ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայկ Իշխանի Գրիգորյան
10.02.2016

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ ուսումնական գծով, պատմ. գիտ. թեկ., դոցենտ

grigoryanhayk17@aspu.am

Պատմական գիտությունների թեկնածու, Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով
Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ

Կրթություն
• Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն, ասպիրանտուրա ՝ 2004-2008թթ.
• Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան պատմության և աշխարհագրության ֆակուլտետ ՝ 1999-2004թթ.
• Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան՝ 1992-1997թթ.

Գիտական աստիճան
• Պատմական գիտությունների թեկնածու, թեմա՝ 19-րդ դարի 50-60-ական թվականների հասարակական-քաղաքական միտքը Ռուսաստանում և նրա արձագանքները արևելահայ իրականության մեջ (ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ, Է.00.02 “Համաշխարհային պատմություն մասնագիտություն”)՝ 2013թ.

Աշխատանքային փորձ
• Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով՝ 2015թ. փետրվարից առ այսօր
• Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս՝ 2010թ. սեպտեմբերից առ այսօր
• Երևանի “Իմաստասեր” վարժարան, պատմության ուսուցիչ՝ 2008-2012թթ.
• Երևանի Առնո բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարան, պատմության ուսուցիչ՝ 2003-2008թթ.
Կարդացվող դասընթացներ
• Բակալավրիատ՝ Ռուսաստանի պատմություն, Եվրոպայի և Ամերիկայի երկրների նոր պատմություն, Համաշխարհային մշակույթի պատմություն, Ազգային քաղաքականությունը Ռուսական կայսրությունում

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հասարակական մտքի պատմությունը Ռուսական կայսրությունում և արևելահայ իրականության մեջ 19-րդ դարում, Գաղափարախոսությունների պատմություն, Ազգայյին հարցը Ռուսական կայսրության մեջ

Վերապատրաստումներ
• TEMPUS, ՀՊՄՀ Հատուկ կարիքներով անձանց մուտքը հասարակություն
• Հավաստագիր, Երևան, Հայաստան` 2014
• ՄԱԶԾ, “Օժանդակում նախնական և միջին մասնագիտական կրթական բարեփոխումներին” ծրագիր, Վկայական, Երևան, Հայաստան՝ 2008

Հրապարակումներ
• Սլավոնաֆիլները որպես լիբերալ-պահպանողականներ, Հավելված ԱրՊՀ տեղակագրի հ. 1 (10), Մեսրոպյան գրերի գյուտի և Արցախում հայոց առաջին դպրոցի ստեղծման 1600-ամյակին նվիրված երիտասարդ գիտնականների միջազգային գիտական համաժողովի նյութերի ժողովածու, Ստեփանակերտ, 2005, էջ 22-24:
• Ռուսաստանի պատմության ինքնատիպ զարգացումը որպես պահպանողականության հիմնաթեզ, ԱրՊՀ գիտական տեղեկագիր ժողովածու հ. 2 (15), Ստեփանակերտ, 2007, էջ 54-59:
• Համասլավոնականության գաղափարախոսությունը Ռուսաստանում Ղրիմի պատերազմի տարիներին, Լրաբեր հասարակական գիտությունների, հ. 4 (636), Երևան, 2012, էջ 33-43:
• Общественная мысль России во время Крымской войны (1853-1856гг.), Материалы III Международной научно-практической конференции студентов, магистрантов и аспирантов Армении, России и других стран СНГ, Ереван 2013, с. 16-24.
• Ուկրաինական հարցը ռուսաց հասարակական-քաղաքական կյանքում 19-րդ դարի 50-ական թվականների վերջին և 60-ական թվականների սկզբին, Երիտասարդ պատմաբանների միջբուհական 2-րդ գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան, 2013, էջ 101-108:
• 1863-1864թթ. լեհական ապստամբության արձագանքները արևելահայ իրականության մեջ, Ակունք գիտական հոդվածների ժողովածու, հ. 1, Երևան, 2013, էջ 23-30:
• Համահեղինակությամբ Մ. Մարտիրոսյանի, Լեհական հարցը և համասլավոնականությունը Ռուսաստանում 19-րդ դարի 60-ական թվկանների սկզբին, Պատմություն և մշակույթ հայագիտական հանդես, գիտական հոդվածների ժողովածու, Ա, Երևան, 2013, էջ 44-50:
• Պահպանողական հոսանքը Ռուսաստանում և գյուղացիական հարցը Մեծ բարեփոխումների նախօրյակին, Ժողովածու Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 90-ամյակին նվիրված գիտաժողովի նյութերի, II պրակ, Երևան 2014, 288-292 էջ:
• Ալեքսանդր Երկրորդի Մեծ բարեփոխումները և արևելեհայ հասարակությունը, Պատմություն և հասարակագիտություն տարեգիրք, հ. 1, Երևան 2015, էջ 39-59:

Լեզուներ
Հայերեն (մայրենի), ռուսերեն (ազատ), անգլերեն (լավ), ուկրաիներեն (բառարանով)