիտական աստիճան
2011 թ. պատմական գիտությունների թեկնածու, Է.00.01, մասնագիտական խորհուրդը՝ 004, թեման՝ «Հայ ազատագրական շարժման և Հայոց ցեղասպանության պատմության հիմնահարցերը Մ. Ներսիսյանի գիտական ժառանգության մեջ»:
Աշխատանքային փորձ
2002 թ. առ այսօր հայոց պատմության ամբիոնի ասիստենտ:
2006-2013 թթ. պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսումնական աշխատանքների գծով դեկանի տեղակալ:
2004-2013թթ. ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող գիտական թեմատիկ խմբի անդամ
1998-2002 թթ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի հայոց պատմության կաբինետի վարիչ:
1993-1998 թթ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի հայոց պատմության ամբիոնի ավագ լաբորանտ:
1990-1993 թթ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնի լաբորանտ:
1987-1998 թթ. Աբովյանի շրջանի Ջրվեժ գյուղի միջնակարգ դպրոցի պատմության, իրավունքի և հասարակագիտության ուսուցիչ:
1985-1987 թթ. Աբովյանի շրջանի Առինջ գյուղի միջնակարգ դպրոցի պատմության, իրավունքի և հասարակագիտության ուսուցիչ:
Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ՝ «Հայոց պատմություն» ընդհանուր դասընթաց ոչ մասնագիտական ֆակուլտետներում
Գիտական հետաքրքրությունների շրջանակ
Հայ ազգային-ազատագրական շարժման և Հայոց ցեղասպանության պատմություն:
Վերապատրաստումներ
2015 թ. փետրվարի 16-ից – մարտի 6-ը մասնակցել է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կազմակերպած պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացման դասընթացին և ստացել հավաստագիր:
Մասնակցություն գիտաժողովների
միջազգային 1 և հանրապետական 1 մասնագիտական գիտաժողովներ
Հրապարակումներ
2010-2015 թթ. – հրատարակել է 2 մենագրություն /համահեղինակությամբ/, 15 գիտական հոդված
1. 19-րդ դարի 2-րդ կեսի Հայ-ազգային ազատագրական շարժման խորհրդահայ պատմագրությունը (1921-1991թթ.), մենագրություն, Զանգակ-97, Երևան, 2010թ., (համահեղինակներ Մ. Կարապետյան, Է. Գևորգյան)
2. Հայոց Մեծ Եղեռնի պատմության հիմնահարցերը հայ պատմագրության մեջ, մենագրություն, Զանգակ-97, Երևան, 2010թ. (համահեղինակներ Մ. Կարապետյան, Է. Գևորգյան, Ա. Աբգարյան)
3. Հայոց ցեղասպանության պատմության գիտական հետազոտության սկզբնավորումը, «Էջմիածին», 2014, Դ, էջ 144-153
4. Մկրտիչ Ներսիսյանն ընդդեմ հայ ազգային-ազատագրական շարժման պատմության կեղծարարների, «Լրաբեր հասարակական գիտությունների», Երևան, 2014, N2, էջ 28-40
5. ԺԹ դարի 90-ական թվականների հայկական կոտորածների լուսաբանումը Մ. Ներսիսյանի ուսումնասիրություններում, «Էջմիածին», 2014, ԺԱ, էջ 70-85
6. 19-րդ դարի 2-րդ կեսի հայ ազգային-ազատագրական շարժման նկատմամբ մեծ տերությունների վերաբերմունքը ակադեմիկոս Մ. Ներսիսյանի գնահատմամբ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2014, էջ 244-249
7. 1915-1916 թվականների Հայոց ցեղասպանության լուսաբանումը ակադեմիկոս Մ. Ներսիսյանի ուսումնասիրություններում, «Էջմիածին», 2015, Ը, էջ 69-81
ORCID ID https://orcid.org/0000-0002-9257-4954
Օտար լեզուների իմացություն` ռուսերեն, ֆրանսերեն /բառարանով/