ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մարգուշ Վոլոդի Միրումյան
15.02.2016

Մանկ. գիտ. թեկ., դոցենտ

mirumyanmargush42@aspu.am

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ /Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն

Կրթություն
• 1999–2004 թթ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի Հայոց լեզվի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի հայցորդ
• 1969–1973 թթ. Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական (Հայոց լեզու և գրականություն) ֆակուլտետի ուսանող
Գիտական աստիճան

Թեկնածուական ատենախոսության թեմա՝ «Բառատեսակների ուսուցումն ըստ իմաստի և ձևի որպես խոսքի զարգացման միջոց», մասնագիտական խորհուրդ՝ Մանկավարժություն– 020, մասնագիտություն` ԺԳ. 00.02 «Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա»

Աշխատանքային փորձ
2000 թ. սեպտեմբերից առ այսօր ՀՊՄՀ սկզբնական կրթության ֆակուլտետի Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս
2007-2011 թթ. ավագ դպրոցի ուսուցիչների վերապատրաստող (Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա)
1986-2002թթ. Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Երևանի թույլ տեսնող երեխաների գիշերօթիկ դպրոցում
1973-2002թթ. Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կամոյի շրջանի Նորադուզի 8-ամյա և թիվ 2 միջնակարգ դպրոցներում

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ
• Տարրական դպրոցում մայրենիի ուսուցման մեթոդիկա
• Խոսքի զարգացում

Գիտական հետաքրքրությունների շրջանակը` Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա, հեղինակային լեզվի և ոճի քննություն, մամուլի լեզվի բառային լեզվաբանական նորաբանությունների հետազոտություն, բառարանագրություն

Վերապատրաստումներ՝
• Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի կազմակերպած պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման դասընթաց (16.02.2015-06.03.2015)
• Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի կազմակերպած դասախոսների որակավորման բարձրացման ծրագրով «Մանկավարժություն» մասնագիտությամբ դասընթաց (10.01.2006-10.03.2006)
• ԽԱբովյանի անվան ՀՊՄՀ (ՀՄՀ) «Ինֆորմատիկա» ստորաբաժանում (նոյեմբեր-դեկտեմբեր 2000թ.)

Անդամակցություն

Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ Սկզբնական կրթության ֆակուլտետի խորհրդի անդամ

Հրապարակումներ
1. Փուլային ուսուցման եղանակ «Զանգակ-97», Երևան, 2014թ.:
2. Թելադրության բնագրերի ժողովածու (տերմինաբանական բառարանով) , «Զանգակ-97», Երևան, 2013թ.:
3. Հայոց լեզու. Տեսական և գործնական դասընթաց. Շարահյուսություն (Ուսումնական ձեռնարկ բուհերի հումանիտար ֆակուլտետների ուսանողների համար), «Զանգակ-97», Երևան, 2013թ.:
4. Հայոց լեզու. Տեսական և գործնական դասընթաց. Հնչյունաբանություն, բառագիտություն, ձևաբանություն (Ուսումնական ձեռնարկ բուհերի հումանիտար ֆակուլտետների ուսանողների համար), «Զանգակ-97», Երևան, 2012թ.:
5. Հոմանիշ, հականիշ և համանուն բառերի ուսուցումը որպես խոսքի զարգացման միջոց, «Զանգակ-97», Երևան, 2005թ.:

ORCID ID https://orcid.org/0000-0002-0820-779X     

Լեզուներ` հայերեն, ռուսերեն , անգլերեն