
Մանկ. գիտ. թեկ., դոցենտ
Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ/Երաժշտության մանկավարժության ամբիոն
Կրթություն
1972-77թթ. Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտագիտության բաժին,
1981-85թթ. Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի Երաժշտության տեսության և դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ
Գիտական աստիճան
Մանկավարժական գիտությունների թեկնածու (2003թ., ԺԳ.00.02): Թեկնածուական ատենախոսության թեմա՝ «Պոլիֆոնիան՝ դպրոցականների երաժշտական բազմաձայն մտածողության ձևավորման միջոց» (020 մասնագիտական խորհուրդ):
Աշխատանքային փորձ
Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս՝ 1977թ-ից (ժամավճարով, 1982թ-ից՝ հաստիքով)
Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատում՝ Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործություն, Հայ երաժշտության պատմություն, Պոլիֆոնիա, Հարմոնիա, Սոլֆեջիո, Երաժշտական ստեղծագործությունների վերլուծություն
Մագիստրատուրայում՝ Արդի երաժշտության զարգացման ուղղությունները, Երաժշտատեսական առարկաների տեսագործնական դասընթաց, Երաժշտատեսական և երաժշտապատմական առարկաների դասավանդման մեթոդիկա
Գիտական հետաքրքրությունների շրջանակ
Երաժշտագիտություն, Երաժշտական մանկավարժություն
Վերապատրաստումներ
Կրթության որակի ապահովման դասընթացներ՝ 3 փուլով (2013թ.), Յուրահատուկ կարողություններով սովորողների հետ աշխատանքի առանձնահատկություններ (2014թ):
Հրապարակումներ
1. Դպրոցականների բազմաձայն մտածողության ձևավորումը երաժշտության դասին (ձեռնարկ երաժշտության ուսուցչի համար): Երևան, «Գրական հայրենիք» 2007թ., 78 էջ
2. Պոլիֆոնիա (մեթոդական ձեռնարկ, մաս I): Երևան, «Գրական հայրենիք», 2009թ., 40էջ
3. Երաժշտության դասավանդման ազգային ավանդույթները և արդի մանկավարժությունը: Խ. Աբովյանի ծննդ. 200-ամյակին նվ. ժող.` պրոֆ. դաս. անձնակ., ասպ., հայց. և գիտաշխ. 54-րդ գիտաժող. նյութերի: Պրակ 2: Երևան, «Մանկավարժ», 2010թ., 81-84էջ
4. Ռոբերտ Պետրոսյան. կյանքը և ստեղծագործությունը: Երևան, «Էդիթ պրինտ», 2010թ., 136էջ, (համահեղինակներ` Ս.Թամրազյան, Լ. Մալաքյան)
5. Պոլիֆոնիա ուսումնական ձեռնարկ (երկրորդ` լրացված, փոփոխված հրատարակություն): Երևան, «Գրական հայրենիք», 2012թ., 78 էջ
6.Արամ Խաչատրյանի պոլիֆոնիկ ստեղծագործությունները: Հոդվածների ժողովածու՝ «Արամ Խաչատրյանը և արդի աշխարհը», Երևան «Տիգրան Մեծ», 2014թ., 150-157, 232-233 էջ:
Լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն: