ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մելսիկ Պարգևի Մկրտումյան
08.09.2017

Հոգ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Լաբորատորիայի ղեկավար

mkrtumyanmels24@aspu.am

Հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր/Հոգեբանության ամբիոն

Ճգնաժամային և արտակարգ իրավիճակների հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար

Կրթություն
1966-1970թթ.՝ Երևանի ակադ. Թամանյանի անվ. շինարարական տեխնիկում (ուսանող), կահույքային արտադրություն մասնագիտությամբ տեխնիկ-տեխնոլոգի որակավորում, Երևան
1973-1977թթ.՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ (ուսանող), ֆիզիկական կուլտուրա և սպորտ մասնագիտությամբ ֆիզիկական դաստիարակության դասատուի` ըմբշամարտի մարզչի որակավորում, գերազանցության դիպլոմ, Երևան
1979-1983թթ.՝ Ֆիզիկական կուլտուրայի հոգեբանության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտ, հոգեբանություն մասնգիտությամբ, Ռուսաստան, Մոսկվա
1957-1966թթ.՝ Երևանի թիվ 89 միջնակարգ դպրոց

Գիտական աստճան
հոգեբանական գիտությունների դոկտոր
Թեմա`Արտակարգ պայմաններում մարդկանց կենսագործունեության հոգեբանական պաշտպանության համակարգը (ՀՀ առավել տուժած բնակչության օրինակով), հոգեբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, շիֆրը` ԺԹ.19.00.01- ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության պատմություն:

Աշխատանքային փորձ
2011-2016թթ.՝ Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի վարիչ
2006-2011թթ.՝Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի պրոֆեսոր
Հանդիսանում է ՀՀ-ում արտակարգ և ճգնաժամային իրավիճակների հոգեբանության հիմնադիրը:
2006 Պրոֆեսորի գիտական կոչում` հոգեբանություն մասնագիտությամբ
2004-2007թթ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ
2003 Դոկտորական ատենախոսության պաշտպանություն, թեման` Արտակարգ պայմաններում մարդկանց կենսագործունեության հոգեբանական պաշտպանության համակարգը (ՀՀ առավել տուժած բնակչության օրինակով), հոգեբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, շիֆրը` ԺԹ.19.00.01- ընդհանուր հոգեբանություն, հոգեբանության պատմություն
2003 Դոցենտի գիտական կոչում`հոգեբանություն մասնագիտությամբ
1993-2011թթ.՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի հումանիտար ֆակուլտետի հոգեբանության և մանկավարժության ամբիոնի վարիչ
1991-2006թթ.՝ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության ամբիոնի դասախոս
1987-1991թթ.՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի պրոբլեմային գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող, Երևան
1985 Թեկնածուական ատենախոսության պաշտպանություն, թեման` Հոգեկարգավորման Խոսքային բաղադրամասերի ազդեցությունը գործունեության արդյունավետության վրա (ձյուդո մարզաձևի օրինակով), հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, շիֆրը` 19.00.01- ընդհանուր հոգեբանություն
1978-1987թթ.՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հոգեբանության և մանկավարժության ամբիոնի ավագ լաբորանտ, Երևան
1977-1978թթ.՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի սպորտային բժշկության ամբիոնի լաբորանտ, Երևան

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ` Ընդհանուր հոգեբանություն
Մագիստրատուրա` Ընտանեկան ճգնաժամերի հոգեբանություն, Արտակարգ իրավիճակների հոգեբանություն, Սեռերի հոգեհիգիենա, Հոգեբանական ուղեկցման և գնահատման մեթոդներ

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
1. Անձի ճգնաժամային վիճակների կանխարգելում, վերականգնում
2. Հոգեբանական վերականգնում
3. Արտակարգ և ճգնաժամային իրավիճակների հոգեբանական ուղեկցում, վերահսկողություն
4. Արտակարգ իրավիճակների բնագավառ
5. Անձի հոգեկան առողջության վերահսկողություն, ուղեկցում
6. Ընտանիքի հոգեբանական ուղեկցում
7. Հատուկ նշանակության խմբերի, թիմերի հոգեբանական ուղեկցում
8. Մարզական թիմերի հոգեբանական պատրաստություն
9. Փրկարարների հոգեբանական պատրաստություն
10. Անձի հոգեկան աշխատունակության հիմնախնդիրներ
11. Արագ արձագանքման, հատուկ ջոկատների հոգեբանական պատրաստություն

Վերապատրաստումներ
• 2010թ. հոկտեմբերի 4-ից նոյեմբերի 30-ը, ԵՊՀ-ի հետբուհական կրթության վերապատրաստման դասընթացներ (վկայականով)
• 2007թ. փետրվարի 26-ից ապրիլի 30-ը, ԵՊՀ-ի հետբուհական կրթության վերապատրաստման դասընթացներ (վկայականով)
• 2004թ. Մասնագիտական վերապատրաստման միջազգային կուրսեր, Ծաղկաձոր
• 2000թ. մայիս-հունիս, Ռուսաստան, Մոսկվա (վկայականով)
• 1996թ. Մերսողի` առողջարարական ֆիզիկական կուլտուրայի հրահանգիչ-մեթոդիստի (ֆիզիոթերապևտի) որակավորում
• 1995թ. հունիս, Հունաստան, Աթենք (վկայականով)
• 1993թ., 1995թ, 1997թ., 2000թ. Սևան-Ծաղկաձոր (UNSF, վկայականով)
• 1991թ. հունվար-ապրիլ, Ֆրանսիա, Փարիզ

