ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Բուդապեշտում բարձր գնահատեցին ՀՊՄՀ փորձը
24.10.2019
Բուդապեշտում բարձր գնահատեցին ՀՊՄՀ փորձը

ՀՊՄՀ Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ Կարինե Դանիելյանը մասնակցել և զեկուցումով հանդես է եկել Բուդապեշտում կայացած Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում Կայուն զարգացման նպատակների տեղայնացման գործընթացին նվիրված գիտաժողովին: Մասնակցում էին տարածաշրջանի երկրների կառավարությունների և փորձագիտական հանրության ներկայացուցիչներ:

Քննարկվեցին “Կայուն զարգացման Օրակարգ 2030” ՄԱԿ-ի ծրագրի 17 նպատակների /և 169 խնդիրների/ տեղայնացման ընթացքը երկրներում՝ իրականացվող գործընթացը, նվաճած հաջողությունները, ծագած հիմնախնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները:

Հատուկ ուշադրություն դարձվեց տարածաշրջանային հիմնախնդիրներին և խոչընդոտների հաղթահարման նպատակով համատեղ գործունեության ուղիներին:

Գիտաժողովի ընթացքում հատկապես կարևորվեց բնակչության էկոլոգիական մշակույթի բարձրացումն ու հանուն կայուն զարգացման կրթության իրականացումը:

Այս առումով շատ բարձր գնահատվեց ՀՊՄՀ փորձը, ուր ստեղծվել է Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոն և համապատասխան կրթական բաժին: Մասնակիցների խնդրանքով, մանրամասն ներկայացվեց և հավանության արժանացավ ամբիոնի մասնագետների կողմից կարդացվող մասնագիտական առարկաների ցանկը: