ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Յուրի Արսենի Գասպարյան
20.06.2018

Սոց. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

gasparyanyuri37@aspu.am

Սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր/Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոն

Կրթություն
1. 1993-1997թթ. Սանկտ-Պետերբուրգի Պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի դոկտորանտ
2. 1967-1970թթ. Կիևի Տ. Շևչենկոյի անվան Պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ասպիրանտ
3. 1959-1964թթ. ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանող

Գիտական աստճան
սոցիոլոգիական գիտությունների դոկտոր մասնագիտությունը` ԻԲ. 00.03
Թեմա` «Ընտանիքի զարգացման յուրահատկությունները Ռուսաստանի դաշնության երկրներում»

Աշխատանքային փորձ
2006-2016թթ. Յուրի Գասպարյանը աշխատում է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի, Սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանք ամբիոնի վարիչ:
2004-2006թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում որպես Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ:
2001-2004թթ. աշխատել է Հայաստանի Ճարտարագիտական համալսարանի փիլիսոփայության և սոցիոլոգիայի ամբիոնում՝ որպես պրոֆեսոր:
1998-2001թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում, որպես ավագ գիտաշխատող:
1993թ. Յուրի Գասպարյանը ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի Պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի դոկտորանտուրան և 1997թ. ստացել է սոցիոլոգիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 2000թ. ՌԴ հումանիտար գիտությունների ակադեմիայի իսկական անդամ է:

1970-1990թթ. պատասխանատու պաշտոններ է վարել ՀՍՍՀ Ներքին գործերի մինիստրության և Հանրապետական ժողովրդական վերահսկողության կոմիտեում:
1967թ. ընդունվել է Կիևի Տ. Շևչենկոյի անվան Պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի ասպիրանտուրան և 1970թ. ստացել է տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
1957թ. Գյումրիի Վլ. Մայակովսկու անվան թիվ 5 դպրոցն ավարտելուց և երկու տարի աշխատելուց հետո, 1959թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, որն ավարտել է 1964թ.:

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ/ Սոցիոլոգիայի հիմունքներ, Սոցիոլոգիական մտքի զարգացումը IV-VIII դարերում Հայաստանում
Մագիստրատուրա/ XIX դարի և XX դարասկզբի արևմտյան սոցիոլոգիայի պատմություն

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Սոցիոլոգիայի պատմության, ընտանիքի, երիտասարդության, կրթության, գիտության, կրոնի, քաղաքական, տնտեսական սոցիոլոգիայի ինչպես տեսական, այնպես էլ կիրառական հիմնահարցեր

Անդամակցություն
Խ.Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական համալսարանի գիտխորհրդի անդամ: Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի գիտ խորհրդի անդամ: ՀՀ Հանրապետական կուսակցության անդամ:

Հրապարակումներ
Հեղինակ է ավելի քան երկու տասնյակ մենագրությունների, մեթոդական ցուցումների ուսումնական ձեռնարկների:
ընտրովի տպագրումներ
1. «Молодость. Любовь. Семья», СПб, 1996г., 260с.,
2. «Институт семьи: проблемы, обновления, развития», СПб, 1997г., 160с.,
3. « Семья на пороге XXI века», СПб, 1999г., 320с.,
4. «Проблемы взаимосвязи семьи и социального развития в Армянской социальной философии XIX века», Ереван, 2001г., (соавтор),
5. «Семья и церковь как единая система регуляции народных традиций и обычаев», СПб, 2002г., 212с.,
6. «Հայ առաքելական եկեղեցին և նրա դերը ընտանիքի ամրապնդման և նոր սերնդի սոցիալականացման գործում», Երևան, 2002,
7. «Ժողովրդական ավանդույթները և սովորույթները հայ ընտանիքում», Երևան, 2003թ., 172էջ;
8. «Ավանդական ընտանիքը ժամանակակից Հայաստանում», Երևան, 2005թ., «Ձեռներեցության սոցիոլոգիա», Երևան, 2007թ., 216 էջ, «Социология предпринимательства», М., 2008г., 2002с.,
9. «XIX դարի և XX դարասկզբի արևմտյան սոցիոլոգիայի պատմություն» (երկրորդ լրացված հրատարակություն), Երևան 2014թ., 212 էջ,
10. «Օպտիմալ սոցիոլոգիա», Երևան, 2012, (համահեղինակ),
11. «Развитие социологической мысли в Армении в IV-VIII веках», Eреван, 2014г., 224с..
12. «Ազգային անվտանգության սոցիոլոգիա», ուսումնական ձեռնարկ,Երևան, 2015թ. (համատեղությամբ):

Պարգևներ
երկու անգամ (2004 և 2014թթ) պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով:

Լեզուներ՝ հայերեն, ռուսերեն, չիներեն