ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Չեխ ուսանողները 1 ամիս անցկացրին Մանկավարժականում
27.09.2019
Չեխ ուսանողները 1 ամիս անցկացրին Մանկավարժականում

Չեխիայի Հանրապետության Պարդուբիցեի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի երրորդ կուրսի երեք ուսանող մեկ ամսյա պրակտիկան անցկացրին Մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետում: Այցի ընթացքում ուսանողները մասնակցեցին ֆակուլտետում կազմակերպվող դասերին («Ներառական կրթություն», «Ֆունկցիաների միջազգային դասակարգումը կրթական հատուկ կարիքների գնահատման գործընթացում», «Մանկական հոգեբանության տեսական հիմքերի կիրառումը հատուկ հոգեբանության մեջ»), սեմինարներին (Գերմանիայի «Արթուն կոմա» կլինիկայի հոգաբարձուների խորհրդի նախագահ, լոգոպեդ Մեհթիլդ Գլունցի և լոգոպեդ Օեգան Շմիցի՝ «Արթուն կոմայով հիվանդների հետ տարվող լոգոպեդական աշխատանքի առանձնահատկությունները» թեմայի շրջանակներում 09.09.2019թ-ին կազմակերպված սեմինարին):

Չեխ ուսանողները այցելեցին նաև պրակտիկայի հաստատություններ՝ «Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր», «Նիկողայոս Տիգրանյանի անվան անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց», որտեղ ֆակուլտետի ուսանողների հետ համատեղ իրականացրին գործնական աշխատանքներ և պարապմունքներ: Այնուհետև ուսանողները միասին պատրաստեցին ներկայացումներ Չեխիայի Հանրապետության Պարդուբիցեի համալսարանի և Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մասին, որոնք ներկայացրին ֆակուլտետում: