ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Արմենուհի Մնացականի Մխիթարյան
15.02.2016

Բան. գիտ. թեկ. դոցենտ

mkhitaryanarmenuhi42@aspu.am

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ /Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Կրթություն

2001-2005 թթ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասպիրանտ
1996-2001 թթ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մայրենի լեզվի և գրականության ֆակուլտետի ուսանող

Գիտական աստիճաններ
Բանասիրական գիտությունների թեկնածու, ատենախոսության թեմա՝ «Բառով, բառակապակցությամբ և նախադասությամբ արտահայտված որոշիչների և նրանց փոխակերպման քերականաոճական քննություն», մասնագիտական խորհուրդ՝ Լեզվաբանության - 019, մասնագիտություն՝ Ժ.02.01 «Հայոց լեզու»

Աշխատանքային փորձ
2009 թ. առ այսօր ՀՊՄՀ սկզբնական կրթության ֆակուլտետի մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ
2010-2014 թթ. ՀՀ Արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բնագիտության ամբիոնի դոցենտ /համատեղությամբ/
2009 թ. առ այսօր ՀՀ Արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Հայոց լեզու» առարկայի ընդունելության քննությունների հանձնաժողովի նախագահ, անդամ
2006-2011 թթ. Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի հայոց լեզվի ամբիոնի դոցենտ
2007-2010 թթ. Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի ամբիոնի դասախոս
2002-2003 թթ. Երևանի Ալ. Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոց-վարժարանի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի
2000-2002 թթ. Երևանի Ալ. Թամանյանի անվան պետական շինարարական քոլեջի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ
• Մայրենի լեզու
• Ժամանակակից հայոց լեզու
• Արևմտահայ գրական լեզու
• Հայոց լեզու և խոսքի մշակույթ
• Խոսքի մշակույթի և ոճագիտության հիմունքներ
Մագիստրարուրա
• Հայերենի բառապաշարի ծագումնաբանական դասակարգումը (հատուկ դասընթաց)

Գիտական հետաքրքրությունների շրջանակը` ժամանակակից հայոց լեզու. ոճագիտություն, փոխակերպություններ, դրանց քերականաոճական քննություն

Վերապատրաստումներ
2015 թ. փետրվարի 16 – մարտի 6 Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կազմակերպած պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացման դասընթաց
2003 թ. մարտի 6 – ապրիլի 6 Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի <<Սփյուռք>> գիտաուսումնական կենտրոնի կազմակերպած Երևանի հայոց լեզվի և գրականության ուսուցիչների արևմտահայագիտական վերապատրաստության դասընթաց (արևմտահայ և սփյուռքահայ գրականություն, արևմտահայերեն)

Հրապարակումներ
1. Гуманистическая направленность учителя как важный компонент образования – Труды международной научной конференции "Образование, наука и экономика в вузах и школах. Интеграция в международное образовательное пространство", том II, г. Горис, Армения, 2015.
2. Հոդակապի ձևաբանական արժեքի հարցը – ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ս.Գ. Աբրահամյանի 90-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովի զեկուցումների դրույթներ, Երևան, 2015 թ.:
3. Պարբերույթ. քերականաոճական քննություն, Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի 90-ամյակին նվիրված «Նոր ուսուցիչ նոր դպրոցի համար» գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան, 2013 թ.:
4. Ժամանակակից հայոց լեզվի հնչյունաբանության համառոտ ուղեցույց. ուսումնական ձեռնարկ (մենագրություն) ՀՏԴ 809.198.1(07) ԳՄԴ 81.2 Հ ց7 Մ 793 ISBN 978-9939-0-0042-8 Երևան, 2011թ.:
5. Բառով, բառակապակցությամբ և նախադասությամբ արտահայտված որոշիչների և նրանց փոխակերպման քերականաոճական քննություն (մենագրություն) ՀՏԴ 809.198.1 ԳՄԴ 81. 2 Հ Մ 793 ISBN 978-9939-53-410-7 Երևան, 2009թ. (160 էջ):

Լեզուներ` հայերեն /նաև արևմտահայերեն/, ռուսերեն, անգլերեն