ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Երկօրյա դասընթաց՝ դոկտոր Նիկոլա Դիվանից
14.03.2025
Երկօրյա դասընթաց՝ դոկտոր Նիկոլա Դիվանից

Մանկավարժական համալսարանում է Շվեյցարիայի Լյուցեռնի համալսարանի դասախոս, շվեյցարական Պարապլեգիայի հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող Նիկոլա Դիվանին։

Դոկտոր Դիվանին բուհում է «Առողջապահական համակարգերի գիտելիքների յուրացման» մոտեցման կիրառումը՝ վերականգնողական աշխատանքների միջոցով առողջ ծերացմանը նպաստելու համար ծրագրի շրջանակներում։ Այն անցկացվում է Շվեյցարիայի Լյուցեռնի համալսարանի հետ համատեղ․ այսօր մեկնարկեց 6 երկօրյա՝ առերես վերապատրաստումներից երրորդը։

Ինտերակտիվ դասախոսություններ, դեպքի ուսումնասիրությունների վերլուծություն, խմբային քննարկումներ, գործնական վարժություններ․ վերապատրաստումներին մասնակցում են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ առողջապահական, սոցիալական, կրթական:

Առողջապահական հաղորդակցության և ապացույցների վրա հիմնված քաղաքականության մշակման ոլորտի մասնագետը ներկայացրեց «Քաղաքականության ամփոփագրերի մշակում և շահակիցների երկխոսություն վերականգնողական աշխատանքներում որոշումների կայացմանն աջակցելու համար» դասընթացը։

Նիկոլա Դիվանին նշեց՝ դասախոսությունը միտված է ներկայացնելու քաղաքականության ամփոփագրի նպատակն ու կառուցվածքը՝ մասնակիցներին հնարավորություն տալով ծրագրի ավարտին սահմանել քաղաքականության ամփոփագրի նպատակը, նույնականացնել հիմնական բաղադրիչները, գնահատել արդյունավետ և անարդյունավետ քաղաքականության ամփոփագրերը։

Անդրադառնալով դրանց արդյունավետ մշակմանը՝ Նիկոլա Դիվանին խոսեց քաղաքականության ամփոփագրերի ներածության, լսարանի և շահագրգիռ կողմերի կարիքների ըմբռնման, խնդրի ազդեցիկ ձևակերպման և ապացույցների ինտեգրման մասին։

Նա նաև ներկայացրեց հարմարեցված հաղորդագրությունների օրինակներ, տվեց շահագրգիռ կողմերի հետ հիմնական խորհուրդներ, ապա ինտերակտիվ ձևաչափով անցկացրեց շահագրգիռ կողմերի քարտեզագրման վարժություններ և հարցուպատասախանի միջոցով ամփոփեց ներկայացված նյութը։

Դոկտոր Դիվանին անդրադառնալով խնդրի ազդեցիկ ձևակեպմանը՝ խոսեց նաև քաղաքականության ամփոփագրերում դրա դերի, խնդրի ձեւակերպման նախնական տարբերակների մշակման և գործընկերների հետ վերանայման, ըստ առաջնահերթության և կարևորության հարցերի ներկայացման մասին։

Շվեյցարիայի Լյուցեռնի համալսարանի դոկտորը իր դասընթացի շրջանակներում ներկայացրեց նաև քաղաքականության ամփոփագրերում հետազոտական ապացույցների ներառումը, խոսեց արդյունքների ընտրության և ներկայացման, տվյալների չափազանց մեծ ծավալից խուսափելու և տեղեկատվության պարզեցման, ապա փորձնական տվյալների օգտագործմամբ ապացույցների համակցման վարժություններ կատարեց։

Նշենք, որ «Քաղաքականության ամփոփագրերի մշակում և շահակիցների երկխոսություն վերականգնողական աշխատանքներում որոշումների կայացմանն աջակցելու համար» դասընթացի շրջանակներում վերապատրաստումները կշարունակվեն վաղը։

Անդրադարձ կլինի շահագրգիռ կողմերի երկխոսությանը, դրա խթանման տեխնիկաներին, վեճերի կարգավորմանը։ Կանցկացվի նաև խմբային աշխատանք՝ արդեն գործնականում կիրառելու դասընթացի ժամանակ քննարկված հասկացությունները, որից հետո կամփոփվեն ստացված հիմնական գաղափարները։