
Կուլտուրայի ֆակուլտետի դեկանի տեղակալ, բան. գիտ. թեկ., դոցենտ
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ/Կուլտուրայի ֆակուլտետի դեկանի տեղակալ
Կրթություն
• 1967-1977 թթ.՝ Երևանի N114 անգլիական թեքումով միջնակարգ դպրոց
• 1978-1982թթ.՝ Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտ` բանասիրական ֆակուլտետ՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորմամբ
• Դոկտորանտուրա՝ ատենախոսության հաստատված թեմա
Գիտական աստիճան և կոչում
• 2004 թ.՝ բանասիրական գիտությունների թեկնածու (թեմա` «Արդի հայերենի նորաբանությունների բառակազմական կաղապարները», Ժ 02.01 «Հայոց լեզու» մասնագիտական խորհուրդ, Վկայագիր Ա N02671)
• 2007 թ.՝ դոցենտի գիտական կոչում՝ «Լեզվաբանություն» մասնագիտությամբ (Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի գիտխորհուրդ, Դիպլոմ Դ N01505)
• 2021 թ.՝ դոկտորական ատենախոսության թեմայի հաստատում՝ Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Հայոց լեզվի ամբիոն (թեմա՝ ««Անձերի անվանումներ» բառաիմաստային դաշտի զարգացումը աշխարհի հայկական լեզվապատկերում»)
Աշխատանքային փորձ
• 2015-2020 թթ.՝ ՀՊՄՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար
• 2015 – ցայսօր՝ Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Բանասիրական ֆակուլտետ՝ Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ
• 2008-ցայսօր՝ Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ՝ «Հեռուստառադիոլրագրության» ամբիոնի դոցենտ
• 2008-2010 թթ.՝ «Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամ», Նախապատրաստական բաժին, հայոց լեզվի դասախոս
• 2006 – 2007 թթ.՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչություն՝ Լեզվական վերահսկողության բաժնի պետ
• 2004-2012 թթ.՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան՝ «Հայոց լեզվի և գրականության» ամբիոնի դոցենտ
• 2000-2004 թթ.՝ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարան՝ դասախոս («Ժամանակակից հայոց լեզու», «Խոսքի մշակույթ»)
• 1996-2004թթ.՝ Վ.Բրյուսովի անվան ԵՊԼՀ՝ «Հայոց լեզվի» ամբիոն՝ դասախոս, ավագ դասախոս
• 1994-1999թթ.՝ Երևանի Մ.Իշխանի անվան միջնակարգ դպրոց՝ ուսմասվար, հայոց լեզվի ուսուցիչ
• 1986-1994թթ.՝ Երևան՝ «Հայաստան» հրատարակչություն՝ Գեղարվեստական հրապարակախոսության խմբագրության խմբագիր, ավագ խմբագիր, խմբագրության վարիչ
• 1982-1986թթ.՝ ինստիտուտի գործուղմամբ՝ Արմավիրի մարզի Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոց՝ ուսմասվար, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ
Անդամակցություն՝ Հայաստանի ժուռնալիստների միություն (1994 թ.)
Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ
• «Ժամանակակից հայոց լեզու»
• «Խոսքի մշակույթ»
• «Գրական խմբագրում և ոճաբանություն»
Մագիստրատուրա
• «Լրագրային տեքստի կոմպոզիցիա»
• «Տեքստի վերլուծություն (ժանրային և լեզվաոճական ասպեկտներ)»
• «Գեղարվեստական տեքստի վերլուծություն (գրականագիտական և լեզվաոճական ասպեկտներ)»
Գիտական հետաքրքրությունների շրջանակ
• Բառային ստուգաբանություններ
• Բառակազմություն
• Բառային իմաստաբանություն
• Թարգմանության տեսություն
Գիտական հրապարակումներ
Հեղինակ ավելի քան 15 գիտական, 5 թարգմանական և շուրջ 200 խմբագրական բազմաբնույթ հրատարակությունների, այդ թվում՝
Հոդվածներ
1. Հայերենի ռազմագիտական տերմինաբանության պատմությունից, «Հայկական բանակ» (ՀՀ ՊՆ ռազմագիտական հանդես), 1-2 (27-28), 2001, էջ 173-176:
