Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչի պ/կ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ
Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի վարիչի պ/կ, մանկ. գիտ. թեկ., դոցենտ/Լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոն
Կրթություն
2014թ. - առ այսօր Ֆինլանդիայի Օուլուի համալսարան Կրթության ֆակուլտետ Դոկտորանտուրա, հետազոտող, դասախոս
2013թ. Ատենախոսության պաշտպանություն «էրգոթերապևտիկ միջամտության ուղիները և մոտեցումները մանկական ուղեղային կաթվածով երեխաների հետ աշխատանքում»
2010-2013թթ. Հոլանդիայի Ամստերդամի Էրգոթերապիայի Եվրոպական մագիստրական կրթության ակադեմիա, Հավատարմագրված Հոլանդիայի և Ֆլանդերի հավատարմագրման կազմակերպության կողմից, Էրգոթերապիա գիտության մագիստրոս
2007-2012թթ. Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան, հայցորդ
2004-2007թթ. Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան, Տեմպուս և FAPADAG ծրագիր, Տարրական և հատուկ կրթության ֆակուլտետ, Էրգոթերապիա բաժին, Էրգոթերապիայի բակալավր
1996-2001թթ. Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի սկզբնական, տարրական և հատուկ կրթության ֆակուլտետ, Հատուկ կրթության մագիստրոս
Աշխատանքային փորձ
2021թ․-առ այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր
2021թ. - առ այսօր Better Teaching for Better Future Շվեյցարական ծրագրի (Ցյուրիխի մանկավարժական համալսարան, Վրաստանի կրթության նախարարություն, Մոլդովայի կրթությյան նախարարություն, Հայկական պետական մանկավարժական համալսարան) հայկական կողմի համակարգող
2020թ. - առ այսօր «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ, բովանդակային մշակումների բաժնի աշխատակից
2019թ. - առ այսօր Armenian Journal of Special Education գիտական պարբերականի գլխավոր խմբագիր
2018-2021թթ. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան Միջազգային համագործակցության բաժնի պետ
2018թ. - առ այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Համայնքային ներառականության և հաշմանդամության հիմնախնդիրների հետազոտական կենտրոն»- ի տնօրեն, հետազոտող
2018-2020թթ. ԲՈՒՍՏ (Միջազգայնացման և մարկեթինգի խթանումը հայաստանյան բուհական համակարգում), Էրազմուս Պլյուս կարողությունների զարգացմա ծրագիր, ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից, ծրագրի համակարգող
2018-2020թթ. «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի» միջոցներից իրականացվող «Նախադպրոցական և տարրական կրթության արդիականացում ժամանակի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման միջոցով» ծրագիր, ֆինասավորվում է Համաշխարհային բանկի կողմից, ծրագրի համակարգող
2018-2019թթ. մարտ «Համայնքային գործընթաց կրթության մեջ համընդհանուր ներառմանն ընդառաջ» ծրագրի արդյունքների արտաքին գնահատում, ֆինասավորումը Եվրոմիության կողմից, ծրագրի ղեկավար
2018-2019թթ. մարտ «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Համայնքային ներառականության և հաշմանդամների հիմնախնդիրների հետազոտական կենտրոն»-ի համատեղ Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերում հանընդհանուր ներառականության որակի հետազոտական ծրագրի համակարգող
2017-2018թթ. Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան Հատուկ կրթության ֆակուլտետի դեկանի տեղակալ գիտության և միջազգային համագործակցության հարցերով
2017-2018թթ. ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կողմից ՀՀ Սյունիքի մարզում իրականացվող «Ապագա մանկավարժների և գործող մասնագետների ուժեղացումը ներառական կրթության համատեքստում» ծրագրի համակարգող
