ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սիրանուշ Գևորգի Կարապետյան
05.11.2018

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան, մանկ. գիտ. թեկ., դոցենտ

karapetyansiranush56@aspu.am

Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ/Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոն

Կրթությունը
1978-1982 Մոսկվայի Վ.Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտ
Դեֆեկտոլոգիայի ֆակուլտետ, մասնագիտությունը՝ նախադպրոցական, դպրոցական և բժշկական հիմնարկությունների արատաբան – լոգոպեդ

Գիտական աստիճան
2002 Մանկավարժական գիտությունների թեկնածու ԺԳ 00.03 մասնագիտական խորհրդի որոշմամբ

Աշխատանքային փորձ

2017թ-ի մարտից Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան

2004 – առ այսօր Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան Հատուկ մանկավարժության (նախկինում), այժմ՝ լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ

2003 – առ այսօր ՀՀ գլխավոր լոգոպեդ

2002 Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի դեֆեկտոլոգիայի ամբիոնի ասիստենտ

2006-2012 020 մասնագիտական խորհրդի ԺԳ.00.03-Հատուկ մանկարկավարժություն ատենախոսությունների պաշտպանական խորհրդի անդամ

2010 Բարձրագույն մասնագիտական կրթության բակալավրի, մագիստրատուրայի որակավորման պետական կրթական չափորոշչի մշակման աշխատանքային խմբի անդամ Մասնագիտությունը՝ Հատուկ կրթության մանկավարժություն և հոգեբանություն (լոգոպեդիա)

2009 «Դեպի կրթություն բոլորի համար»-2 ծրագրի շրջանակներում ՀՀ ԿԳՆ պատվերով «Կրթության կարիքի գնահատում» կրթական նոր ծրագրի հեղինակ/համահեղինակներ Ռ.Ազարյան, Ի.Հարությունյան/
1999 Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ մանկավարժության (նախկինում՝ դեֆեկտոլոգիայի) ամբիոնի դասախոս

1995-2002 Հայկական պետական մանկավարժական համալսարանի լոգոպեդական ծառայությունների հանրապետական կենտրոն - լոգոպեդ

1990-1996 Հանրապետական զինվորական հոսպիտալ - լոգոպեդ

1996-առ այսօր Հանրապետական զինվորական հոսպիտալի նյարդաբանական, նյարդավիրաբուժական բաժանմունքների խորհրդատու

1982-2000 Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոց – լոգոպեդ

1982 – առ այսօր Մուրացան համալսարանական կլինիկական հիվանդանոց – լոգոպեդ

2008-2009 «Դեպի կրթություն բոլորի համար»-2 ծրագրի շրջանակներում գիտական կոնֆերանսի մասնակցություն միջազգային փորձագետների հետ (Շոտլանդիայի Աբերդինի համալսարան)
«Առաքելություն արևելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի և ՀՀ ԿԳՆ համագործակցության շրջանակներում

2007 Խ. Աբովյանի անվան Հայկական պետական
մանկավարժական համալսարանի հիմնադրման 85-ամյակի առթիվ և մանկավարժական կադրերի պատրաստման գործում ունեցած ավանդի համար / Պատվոգիր /

2004 Վերապատրաստում ՀՀ «Սթրես» կենտրոնում «Հիպնոթերապիա» և «Հիպնոսի հիմնական տեխնիկաները» Վկայական

2003 Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի որակյալ մանկավարժական կադրերի պատրաստման համար /Պատվոգիր /

1982-1994 Երիտասարդ մասնագետների միջազգային համաժողովներ ք. Մոսկվա, ք. Լենինգրադ, ք. Դուշանբե

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ՝ Ալալիա, Խոսքի խանգարգարումներով անձանց հոգեբանություն, Խոսքային խանգարումների հետազոտում և ախտորոշում,Լոգոհոգեբանություն

Մագիստրատուրա՝ Ժառանգական հիվանդություններով պայմանավորված խոսքի խանգարումների շտկման առանձնահատկությունները

Պարգևատրումներ

2015 «Ներառական կրթություն. Ժամանակակակից խնդիրներն ու մարտահրավերները» միջազգային գիտագործնական գիտաժողով, Երևան/Հավաստագիր/

2015 6-րդ միջազգային գիտագործնական համաժողով, «Կրթության հիմնախնդիրները և զարգացման միտումները XXI դարում», ք. Ստավրոպոլ/Դիպլոմ/

2015 Միջազգային գիտագործնական համաժողով, «Հանրային առողջության հիմնահարցերը»
Լեհաստան, ք. Պոզնան/Հավաստագիր/

2014 «Ծանր գանգուղեղային վնասվածքներով և ապոլիտիկ սինդրոմով հիվանդների բուժական հնարավորությունները», ք. Երևան/Հավաստագիր/Վերապատրաստում

2014 «Միավորենք մեր ջանքերը. նորածինների, վաղ մանկական տարիքի երեխաների և դեռահասների մարմնական և հոգեկան խնամք» Գիտագործնական միջազգային համաժողով,
ք. Երևան/Հավաստագիր/

2014 II միջազգային գիտագործնական համաժողով, «Լոգոպեդիայի արդի հիմնախնդիրները», ք. Կիև/Հավաստագիր/

2014 18-րդ միջազգային համաժողով, «Պարկինսոնիզմ և այլ ուղեկցող խանգարումներ» ք. Ստոկհոլմ /Հավաստագիր/

2013 «Վեգետատիվ կոմայով և ծանր գանգուղեղային վնասվածքներով մարդկանց հետ շփումը» ք. Երևան Վերապատրաստում /Հավաստագիր/

2011 «Պարկինսոնիզմ և այլ ուղեկցող խանգարումներ» ք. Երևան /Վերապատրաստում/ Հավաստագիր/

2010 «Հետվիրահատական շրջանում ձայնի վերականգնման մեթոդների ուսուցում» խորագրով գիտագործնական վերապատրաստում «Ձայնի վերականգնման ինստիտուտում» և «Վաղ կոմայի կլինիկայում» /Վերապատրաստում /Հավաստագիր/ Գերմանիա

2010 «Հետբուհական և շարունակական կրթության հիմնախնդիրները» Միջազգային գիտական կոնֆերանս Հայաստան

2009 «Քաղցկեղի հետևանքով Հետվիրահատական շրջանում ձայնի վերականգնման մեթոդների ուսուցում»/Վերապատրաստում/Վկայական/ ք. Երևան

2008 Միջազգային գիտական համաժողով «Հետբուհական և շարունակական կրթության հիմնախնդիրները XXI դարում» ք. Սամարա/Հավաստագիր/

2004 «Հիպնոսի հիմնական տեխնիկաները»/Լրիվ դասընթաց/ ք. Երևան/Հավաստագիր/

2004 «Հիպնոթերապիա» /Լրիվ դասընթաց/ ք. Երևան/Հավաստագիր/

Հրապարակումներ

2008 «Խոսքային խանգարումների շտկմանն ու խոսքի զարգացմանն ուղղված լոգոպեդական խաղեր 5-7 տ. երեխաների համար» ուսումնամեթոդական ձեռնարկ

2008 «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մայրենիի ցուցապաստառներ» ուսումնամեթոդական ձեռնարկ

2003 «Շարժողական ալալիայով երեխաների տեքստի ըմբռնման և ընկալման զարգացումը» ուսումնամեթոդական ձեռնարկ

2001 «Հատուկ մանկավարժական բառարան» համահեղինակ

2012 «Հատուկ կրթության հանրագիտարան», համահեղինակ

2014 «Խոսքի ընդհանուր թերզարգացում ունեցող երեխաների բառապաշարի հարստացումը», Ուսումնամեթոդական ձեռնարկ

2015 «Շարժողական ալալիայով երեխաների տեքստի ընկալման առանձնահատկությունները և դրանց հաղթահարման ուղիները», մենագրություն

Շուրջ 40 գիտական հոդվածների հեղինակ: