ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

80 միավոր գիրք՝ ՀՊՄՀ-ականներից
09.02.2024
80 միավոր գիրք՝ ՀՊՄՀ-ականներից

80 միավոր գիրք կհամալրի հանրապետության զորամասերից մեկի նորաբաց գրադարանը.ՀՊՄՀ Ուսանողական խորհրդի նախաձեռնութունն է։ Այսօր գրքերը զորամասի գրադարանին հանձնեցին ուսխորհրդականները։

Ուսանողական ակտիվի նախագահ Պարույր Գալստյանը N զորամաս կատարած այցի ժամանակ մեկ անգամ ևս ընդգծեց բանակ-բուհ համագործակցության կարևորությունն ու կապի ամրապնդումը՝ նաև ի շահ մեր երկրի։

Պարույր Գալստյանը հույս հայտնեց, որ զորամասի գրադարանը հարստացրած գրականությունը կլրացնի զինվորների գիտելիքները, իսկ Մանկավարժական բուհի, գործող մասնագիտությունների վերաբերյալ տեղեկատվական թերթիկները կլինեն արդյունավետ՝ նոր կամ երկրորդ մասնագիտություն ընտրելու առումով։

Ուսխորհրդի նախագահն ուրախ է, որ զորամասն ունի գրադարան․ իր ծառայության տարիներին գրքեր դժվար էին ձեռքբերվում։

Ի դեպ, նույն զորամասի նորակոչիկ է նաև ՀՊՄՀ Կուլտուրայի ֆակուլտետի ուսանող, ապագա ռեժիսոր և ուսխորհրդական Ռուբեն Խալափյանը․ հենց նրա միջոցով է նաև հաստատվել կապը զորամասի հետ։

Պարույր Գալստյանը նշեց, որ Մանկավարժականի սանը բուհում գործող «Ուրֆա» ազգագրական պարային համույթի համահիմնադիրներից է․ նրա շնորհիվ է նաև, որ մշակութային կյանքը բուհում ակտիվ է։

Ուսանողական խորհրդի նախագահն ընդգծեց, որ համագործակցության շրջանակներում պատրաստ են իրականացնել տարբեր մշակութային ծրագրեր՝ ի նպաստ բանակային կյանքի աշխուժացման։

Ռուբեն Խալափյանի ծառայության մեկ ամիսը երեկ է լրացել։ Ուրախ է, որ այս կարճ ժամանակահատվածում, սպաների օժանդակությամբ, կարողացել է իրագործել նման կարևոր ձեռնարկ։ Կարծում է, որ ընթերցանությունն իրենց ժամանցն արդյունավետ անցկացնելու կարևոր տարբերակ կլինի, իսկ նման հանդիպումները հետայսու էլ կլինեն արդյունավետ և առավել մեծամասշտաբ։