2017-2018թթ. ԱՄՆ Միննեսոտայի համալսարանի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի կողմից իրականցվող «Ներառական կրթության բարեփոխումները» ծրագրի համակարգող
2017թ. - առ այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան Հատուկ կրթության ֆակուլտետի, լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դոցենտ
2014-2018թթ. դեկտեմբեր ՀՀ ԱՍՀՆ կազմում գործող ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն՝ վերականգնողաբան-էրգոթերապիստ
2014-2018թթ. ՀՀ ԱՍՀՆ,UNDP, UNICEF, USAID, PRIP, «Հաշմանդամության սահմանման ոլորտում ԱՀԿ ՖՄԴ-ի հիման վրա իրականացվող բարեփոխումներ» ծրագրի աշխատանքային խմբի անդամ
2011-2013թթ. Հատուկ կրթության խմբի ղեկավար, «Կրթության որակ և համապատասխանություն» II ծրագիր, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան և Ֆինլանդիայի Օուլույի համալսարանի համագործակցության շրջանակներում
2011-2013թթ. Մասնագիտական կրթության որակի ապահովում, ինստիտուցիոնալ ինքնագնահատման խմբի անդամ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան
2010-2011թթ. Բարձրագույն մասնագիտական կրթության պետական չափորոշիչների մշակման աշխատանքային խմբի համակարգող (բակալավրի և մագիստրատոււրայի աստիճան) Նախադպրոցական, տարրական և հատուկ կրթության ֆակուլտետ, Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան
2008-2013թթ. Էրգոթերապիստ, Խարբերդի մասնագիտացված մանկատուն ՊՈԱԿ
2005 - առ այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի լոգոպեդիայի և վերականգնողական թերապիայի ամբիոնի դասախոս, դոցենտ
2002-2008թթ. Հատուկ մանկավարժ, «Օրրան» բարեգործական ՀԿ
Վերապատրաստումներ, գիտաժողովներ, քննարկումներ
2021 Հոկտեմբեր «Անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետների վերապատրաստման դասընթաց», ՀՀ ԱՍՀՆ, SOCIEUX+, Երևան, Հայաստան
2020 Հունիս Գլոբալ կրթության և ուսուցման ակադեմիական ցանց (ANGEL 2020) հետազոտողների գիտաժողով, հյուրընկալվել է առցանց՝ Ֆինլանդիայի Օուլուի համալսարանի կողմից
2019 Մարտ «Հետազոտական աշխատանքը բարձրագույն կրթական համակարգում», Շվեդիայի Թագավորական համալսարան, Ստոկհոլմ, Շվեդիա
2018 Հոկտեմբեր Միջազգային գիտական սոցիոլոգիական ընթերցումներ «Սոցիալոգիան սոցիալ-տնտեսական հեղափոխությունների դարաշրջանում» Երևան, Հայաստան
2018 Սեպտեմբեր «Հանուն ընտանիքների միասնության» միջազգային համաժողով, Յունիսեֆ, Բուլղարիայի հանրապետության դեսպանություն ՀՀ-ում, Երևան, Հայաստան
2018 Հունիս Ամառային դպրոց «Ժամանակակից հետազոտությունների վրա հիմնված գիտելիքների կիրառումը դասավանդման և սովորելու գործընթացում», Օուլու, Կուուզամո, Ֆինլանդիա
2018 Ապրիլ Որակի ապահովման 4-րդ ֆորում, Երևան, Հայաստան
2015 Ապրիլ «Հայաստանի մարզերի սոցիալական ծառայությունների համագործակցության ինստիտուցիոնալազացում», կլոր սեղան, Երևան, Հայաստան
2015 Ապրիլ «Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը որպես ինտեգրման գործիք», տարաժաշրջանային աշխատաժողով, Երևան, Հայաստան
2015 Փետրվար «Զերո ծրագիր» Միավորված Ազգերի Վիեննայի գրասենյակ, «Չորրորդ Զերո ծրագրի» շրջանակներում կազմակերպված «Անկախ ապրելակերպ և քաղաքական մասնակցություն. Նորարարական քաղաքականություն և հաշմանդամություն ունեցող անձանց պրակտիկ գործունեություն» խորագրով գիտաժողով, զեկույց, Վիենա, Ավստրիա
2012 Սեպտեմբեր «Ստեղծագործական դասընթաց էրգոթերապիայի շրջանակներում», Արտվելդհոգեսքուլ, Դվորպ, Բելգիա
2008 Մայիս «Միջմշակութային երկխոսության Եվրոպական տարի» Ստեղծագործական համագործակցություն Բրիտանական խորհրդի բաց համագործակցության տեխնոլոգիաների աջակցությամբ, Աթենք, Հունաստան
2006 Նոյեմբեր «Օմեգա» խնամքի ցերեկային կենտրոն, ֆիզիկական և մտավոր ծանր խնդիրներ ունեցող երեխաների համար, Էրգոթերապիայի պրակտիկա, Ամստերդամ, Հոլանդիա
2005 Մարտ «Ծրագիր առաջարկների կազմում», Երևան, Հայաստան
2005 Սեպտեմբեր «Զգայական ինտեգրում» Վիենա, Ավստրիա
Անդամակցություն, կամավորական աշխատանք
2021թ. - առ այսօր Էրգոթերապիստների հայկական ասոցիացիայի նախագահ
2020-2021թթ. Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ՝ կամավոր աշխատանք՝ էրգոթերապևտիկ գնահատում և միջամտություն վիրավոր զինվորների հետ
2007-2018թթ. Էրգոթերապիստների հայկական ասոցիացիայի խորհրդի և հիմնադիր անդամ, փոխնախագահ
Հրապարակումներ
1. Shahinyan, A., & Harutyunyan, M. (2021). Role of Occupational Therapy while working with Cerebral Palsy children using orthopedic assistive devices, Armenian journal of special education, Scientific methodological journal, Vol. 4 (2), p. 39-59
2. Vilpolla, T., & Harutyunyan, M. (2020). Finnish policies and practices for supporting different learners, Armenian Journal of Special Education, Vol. 2 (2) p. 85-96
3. Harutyunyan, M., & Sadlo, G. (2019) Inclusive education in Armenia: Experience of teachers reveals need for occupational therapy, The Journal of the international association of special education Vol. 19 (1), p. 27-37
4. «Ինչպես խթանել ներառումը նախադպրոցական ուսումնական հաստատություններում», Մեթոդական ուղեցույց, Ձեռնարկ, Սվաջյան Ա.Հ., Ադամյան Հ.Ա., Ազատյան Թ.Յու., Ազատյան Ռ.Ն., Բաբայան Լ.Ա., Թադևոսյան Է.Ռ., Հարությունյան Մ.Ռ., Մանուկյան Ա.Տ., Մուրադյան Ս.Վ., Օհանյան Հ.Վ.-Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն, Երևան, 2020, 187 էջ, համահեղինակ:
5. Ներառական կրթության ռազմավարություն դասագիրք, Խմբագրական կազմ՝ Հարությունյան Մ., Պողոսյան Ա., Ավագյան Ա., Գևորգյան Ե. Երկրորդ հրատարակություն։ Ասողիկ, 2020.- 312 էջ, համահեղինակ, խմբագրական կազմի անդամ:
6. Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության ֆունկցիոնալության, հաշմանդամության և առողջության միջազգային դասակարգման հիման վրա մշակված 3-18 տարեկան երեխաների ակտիվության, մասնակցության և միջավայրային գործոնների գնահատման մեթոդական ձեռնարկ, «Լիարժեք կյանք» ՀԿ, ՅՈՒՆԻՍԵՖ, Հարությունյան Մ., Ղազարյան Տ., Մալխասյան Ա., Ավետիսյան Մ., Մելիքյան Ն., Ավագյան Ա., Հարությունյան Լ., Երևան, 2018, համահեղինակ:
7. Տեղաշարժման դժվարություններ ունեցող երեխաների և դեռահասների խնամքի կազմակերպման ուղեցույց, Ուսումնամեթոդական ձեռնարկ, Մ. Հարությունյան.- Եր.: «Ասողիկ» Հեղ. հրատ., 2017:
8. «Հոգեֆիզիկական զարգացման խանգարումներ ունեցող երեխաներին մանկավարժական աջակցություն» հատուկ կրթության մասնագետների համար նախատեսված վերապատրաստման ձեռնարկ, Ուսումնամեթոդական ձեռնարկ,- Եր.: «Ասողիկ» Հեղ. հրատ., 2017, համահեղինակ:
9. «Հոգեբանական աջակցություն հոգեֆիզիկական զարգացման խանգարումներ ունեցող երեխաներին» հատուկ հոգեբանների, հոգեբանների, էրգոթերապիստների համար նախատեսված վերապատրաստման ձեռնարկ, Ուսումնամեթոդական ձեռնարկ, Սարատիկյան Լ., Հարությունյան Մ.- Եր.: «Ասողիկ» Հեղ. հրատ., 2017, համահեղինակ:
10. «Աջակցության կենտրոններում աշխատող հոգեբանամանկավարժական ծառայություններ մատուցող մասնագետների վերապատրաստման դասընթացի մոդուլային տրոհում և տեսական հիմունքներ» Ուսումնամեթոդական ձեռնարկ, Հարությունյան Մ.Ռ., Հարությունյան Զ.Վ., Հովյան Գ.Ռ., Սարատիկյան Լ.Հ.- Եր.: «Ասողիկ» Հեղ. հրատ., 2017, համահեղինակ:
Շուրջ 37 գիտական հոդվածների հեղինակ:
ORCID ID https://orcid.org/0000-0002-5164-9606