Անդամակցություն
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ `
• Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին առընթեր գործող գիտական աստիճաններ շնորհող ՀՀ ԲՈՀ-ի 020 մասնագիտական խորհրդի անդամ (2002-2007թթ)
• Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին առընթեր գործող գիտական աստիճաններ շնորհող ՀՀ ԲՈՀ-ի 060 մասնագիտական խորհրդի անդամ (2007-2014թթ.)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ`
1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից հետո նախաձեռնել է աղետից տուժած ազգաբնակչության հոգեբանական օգնության կամավորական խումբ, որի հիման վրա մեկ տարի հետո ստեղծվել է <<7 դեկտեմբեր>> ֆրանս-հայկական բարեգործական կազմակերպությունը, որին անդամակցել է մինչև 2000 թվականը ներառյալ:
1988թ.-ից անդամակցել է Ֆրանսիական բժիշկներ առանց սահմանի (MSF) կազմկերպությանը` մինչև 1995թ.-ը:

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱԶՄԿՈՄԻՏԵՆԵՐԻ ԱՆԴԱՄ.
• Միջազգային գիտագործնական գիտաժողով` Հոգեբանության դասավանդման ժամանակակից հիմնախնդիրները (հոկտեմբերի 26-27, 2007թ.) Երևան
• Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները: Միջազգային գիտաժողով (հոկտեմբերի 28-30, 2011թ.) Երևան
• Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական հիմնախնդիրներ(փիլիսոփայական և հոգեբանական տեսանկյուններ): Միջազգային գիտաժողով (ապրիլի 16-17, 2012թ.) Երևան

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԱՆԴԱՄ.
• խմբագրական խորհրդի անդամ <<Հանրային կառավարում>> գիտական հանդես, 2003-2006թթ.
• խմբագրական խորհրդի անդամ <<Մանկավարժության և հոգեբանության հիմնախնդիրներ>>, 2007-2008թթ.
• խմբագրական խորհրդի անդամ <<Ընտանիք և դպրոց>> գիտամեթոդական ամսագիր, 2011թ.-ից մինչ օրս
• խմբագրական խորհրդի անդամ <<Բանբեր Երևանի համալսարանի>>, 2011թ.-ից մինչ օրս
• խմբագրական խորհրդի անդամ <<Իմաստություն>> Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման տեսության միջազգային գիտահետազոտական ինստիտուտի հանդես, 2013թ.-ից մինչ օրս

Հրապարակումներ
1. Մկրտումյան Մ.Պ., Արտակարգ պայմաններում անձի հոգեբանական վերականգնման տեխնիկան Եր., Երևանի համալս. հրատ., 1997. -125 էջ
2. Մկրտումյան Մ.Պ., Արտակարգ պայմաններում մարդկանց կենսագործունեության և հոգեկան առողջության պահպանման առանձնահատկությունները Եր., Երևանի համալս. հրատ., 1999. -180 էջ
3. Մկրտումյան Մ.Պ., Արտակարգ իրավիճակների հոգեբանության կանխարգելման և վերականգնողական հիմնախնդիրները: Ուս. Ձեռնարկ. –Եր.: Զանգակ-97, 2008.-320 էջ
4. Մկրտումյան Մ.Պ., Արտակարգ իրավիճակների հոգեբանություն: Փրկարարների հոգեբանական պատրաստության տեխնոլոգիաներ –Եր.: Զանգակ, 2013. -248 էջ
ուսումնամեթոդական ձեռնարկներ
1. Мкртумян М. П. - Влияние вербальных компонентов психологической регуляции на результативность деятельности (на материале спортивной борьбы дзюдо). Автореферат дисс. на соиск. уч. степени кандидата психологиеских наук. Москва – 1984.
2. Մկրտումյան Մ. Պ. - Մոդիֆիկացված հոգեկանոնավորման մեթոդիկա և նրա կիրառման հիմնական պահանջները // В кн. «Методы комплексного контроля и совершенствования процесса подготовки высококвалифицированных спортсменов» (на армянском языке), Ереван, 1988. –с. 34-41.
3. Մկրտումյան Մ.Պ., Ավանեսյան Հ. Մ. - Հոգեկարգավորման հնարքների ուսուցման մեթոդիկան սպորտում (Մեթոդական ցուցումներ): Հայկ. ՍՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի պետական կոմիտե, Երևան, 1989թ., -35 էջ
4. Մկրտումյան Մ.Պ. - Հոգեկանոնովորման մեթոդները և ինքնականոնավորման հնարքների ուսուցումը սպորտում: ՀՍՍՀ ժողովրդական կրթության մինիստրություն, հանրապետական ուսումնամեթոդական կաբինետ, Երևան, 1989թ., -58 էջ
5. Մկրտումյան Մ.Պ. Արտակարգ իրավիճակների հոգեբանություն (առարկայական ծրագիր) Երևանի համալսարանի հրատ., Երևան, 2005թ, -52 էջ
6. Методика обучения школьников навыкам психологической защиты в экстремальных условиях. Международная академия наук экологии и безопасности жизнедеятельности (МАНЭБ). ВЕСТНИК. том 10. ном.6. Санкт Петербург. 2005. (с. 14-18.)
7. Մկրտումյան Մ.Պ. Հուզակամային ոլորտի հոգեբանություն: Առարկայական ծրագիր բակալավրիական ուսուցման դասընթացի ԵՊՀ հրատ., Երևան, 2010թ., -43 էջ

Հեղինակ է 90-ից ավելի գիտական հոդվածների:

Լեզուներ՝ հայերեն (մայրենի) ռուսերեն (տիրապետում եմ), ֆրանսերեն (կարողանում եմ կարդալ և շփվել):