ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բաց դասախոսություններ Մանկավարժականում
21.11.2024
Բաց դասախոսություններ Մանկավարժականում

Մանկավարժական համալսարանում դասախոսություններով հանդես եկան Վ․ Ի․ Վերնադսկու անվան Ղրիմի համալսարանի հումանիտար-մանկավարժական ակադեմիայի ներկայացուցիչները։

Բանախոսները ներկայացրին 80-ամյա կրթական հաստատության պատմությունը, մասնագիտություններն ու հիմնական ուղղությունները:

Ղրիմի Վ․ Ի․ Վերնադսկու անվան համալսարանի հումանիտար-մանկավարժական ակադեմիայի տնօրեն, Ռուսաստանի կրթության ակադեմիայի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Նատալյա Գորբունովան ներկայացրեց «Կրթական համագործակցությունը որպես երիտասարդության անձնական և մասնագիտական աճի միջոց.համալսարանում երիտասարդների հետ աշխատելու ձևերը» թեման։

Բանախոսը ներկայացրեց ՌԴ-ի վարած քաղաքականությունը՝միտված երիտասարդների դաստիարակությանն ու կրթությանը, իրականացվող ծրագրերին, նախաձեռնություններին, կիսվեց բուհում կամավորական աշխատանքների վերաբերյալ փորձառությամբ, տարբեր խնդիրների լուծմանն ուղղված ակումբների ստեղծմանը: Նա կարևորեց փոփոխվող կրթության ոլորտում երիտասարդների դերն ու ընդգծեց՝ մի շարք ոլորտներում կադրերի երիտասարդացմանը միտված քայլեր են արվում:

Ակադեմիայի Հոգեբանամանկավարժական և հատուկ կրթության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, դոցենտ Յուլյա Բոգինսկայան ևս հանդես եկավ դասախոսությամբ։ Նա «Օժանդակ տեխնոլոգիաները հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար բարձրագույն կրթության մատչելիության միջոց կամ ներառական կրթությունը համալսարաններում․լավագույն փորձը» թեմայի շրջանակներում խոսեց օժանդակող տեխնոլոգիանների մասին։ Ընդգծեց դրանց ունեցած նշանակությունը սովորելու, հաղորդակցմանն օժանդակելու կամ այն հնարավոր դարձնելու, օգնելու ավելի լավ տեսնելու և լսելու, հեշտացնելու ներառման գործընթացը և այլն․«Ռուսաստանը պետական և սոցիալական քաղաքականություն է վարում ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրացմանը: Հատուկ ուշադրություն է դարձվում կրթության որակին և հասանելիությանը: Որպես հետևանք՝ հաշմանդամություն ունեցող անձանց կրթության որակի բարձրացման հիմնական խնդիր են դառնում օժանդակող տեխնոլոգիաները»,-նշեց նա և ներկայացրեց կրթական հաստատությունում ներառման գործընթացին և կրթության հասանելիությանը։

Ծավալվեց շահագրգիռ քննարկում, հարց ու պատասխան։