ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Կարեն Բորիսի Գևորգյան
22.02.2016

Պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. թեկ., պրոֆեսոր

gevorgyankaren27@aspu.am

Պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ մանկ. գիտ. թեկնածու, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, 
Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ, Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար

Կրթություն
1983-1989թթ. – Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավար¬ժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի պարարվեստի բաժին

Գիտական աստճան
Մանկավարժական գիտությունների թեկնածու

Աշխատանքային փորձ
• 1996թ. մինչ օրս՝ վերապատրաստման դասընթացներ պարուսույց-մանկավարժների համար
• 1996թ. մինչ օրս՝ հարյուրավոր ժողովրդական պարերի հավաքագրում, վերծանում, մշակում և ցուցադրում
• 1995թ. մինչ օրս՝ խորեոգրաֆիկ մեծածավալ ներկայացումների հեղինակ
• 1995թ. մինչ օրս՝ <<Գևորգյան պարարվեստի կենտրոնի>> գլխավոր բալետմայստեր
• 1995թ. մինչ օրս՝ <<Պարատուն>> հաղորդաշարի հեղինակ և ռեժիսոր
• 1995թ. Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ
• 1995թ. մինչ օրս՝ պետական կառավարական մասսայական միջոցառումների գլխավոր բալետմայստեր
• 1992թ. մինչ օրս՝ Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ<<Բերդ>> պարային անսամբլի գլխավոր բալետմայստեր իսկ 2018թ.՝ գեղարվեստական ղեկավար
• 1990թ. ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի Պարարվեստի մանկավարժության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս
• 1990թ. մինչ օրս՝ ստեղծագործական աշխատանք աշխարհի տարբեր երկրներում գործող հայկական պարախմբերում

Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ – բալետմայստերի վարպետություն, հայկական ժողովրդական պար
Մագիստրատուրա – բալետմայստերական իմպրովիզացիա, պարային նյութի քննարկում և վերլուծություն

Ստեղծագործական հետաքրքրությունների շրջանակը – պարագիտություն, բալետմայստերական աշխատանք, հայկական ժողովրդական պարերի ուսումնասիրություն և վերլուծություն

Անդամակցություն
• Հայաստանի ազգային պարարվեստի միություն
• Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողով

Հրապարակումներ
• <<Պարարվեստ. փորձասրահից մինչև բեմ>> 319էջ, Երևան 2018թ.
• <<Պարարվեստը հայ մամուլի էջերում>> (1983-2014թթ. ) II մաս: 520էջ, Երևան 2014թ.
• <<Պարարվեստը հայ մամուլի էջերում>> (1910-1982թթ. ) I մաս: 511էջ, Երևան 2014թ.
• Սրբուհի Լիսիցյան <<Հայ ժողովրդի հինավուրց պարերը և թատերական ներկայացումները>> 1-ին հատոր - Թարգմանությունը ռուսերենից 633 Էջ, Երևան 2013թ
• <<Սկսնակ պարային կոլեկտիվներում ուսումնադաստիարակչական աշխատանքի հիմնական սկզբունքները>> 119 էջ, Երևան 2011թ.
• <<Պարը որպես հասարակական գիտակցության ձև>> 90 էջ, Երևան <<Մանկավարժ>> 2008թ. (ուսումնական ձեռնարկ)
• <<Շարժողական համակարգի դերը պարարվեստում>> 58 էջ, Երևան <<Մանկավարժ>> 2007թ. (ուսումնական ձեռնարկ)
• <<Ազգային պարարվեստի դերը երեխայի բարոյահոգեբանական կերտվածքի ձևավորման գործում>> 80 էջ, Երևան <<Մանկավարժ>> 2006թ. (ուսումնական ձեռնարկ)
• <<Ուսուցողական պարախմբերի կառուցվածքային դասակարգումը և տեսական նյութի բաշխումը>> 90 էջ, Երևան <<Մանկավարժ>> 2005 թ. (ուսումնական ձեռնարկ)
• <<Սկսնակ պարախմբերում հայկական պարային շարժումների ուսուցման մեթոդները>> 80 էջ, Երևան <<Մանկավարժ>> 2004թ. (ուսումնական ձեռնարկ)

Տասնյակից ավելի գիտա-մշակութային հոդվածների հեղինակ

Պարգևներ
2016թ. Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալ
2015թ. <<Հայոց արծիվներ>> հուշամեդալ
2014թ. <<Վահրամ Արիստակեսյան>> հուշամեդալ
2013թ ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ
2013թ. ՀՀ Սփյուռքի նախարարության <<Կոմիտաս>> հուշամեդալ
2012թ ՀՊՄՀ-ի <<Մանկավարժական համալսարանի 90 ամյակ>>-ի մեդալ
2011թ. ՀՀ նախագահի շնորհակալագիր
2009թ. ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե մեդալ
2007թ. գիտամանկավարժության բնագավառում ներդրած ավանդի և երկամյա գործունեության համար խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով
2004թ ՀՀ Վարչապետի շնորհակալագիր
2000թ. Ֆրանսիայի Դիժոն քաղաքի միջազգային մրցույթում բեմադրություններն արժանացել են <<Ոսկե մեդալի>>

Լեզուներ - ռուսերեն, անգլերեն