ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Երվանդ Համբարձումի Գրեկյան
10.02.2016

Պատմ. գիտ.դոկտոր, դոցենտ

grekyanyervand17@aspu.am

Պատմական գիտությունների դոկտոր, դոցենտ / Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Կրթություն /բարձրագույն/
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրա, 1999-2002
Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ, պատմության և աշխարհագրության ֆակուլտետ, պատմության բաժին, 1995-1999:

Գիտական աստիճան
Պատմական գիտությունների թեկնածու, 2002 թ.: Ատենախոսության թեման` «Մաննայի թագավորության պատմությունը», մասնագիտական խորհուրդը` է.00.02 «Համաշխարհային պատմություն»

Աշխատանքային փորձ

Երևանի պետական համալսարան, Արևելագիտության ֆակուլտետ, Իրանագիտության ամբիոն, դասախոս, 2006 թ. սեպտեմբերից մինչև օրս:
Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդների ամբիոն, դասախոս, 2004 թ-ի սեպտեմբերից մինչև օրս:
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ, Հին Արևելքի բաժին, ավագ գիտաշխատող, 1999 թ-ի օգոստոսից մինչև օրս

Կարդացվող դասընթացներ /բակալավրիատ/

«Հին Արևելքի պատմություն», «Հին Արևելքի մշակույթ»

Կարդացվող դասընթացներ /մագիստրատուրա/

«Հին Իրանի պատմություն», «Հնդարիացիները հին Առաջավոր Ասիայում»

Գիտական հետաքրքրությունների շրջանակը

Առաջավոր Ասիայի Ք.ա. I հազարամյակի պատմություն և պատմական աշխարհագրություն, հնագիտություն, մշակույթ, հավատալիքներ և կրոն (Ուրարտու և Հայկական լեռնաշխարհի այլ պետական կազմավորումներ, Միջագետք և Իրանական բարձրավանդակ):

Վերապատրաստումներ

Վյուրցբուրգի համալսարանի Արևելյան բանասիրության ինստիտուտ (Institute für Orientalische Philologie, Bayerische Julius-Maximilians-Universität Würzburg, Germany), «Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության» (DAAD) դրամաշնորհ, 01.11.2003-31.01.2004:
Արաբական և իսլամական մշակույթի դասընթաց, Կահիրեի համալսարանի Արաբական մշակույթի կենտրոն, Եգիպտոսի Արտաքին գործերի նախարարության ԱՊՀ, եվրոպական իսլամական և նորանկախ երկրների տեխնիկական համագործակցության եգիպտական հիմնադրամ, 6-27 ապրիլ, 2006 թ., Կահիրե, Եգիպտոս:

