
Բան. գիտ. թեկ., դոցենտ
Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ/Աշոտ Տեր-Գրիգորյանի անվ. մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոն
Կրթություն
• 2002-2006 թթ. ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտի «Ժամանակակից հայոց լեզու» բաժնի ասպիրանտ
• 1997-2002 թթ. ՎՊՄԻ-ի (այժմ` ՎՊՀ) բանասիրական ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բաժնի ուսանող /գերազանցության դիպլոմ/
Գիտական աստիճան
Թեկնածուական ատենախոսության թեմա՝ «Ժամանակակից հայերենի բայի և գոյականի փոխկապակցելիությունը` ըստ նրանց դասային խմբերի», մասնագիտական խորհուրդ՝ Լեզվաբանություն-019, մասնագիտություն` Ժ.02.01 «Հայոց լեզու»
Աշխատանքային փորձ
2015 թ.-ից առ այսօր ՀՊՄՀ Աշոտ Տեր-Գրիգորյանի անվ. մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ
2002-2015 թթ. ՎՊՄԻ Գ. Բ. Ջահուկյանի անվ. հայոց լեզվի ամբիոնի դասախոս, ապա` ասիստենտ
2011-2012 թթ. ՎՊՄԻ հենակետային վարժարանի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի /համատեղությամբ/
Կարդացվող դասընթացներ
Բակալավրիատ
• Հայոց լեզու և խոսքի մշակույթ
• Հայոց լեզու և գրականություն
Մագիստրատուրա
• Գիտական գրավոր խոսք
Գիտական հետաքրքրությունների շրջանակը` լեզվի տեսություն, ժամանակակից հայերենի քերականություն, խոսքի մասերի կապակցելիություն
Վերապատրաստումներ՝
• 2015 թ. «Աղետների ռիսկերի նվազեցման կրթության ամրապնդումը ՀՊՄՀ-ի ուսումնական պլանում»
• 2015 թ. «Մանկավարժահոգեբանական պատրաստություն»
• 2014 թ. «Իրավական պատրաստություն»
• 2014 թ. «Անգլերեն լեզու»
• 2013 թ. «Տեղեկատվական տեխնոլոգիաներ»
Հրապարակումներ
1. Որոշիչ-որոշյալ կապակցությունը Հ. Թումանյանի թարգմանական երկերում, Արդի բանասիրության հիմնախնդիրներ, Միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու, Ե., 2015, էջ 43-49 /համահեղինակ/:
2. Տնտեսագիտական բազմաբառ տերմինների կառուցվածքային առանձնահատկություն¬նե-րը, Զեկուցումների դրույթներ (ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ս. Գ. Աբրահամյանի 90-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովի), Ե., 2015, էջ 8-10 /համահեղինակ/:
3. Ասել բայի ենթակաառական կապակցելիությունը և արտահայտությունը «Աւետարան` ըստ Մատթէոսի» երկում, Հայերենագիտության հիմնահարցեր և զարգացման հեռանկարներ, Միջազգային գիտաժողովի զեկուցումների ժողովածու, Ե., 2015, էջ 182-194 /համահեղինակ/:
4. Խոսքի մասերի դասանշային կապակցելիություն, դասախոսությունների նյութեր, Ե., 2014, 84 էջ:
5. Արժույթ և դասանշային կապակցելիություն հասկացությունների առնչություններն ու տարբերությունները, Ջահուկյանական ընթերցումներ, Միջազգային գիտաժողովի զեկուցումներ, Ե., 2014, էջ 12-19:
ORCID ID https://orcid.org/0000-0001-7387-8891
Լեզուներ` ռուսերեն , անգլերեն