2. Հայերենի ռազմագիտական տերմինաբանության զարգացման այժմյան միտումները, «Հայկական բանակ» (ՀՀ ՊՆ ռազմագիտական հանդես), 3 (29), 2001, էջ 86-92:
3. Արդի հայերենի իմաստային նորաբանությունները, «Հայոց լեզու և գրականություն» (ՀՀ ԿԳՆ ուսումնամեթոդական հանդես), 2002, թիվ 3-4 (13), էջ 61-67:
4. Նորակազմ իսկական բարդության մեկ մասնակաղապարի քննություն, «Հայոց լեզու և գրականություն» (ՀՀ ԿԳՆ ուսումնամեթոդական հանդես), 2003, թիվ 1-2 (17), էջ 60-65:
5. Նորաբանությունների բառակազմական կաղապարները ժամանակակից հայերենում, «Հայագիտություն և զուգադրական լեզվաբանություն» (Երևանի Վ.Բրյուսովի անվ. լեզվաբանական համալսարանի գիտական աշխատություններ), 2003, պրակ Գ, էջ 84-91:
6. Նորաբանության ըմբռնումը արդի հայերենում, «Բանբեր Երևանի համալսարանի», 1(115), 2005, էջ 55-67:
7. Նորագույն փոխառությունների առաջացման մի քանի գործոնների մասին, Третья годичная научная конференция, Сборник научных статей, II, (Российско-армянский (Славянский) университет), 2008, էջ 11-23:
8. Բառը որպես խոսքի և մտքի ստեղծագործական իրացում, «Հայագիտական հանդես» (Խ.Աբովյանի անվ. ՀՊՄՀ), 1 (46), 2020, էջ 17-25:
9. Բառաիմաստային համակարգի զարգացման ըմբռնումը լեզվաբանական ուսմունքներում, «Լեզու և լեզվաբանություն» (ՀՀ ԳԱԱ Հր.Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտ), 1 (22), 2020, էջ 25-38:
10. «Բառաիմաստային դաշտ» հասկացության ըմբռնման հարցի շուրջ, ''Проблемы современной русистики'' (Научно-методический журнал филиала МГУ им. В.Ломоносова в г. Ереване), 7 (11), 2021, էջ 173-190:
11. «Անձ, մարդ» բառաիմաստային ենթաբազմության բառարանագրական մշակումները հայերենում, ՀՊՄՀ, Լեզվաբանական հետազոտությունների գիտական լաբորատորիա, պրակ Բ, «Հայ բառարանագրության արդի խնդիրներն ու հեռանկարը» միջազգային գիտաժողովի նյութեր (Երևան, 8-9 հուլիսի, 2021), էջ 116-127:
Գրախոսություններ
• Հայերենի երկու նոր բառարանի մասին, «Լեզու և լեզվաբանություն» (ՀՀ ԳԱԱ Հր.Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտ), 1, 2003, էջ 81-85:
• Մի ուշագրավ բանասիրական ուսումնասիրության մասին, «Ազգ» շաբաթաթերթ, ….., 2021
• Նորույթ հայ բառարանագրության մեջ, «Ազգ» շաբաթաթերթ, ….., 2021
• 6 թեկնածուական, 3 դոկտորական ատենախոսություններ
Ուսումնամեթոդական
• Հայոց լեզվի աշխատանքային տետրեր միջնակարգ դպրոցի 9-10-րդ դասարանների աշակերտների համար, 2001 թ. (ՀՀ ԿԳՆ կրթական բարեփոխումների կենտրոն):
Մենագրություններ
• Արդի հայերենի նորաբանությունների բառակազմական կաղապարները, Ե., Էդիթ Պրինտ, 2007, 236 էջ:
• Ս.Ամիրյան, Ա.Մարտիրոսյան, Ֆիզիոլոգիական տերմինների հայերեն-ռուսերեն-անգլերեն տեղեկատու-բառարան (շուրջ 4000 տերմին և տերմինակապակցություն), Ե., ԵՊՀ, 2013, 702 էջ:
Խմբագրական գրականություն
գրքեր՝ շուրջ 200 տարբեր ժանրերի գրականություն՝ որպես խմբագիր (1987թ.՝ ՀՀ մամուլի կոմիտեի հատուկ մրցանակ՝ Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» վեպի հայերեն հրատարակության համար)
հանդեսներ՝ «Լեզվաշխարհ», Ե., 2011, hh. 1-6 (ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պաշտոնական հանդես)
Թարգմանական
Մ.Մետլինա, Մաթեմատիկան մանկապարտեզում, Ե., Լույս, 1986 (ռուսերենից):
Ն.Նիկոլաև, Էջեր մարշալ Ժուկովի կյանքից, Ե., Արևիկ, 1989 (ռուսերենից):
Դեյվիդ Զելցեր, Նախանշան, Ե., Էդիթ պրինտ, 2007 (անգլերենից):
Սեյտյո Մացումոտո, Երկիր անապատ, Ե., Էդիթ պրինտ, 2008 (ռուսերենից):
Օտար լեզուների իմացություն՝ ռուսերեն (լավ), անգլերեն (լավ):