Հրապարակումներ

1. Համաշխարհային պատմություն 10-րդ դասարանի դասագիրք հումանիտար հոսքի համար, Երևան, 2009, Մաս 1. Գլուխ Ա (էջ 12-50), Բաժին Գ-ի թեմա 6 (էջ 106-124), (համահեղինակներ):
2. Համաշխարհային պատմություն 10-րդ դասարանի դասագիրք ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի համար, Երևան, 2009, Մաս 1. Գլուխ Ա (էջ 7-23), Գլուխ Գ, 2-5 (էջ 43-53), (համահեղինակներ):
3. Գյովելեքի ուրարտական արձանագրությունը, Պատմա-բանասիրական հանդես, թիվ 1 (165), Երևան, 2004, էջ 224-252 (ռուսերեն և անգլերեն ամփոփումներով):
4. “Urartian Oracle Texts? (Preliminary study)”, EDUBBA is Everlasting, Proceedings of the Conference Held in Commemoration of the 90th Birthday of Igor Mikhailovich Diakonoff, St. Petersburg, 2005, pp. 39-50.
5. “The Will of Menua and the Gods of Urartu”, ARAMAZD, Armenian Journal of Near-Eastern Studies, Yerevan, vol. I, 2006, pp. 150-195.
6. Ասորեստանյան սեպագիր աղբյուրները Հայկական լեռնաշխարհի մասին, Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, Հ. 1, էջ 90-138:
7. When the Arrows are Depleted (Towards the Fall of the Urartian Empire), ARAMAZD, Armenian Journal of Near-Eastern Studies, Yerevan, vol. IV, issue 2, 2009, pp. 98-126.
8. The Battle of Uauš Revisited, ARAMAZD, Armenian Journal of Near-Eastern Studies, Yerevan, vol. V, issue 1, 2010, pp. 83-108.
9. An Unpublished Inscribed Brick of Aššur-nasir-apli II from the Erebuni Museum (co-authors: M. Badalyan, R. Dan., A. Zakyan). ARAMAZD, Armenian Journal of Near-Eastern Studies, Yerevan, vol. VII, issue 2, 2012, pp. 49-53.
10. Urartu Devlet Pantheonu, “Aktuel Arkeoloji”, Cilt 31, 2013, İstanbul, Koç Yayınları, s. 130-137.
11. Տուշպա քաղաքը և բիայնական (ուրարտական) պետության կազմավորման որոշ հարցեր: Հայաստանի մայրաքաղաքները, Գիրք I. Վան (Վան քաղաքի առաջին հիշատակության 2865-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու [7-9 հոկտեմբերի 2010թ.]), խմբ. Լ.Հ. Աբրահամյան, Պ.Ս. Ավետիսըան, Թ.Լ. Հայրապետյան, Ս.Բ. Հարությունյան, Ս.Գ. Հոբոսյան, Հ.Տ. Մարության: Ժողովածուի խմբագիր` Հ.Տ. Մարության, Երևան, 2013, էջ 48-58:
12. Վանի թագավորության անկման խնդրի շուրջը, Բարխուդարյան Վ.Բ. (գլխ. խմբ.), Հայկազունիներ. առասպել և պատմություն, ՀՀ ԳԱԱ Գիտություն հրատարակչություն, Երևան, 2013, էջ 64-82:
13. Helmet and Beard: Depicting of Enemies in Urartian Bronze Art, in: Aynur Ozfırat 2014 (ed.), SCRIPTA. Arkeolojiyle Geçen Bir Yaşam İçin Yazılar. Veli Sevin’e Armağan / Essays in Honour of Veli Sevin. A Life Immersed in Archaeology, İstanbul: Ege Yayınları, 155-173.
14. Էթիունցիները ուրարտական պատկերագրության մե՞ջ, Հոդվածների ժողովածու նվիրված Գ. Տիրացյանի ծննդյան 85-ամյակին, Հին Արևելք, հատոր 1 (6), 2014, էջ 36-56:
15. When the Gods Leave People (The climatological hypothesis of the collapse of the Urartian state), in: Kosyan Aram, Grekyan Yervand, Bobokhyan Arsen (eds.), The Black & the White. Studies on History, Archaeology, Mythology and Philology in Honor of Armen Petrosyan in Occasion of His 65th Birthday, AJNES Vol. VIII, Issues 1-2, 2013 [2014], Yerevan, pp. 57-94.
16. The Regnal Years of the Urartian Kings Argišti Menuahi and Sarduri Argištihi, AJNES, vol. IX, issue 1, 2015, Yerevan, pp. 91-124.
17. Urartian Inscribed Bronze Artifacts from the Reza Abbasi Museum, AJNES, vol. IX, issue 1, 2015, Yerevan, pp. 154-158 (co-author: Poorya Kashani).
18. The Gods Aššur and Haldi in the Mountains / Dağlık Bölgenin Tanrıları: Haldi ve Assur, in: Işıklı M., Can B. 2015 (eds.), International Symposium on East Anatolia – South Caucasus Cultures, vols. I-II. Cambridge: Cambridge Scholars Publishing, pp. 388-402.

Պարգևներ

2003 թ. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Պատվոգիր»:
2002 թ. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Կրթամշակութային, աշխատանքային միջազգային ծրագրերի փոխանակման ընկերակցության «Գովեստագիր»:

Լեզուներ

Անգլերեն, ռուսերեն, թուրքերեն, մասնագիտական լեզու (ուրարտերեն)