ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դավիթ Ռոմիկի Մոսինյան
17.02.2016

Փիլ. գիտ. թեկ., դոցենտ

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ/Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի անվան փիլիսոփայության և տրամաբանության ամբիոն

Կրթություն
2011-2009 թթ.՝ ԵՊՀ ասպիրանտուրան «Տեսական փիլիսոփայություն, տրամաբանություն, գիտության փիլիսոփայություն» մասնագիտության գծով
2007-2009 թթ.՝ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրան
2003-2007 թթ.՝ ԵՊՀ փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի բակալավրիատը

Գիտական աստիճան
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու /ատենախոսության թեմա՝ «Իմացաբանության հիմնավորման հիմնախնդիրը (մեթոդաբանական վերլուծություն)», Թ.00.01 «Տեսական փիլիսոփայություն, տրամաբանություն, գիտության փիլիսոփայություն» մասնագիտությամբ/:

Աշխատանքային փորձ
2011 թ.-ից՝ ՀՊՄՀ փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի ասիստենտ
2014 թ.-ից՝ Արդարադատության ակադեմիայի հեռաուսուցման վարչության մասնագետ
2013 – 2014 թթ.՝ ԵՊԼՀ փիլիսոփայության ամբիոնի ավագ դասախոս
2010-2012 թթ.՝ՀՊՏՀ փիլիսոփայության ամբիոնի ասիստենտ
2008-2010 թթ.՝ Ուրարտու համալսարանի հումանիտար գիտությունների ամբիոնի դասախոս
2006-2010 թթ.՝ Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի հրատարակչության տնօրեն

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ՝ փիլիսոփայություն, մշակույթի փիլիսոփայություն

Մագիստրատուրա՝ լեզվի փիլիսոփայություն, հերմենևտիկա, 18-20-րդ դդ. փիլիսոփայական այլընտրանքներ, պատմության փիլիսոփայություն

Գիտական հետաքրքրությունների շրջանակ
Պատմության փիլիսոփայություն, մշակութաբանություն, գեղագիտություն, կինոյի նշանագիտություն

Վերապատրաստումներ
16.02.2016-06.03.2016՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկա-վար¬ժական համալսարանի կազմակերպած պրոֆեսորադասախոսական անձնակազմի որակավորման բարձրացման դասընթաց (60 ժամ տևողությամբ)

Հրապարակումներ (վերջին 5 տարիների)
1. Մշակութային մելանխոլիայի էաբանությունը և ազատության ողբերգությունը: Երևան, Հեղինակային հրատ., 2011 (40 էջ):
2. Once More on ‘Dead Epistemology’ // News and Views, Vol. 3, No 1-2(28-29), Spring-Fall 2011, International Academy for Philosophy Press, pp. 93-97.
3. Հաղորդակցության պատկերումը Միքելանջելո Անտոնիոնիի կինոարվեստում // Մոսինյան Դ. (խմբ.) Միքելանջելո Անտոնիոնի – 100: Եր., Գրիգոր Տաթևացի, 2012, էջ 15-19:
4. Հավերժականի անդրանկարումը արվեստում. ավետարան ըստ Անդրեյ Տարկովսկու // Մոսինյան Դ. (խմբ.) Անդրեյ Տարկովսկի: Եր., Հեղինակային հրատ., 2013, էջ 6-8:
5. Լև Շեստով. ընդվզում ընդդեմ բանականության // Լև Շեստով, Անհիմնության ապոթեոզ: Եր., Գրիգոր Տաթևացի, 2013, էջ VII-XIV:
6. Վլադիմիր Սոլովյովը և ներամբողջական գիտելիքի հայեցակարգը // Վլադիմիր Սոլովյով, Ներամբողջական գիտելիքի փիլիսոփայական հիմունքները: Եր., Լուսաբաց, 2013, էջ 6-11:
7. Խոստովանությունը որպես մշակութային իրողություն (Տոլստոյ դեպքը) // Լև Տոլստոյ, Խոստովանություն: Եր., Լուսաբաց, 2014, էջ 5-10:
8. Արդիականության ողբերգությունը և ողբերգության արդիականությունը // Լև Շեստով, Դոստոևսկի և Նիցշե. ողբերգության փիլիսոփայություն: Եր., Գրիգոր Տաթևացի, 2014, էջ 5-8:
9. Կազիմիր Մալևիչ. անեզրության նկարիչը // Կազիմիր Մալևիչ, Սև քառակուսի: Եր., Լուսաբաց հրատ., 2014, էջ 6-16:
10. Շարադրական պատմության հնարավորության հարցի շուրջ // Իմաստություն, 2014, 2(3), էջ 161-167:
11. Եղեռնի մտածման հեռանկարները. նախապատմությունից դեպի պատմություն // Վէմ, 2015, թիվ 2 (50), ապրիլ-հունիս, էջ 249-260:
12. … գրել դժոխքը վսեմ // Ֆյոդոր Դոստոևսկի, Գրողի օրագիրը. 1873 և 1876 թթ.: Եր., Գասպրինտ, 2015, էջ 5-7:

ORCID ID https://orcid.org/0000-0002-0200-7076

Թարգմանություններ
1. Վլադիմիր Սոլովյով. Ներամբողջական գիտելիքի փիլիսոփայական հիմունքները: Եր., Լուսաբաց հրատ., 2013 (178 էջ):
2. Լև Տոլստոյ. Խոստովանություն: Եր., Լուսաբաց հրատ., 2014 (142 էջ):
3. Կազիմիր Մալևիչ. Սև քառակուսի: Եր., Լուսաբաց հրատ., 2014 (252 էջ):
4. Ֆրանկ Անկերսմիթ. Վեց դրույթ նարատիվիստական պատմության փիլիսոփայության մասին // Վէմ, 2015, թիվ 3 (51), հուլիս-սեպտեմբեր, էջ 14-23:

Պարգևներ
IGEFA (Irene Gyulnazarian Educational Fund for Armenia) մրցանակ, 2006 թ.:
Տիգրան Պետրոսյանի անվան մրցանակ (Հայոց փիլիսոփայական ակադեմիա), 2006 թ.:
Դավիթ Անհաղթի մեդալ` Հայոց փիլիսոփայական ակադեմիայի 20-ամյակի առթիվ, 2008 թ.:

Լեզուներ՝ հայերեն (մայրենի), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ), գերմաներեն (բավարար)